Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Միջազգային հանրության ընկալումներում Հայաստանը սկսում է պատկերվել այնպես, ինչպես Ադրբեջանը

Քայլ առ քայլ հասունանում է մեկ այլ ծանրակշիռ պրոբլեմ. միջազգային հանրության ընկալումներում Հայաստանը սկսում է պատկերվել այնպես, ինչպես Ադրբեջանը՝ պետություն, որը պատերազմ է հայտարարել ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը։

2018 թ. ԵԽ֊ի խորհրդարանական վեհաժողովում օրակարգային հարց էր դառնում Հայաստանի Հանրապետության՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակից անցումը հետմոնիտորինգային երկրի կարգավիճակի։ Այս փաստն արձանագրված է ինչպես ԵԽԽՎ հայաստանյան բազմակուսակցական պատվիրակության, այնպես էլ մեր ԱԳՆ֊ի և Ստրասբուրգում մեր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքային փաստաթղթերում։ Նաև ԵԽԽՎ֊ի Հայաստանի հարցով համազեկուցողների, բյուրոյի ու ԵԽԽՎ այլ կառռւյցների հանդիպումների արձանագրություններում ու փաստաթղթերում։ Թեմայով հետաքրքրվող լրագրողները այս փաստը կարող են ճշտել հաշված ժամերի ընթացքում։

Ուստի, եթե Հայաստանի Հանրապետությունը նկատելի առաջընթաց գրանցած լիներ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով, իսկ Հայաստանը դարձած լիներ համաշխարհային ժողովրդավարության բաստիոն, ինչպես ժամանակին պնդում էր Նիկոլ Փաշինյանը, ապա այդ իրողությունը նախևառաջ իր դրսևորումը պիտի ստացած լիներ հենց այս հարցում՝ ԵԽ֊ը Հայաստանին պիտի շնորհած լիներ «հետմոնիտորինգային երկրի» կարգավիճակ։ Հավատացնում եմ, որ այս հարցում չի կարող լինել ավելի անաչառ ու ավելի ծանրակշիռ չափորոշիչ, քան վկայաբերվածն է։

Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ իրականում։ Եվրոպայի խոշորագույն քաղաքական ընտանիքները մեկը մյուսի հետևից իրենց վրդովմունքն են արտահայտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ՝ մատնանշելով հենց ժողովրդավարության նահանջը։ Երեկ դա EPP֊ն ու ECR֊ն էին։ Վաղը կլինեն մյուսները։ Հաշվի առնելով ընթացիկ զարգացումները, նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կուսակցություններ փակելու, այլ ազատությունները սահմանափակելու ուղղություններով, միանգամայն սպասելի է, որ շուտով ԵԽ֊ում ու միջազգային այլ կառույցներում Հայաստանը կսկսի ունենալ ճիշտ այն նույն արատավոր ընկալումը, ինչ արդեն տասնամյակներ շարունակ ունի մեր արևելյան հարևան Ադրբեջանը։ Միայն թե մենք չունենք նավթ ու Ադրբեջանի չափ փող, որ գոնե այդ կերպ փորձենք մեր ճակատից սրբել այդ անպատվաբեր ու վնասարար խարանը։

Ասածս ի՞նչ է։ Քայլ առ քայլ մեր երկրի շուրջ հասունանում է միջազգային մեկ այլ ծանրակշիռ պրոբլեմ։ Դա մեր երկրի՝ ժողովրդավարական և միջազգային հեղինակության սասանումն է։ Պրոբլեմ, որի հաղթահարման համար ապագայում մեծ ջանքեր ու միջոցներ են պահանջվելու։

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>