Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Հակիրճ երեկ ընդունված Եվրախորհրդարանի բանաձևի մասին՝ Արցախի մասով

Երեկ Եվրախորհրդարանի կողմից հաստատվեց "Արևելյան գործընկերությունը 2020թ. հունիսի գագաթաժողովի նախաշեմին" վերնագրով բանաձևը, որում անդրադարձ կա նաև Արցախյան հակամարտությանը:

Արցախյան հակամարտությանն առնչվող Եվրամիության ընկալումներում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ պատկերացում կազմելու համար արժե բանաձևը դիտարկել նախորդ նման բանաձևի հետ համեմատության մեջ՝ 2017թ. ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ ընդունվել է նմանատիպ բանաձև"Արևելյան գործընկերություն. 2017թ. նոյեմբերի գագաթաժողով" վերնագրով:

Առաջին իսկ հայացքից ակնհայտ է Եվրախորհրդարանի բանաձևում տարածքային ամբողջականությանը տրվող հատուկ դերի ընդգծումը: Օրինակի համար նշեմ, որ Արցախյան հակամարտությանը 2020թ. բանաձևում անդրադարձ է կատարվում "Անվտանգություն, կայունություն, տարածքային ամբողջականություն և կոնֆլիկտների կարգավորում" ենթավերնագրի ներքո: 2017-ին՝ "Արևելյան գործընկերության ապագան" ենթավերնագրի ներքո էր:

Արցախյան հակամարտության վերաբերյալ կետում ձևակերպումները բավական չեզոք են, բայց կան տարբերություններ:

2020-ի բանաձևում նշվում է, որ "Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009-ի նրանց հիմնարար սկզբունքներին՝ նկատի ունենալով այնպիսի կարգավորում, որը հենված կլինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա":

2017-ին նշվում էր, որ "Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009-ի նրանց հիմնարար սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումն ու ուժի չկիրառումը":

Մի կողմից, 2009-ի սկզբունքներն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը ներառում են տարածքային ամբողջականության, ինքնորոշման ու ուժի չկիրառման սկզբունքները, բայց մյուս կողմից այս վերաձևակերպման արդյունքում ինքնորոշման եզրույթն ուղղակի հիշատակմամբ դուրս է եկել փաստաթղթից, մնալով միայն հղումների տեսքով՝ հակառակ տարածքային ամբողջականության եզրույթի էլ ավելի շեշտադրման:

2020թ բանաձևում նշվում է, որ Եվրախորհրդարանը "քաջալերում է բոլոր կողմերին ինտենսիվացնել երկխոսությունը և զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, որը հարվածի տակ է դնելու կարգավորման ցանկացած հեռանկար":

2017-ի բանաձևում հատուկ ընդգծվում էր, որ հակամատությունը չունի ռազմական լուծում, ընդգծում էր հրադադարի պահպանման անհրաժեշտությունն ու կոչ կար զերծ մնալ սահմանային միջադեպերից:

Հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող սպառնալիքներն ու միջազգային հանրությանը մատուցվող այն թեզը, թե Ադրբեջանի իրավունքն է զենքի ուժով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ հակամարտության ռազմական լուծում չունանալու ընդգծումը շատ կարևոր կլիներ այս փաստաթղթում:

Ի տարբերություն 2017-ի, որում նշվում էին հստակ Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես հակամարտության կողմեր, այս տարվա բանաձևում նշվում է "հակամարտության բոլոր կողմերը": Սա կարող է մեզ համար ինչպես դրական, այնպես էլ ռիսկային ձևակերպում լինել՝ ելնելով հետագա զարգացումներից (հաշվի առնելով, թե ինչ մեծ տեմպերով է Ադրբեջանն ակտիվացնում այսպես կոչված "ԼՂ ադրբեջանական համայնքը"):

2017-ի բանաձևում կոնֆլիկտի համատեքստում հղում էր կատարվում կողմերից յուրաքանչյուրի հետ Եվրամիության նոր համաձայնագրերին, որոնք պետք է վավերացվեն: Խոսքը ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին է (CEPA) և դեռ բանակցվող Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի:

Հիշեցնեմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախյան հակամարտության վերաբերյալ կետը բավական բալանսավորված է, սակայն ունի մեզ համար կարևոր շեշտադրումներ, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիշատակումը: Հայաստանը մշտապես աշխատել է Եվրամիության հետ՝ թույլ չտալու Ադրբեջանի հետ համաձայնագրում այլ ձևակերպում: Մինչդեռ Բաքուն ակտիվ ջանքեր է գործադրում իր փաստաթղթում իր համար շահեկան ձևակերպում ստանալու ուղղությամբ:

2020-ի բանաձևում այդ կետի բացակայությունը չի կարող մեզ համար դրական մեկնաբանվել այս ամենի համատեքստում, առավել ևս, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը դեռ հրապարակված չէ:

Ընդհանուր փաստաթղթի վերլուծությանն ու համեմատությանը եվրոպական ուղղության այլ փաստաթղթերի հետ կանդրադառնամ ավելի ուշ: Սակայն այս երկու բանաձևերի միայն Արցախյան հակամարտության դրույթների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ Արցախյան հակամարտությանն անդրադարձող կետը զգալիորեն կրճատվել է և մեզ համար կարևոր դետալներ պակասել են:

Այո, սա շատ ավելի չեզոք ձևակերպումներով փաստաթուղթ է՝ համեմատած նախորդ շաբաթ տարածված Եվրախորհրդարանականների համատեղ հայտարարության և որոշ չափով հետ վերադարձրեց իրավիճակը բալանսավորված կետի: Սակայն բալանսը ոչ թե ի շահ մեզ է, այլ դեպի չեզոքություն՝ մեզ համար կարևոր ձևակերպումների նվազմամբ:

Աննա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>