ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եկավ ապացուցելու՝ պաշտպանական թիմի դիտարկումները, որ ՔՕ 300.1 հոդվածում որոշակիության խնդիր կա, ճիշտ են. փաստաբան

Ինչպես սիրում են ասել վերջերս, Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքում սևով սպիտակի վրա գրված է՝ 300.1 հոդվածում որոշակիության հետ կապված խնդրահարույց կետեր կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա նշեց, որ ամեն դեպքում Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքները ոչ թե պարտադիր բնույթ են կրում, այլ՝ խորհդատվական, և այդ կարծիքները ունենալով՝ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի:

«Դրա հետ կապված, ես որպես Յուրի Խաչատուրովի պաշտպան, դիմել էի ՍԴ, ՍԴ-ն ընդունելի չէր համարել մեր դիմումը միայն այն պատճառաբանությամբ, որ Յուրի Խաչատուրովը փաստացի անազատության մեջ չի եղել, այսինքն՝ 300.1 հոդվածը կիրառված չի եղել Յուրի Խաչատուրովի նկատմամբ ազատության սահմանփակման կոնտեքստում:  Այդուհանդերձ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եկավ ապացուցելու, որ վերջին երկու տարվա ընթացքում պաշտպանական թիմում հանդես եկող բոլոր անձանց պաշտպանների դիտարկումները, որ որոշակիության խնդիր կա, ճիշտ էին: Եվ այստեղ խոսքը չի վերաբերում միայն բլանկետային նորմերին, այսինքն 300.1 հոդվածով, երբ հղում է կատարվում Սահմանադրությանը»,- ասաց նա:

Փաստաբանը հիշեցրեց, որ երբ քրեական օրենսգիրքը ընդունվել է, դրանից հետո Սահմանադրությունը փոփոխվել է և այժմ ստացվում է, որ քրեական օրենսգրքով պահպանվում է մի արժեք, որը Սահմանադրական փոփոխություններով փոփոխվել է: «Ամենակարևոր կետը, որը Վենետիկի հանձնաժողովի համար հասկանալի չի եղել, այն է, թե ինչ է նշանակում օրենքում ամրագրված «փաստացի վերացնել» դրույթը: Այսինքն՝ պարզաբանված չէ, թե ինչ է նշանակում «փաստացի վերացրել» եզրույթը: Անձը չի կարող նաև կանխագուշակել իր վարքագիծը, թե ինչ գործողությունն է, ըստ էության, արգելված, ինչ ասել է փաստացի վերացնել, և ինչ գործողություն անձը չպետք է կատարի, որ այդ փաստացի վերացումը տեղի չունենա»,- ասաց նա:

Նա պարզաբանեց՝ ստացվում է, որ այն սկզբունքերին, որոնց պաշտպանական կողմը հղում է կատարել և նշել է, որ պարզաբանված չէ մեղադրանքը, Վենետիկի հանձնաժողվոի համար ևս հասկանալի չէ: «Իսկ այս պարագայում, երբ նորմը որոշակի չէ, անհասկանալի է, չի կարող կիրառության մեջ լինել պետությունում»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ դատախազությունը պարզաբանում է տարածել և նշել, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին Վենետիկի հանձնաժողովի խորհդատվական կարծիքում դատողություններ չկան, մինչդեռ Դուք հակառակն եք ասում, նա արձագանքեց. «Գլխավոր դատախազության այդ հաղորդագրությունը եթե չեմ սխալվում հետևեց պարոն Քոչարյանի պաշտպանների մամուլի ճեպազրույցին ու կրկին նրանք պաշտպանների մեկնաբանությունը որակեցին մանիպուլատիվ մեկնաբանություններ, սուբյեկտիվ կարծիքներ:

Վերջին շրջանում գլխավոր դատախազությունը իր՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյատևելու անկարողությունը փորձում է անընդհատ վերագրել տարբեր անձանց, օրինակ, պաշտպանների մանիպուլյատիվ հայտարարություններին, ընդ որում՝ ոչ միայն այս գործով: Ուստի ես խորհուրդ կտայի դատախազության այս դիրքորոշմանը լուրջ չվերաբերվել, որովհետև գլխավոր դատախազությունը ինչ-որ լուրջ բան ասելուց առաջ պետք է գտնի իրեն օբյեկտիվ իարկանությունում և հանդիսանա օրենքի և օրինականության պաշտպանը, այլ ոչ թեզ զբաղված լինի պաշտպանների հայտարարությունները հերքելով»:

Միհրան Պողոսյանը նշեց, որ կարդացել է դատախազության հայտարարությունը տառացի ու բառացի. «Լավ կլիներ, որ գլխավոր դատախազությունում ի վերջո հասկանային, որ ՀՀ Սահմանդրական դատարան բառակապակցությունում սահմանադրական բառը մեծատառով է գրվում: Էլ ի՞նչ սպասենք էդ գլխավոր դատախազությունից»,- ասաց նա:

Նա նշեց, որ Հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի 36-րդ պարագրաֆում է հենց ակնհայտ դառնում բառերի ընտրությունը: «Ակնհայտ, որ Վենետիկի հանձնաժողովը չի հասկացել «փաստացի վերացնել» տերմինը և նշել է՝ միգուցե թարգմանության խնդիր է, այնքան անսպասելի է եղել այդ բառակապակցությունը «փաստացի վերացնելը», որ կարծել են, թե միգուցե թարգմանության խնդիր կա: Այդ նախադասությունն ամեն ինչ ասում է այդ կարծիքի մասին»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>