Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Վենետիկի մաստեր-կլասը՝ 300.1-րդ հոդվածի վերաբերյալ․ Սարգիս Գրիգորյան

Երեկ Վենետիկի հանձնաժողովի հրապարակված փաստաթուղթը վստահորեն եկավ հաստատելու, որ իրավական խնդիր կա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ։ Այսպես` Վենետիկի հանձնաժողովը սևը սպիտակի վրա ասել է որ, այդ քրեական նորմը անորոշ է և անկանխատեսելի է իր կիրառման մեջ, այսինքն` չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին։ Պետք է նշել, որ նույն խնդիրը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ նաև արձանագրել էր ՄԻԵԴ-ը իր խորհրդատվական կարծիքում։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները արձանագրել են հետևյալը.

 

  • 1-րդ հոդվածում օգտագործվող հասկացու­թյունները ունեն ընդհանուր ձևակերպումներ (օրինակ` «նորմը փաստացի վերացնելը», «սահմանադրական կարգ» և այլն), որոնք տեղի են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների և շփոթության;

 

  • Եվրոպային խորհրդի անդամ երկրներում առկա չեն քրեական նորմեր, որոնք պարունակում են բացահայտ հղում սահմանադրությունների հատուկ հոդվածներին, ինչպես, որ 300.1-րդ հոդվածն է;

 

  • հաշվի առնելով իրավական անորոշությունը և համաչափության սկզբունքը, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ որքան ավելի լայնորեն է ձևակերպված քրեկան նորմը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անձնական ազատություններին և հիմնարար իրավունքներին: Նման դրույթը ավելի մասնակի մեկնաբանելիս պետք է հաշվի առնել dubio pro reo-ի (մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ դեռ կասկածներ կան) սկզբունքը։

 

Այսինքն` Վենետիկի հանձնաժողովը արձանագրում է, որ որոշակիության և կանխատեսելիության սահմանադրական պահանջների բավարարումը ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտ է պահանջում քրեական նորմերի դեպքում՝ հաշվի առնելով դրանց ներգործության ավելի բարձր աստիճանը և, ի թիվս այլ իրավունքների, անձնական ազատության ապօրինի սահմանափակման ուղղակի ռիսկը:

 

ՄԻԵԴ-ը նույնպես պահանջում է, որ մեղադրանքի հիմքում ընկած քրեական նորմի առերևույթ կամայական և անկանխատեսելի մեկնաբանու­թյունն՝ ի խախտումն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի, քրեական գործով դատաքննությունը ամբող­ջությամբ կարող է դարձնել անարդար՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո։ ՄԻԵԴ-ի նախադեպերը արձանագրում են, որ անձին ազատությունից զրկելու դեպքերում հատկապես կարևոր է, որ իրավական որոշակիության սկզբունքը պահպանված լինի: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ ազատությունից զրկելու պայմանները հստակ ձևակերպված լինեն ներպետական օրենսդրությամբ և այդ օրենքները իրենց հերթին լինեն «կանխատեսելի իրենց կիրառման մեջ, որպեսզի համապատասխանեն «օրինականության» կոնվենցիոն չափանիշին: Այս չափանիշը պահանջում է,  որ օրենքները լինեն բավարար չափով հստակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել կամայականության հնարավոր բոլոր ռիսկերից և հնարավորություն տա անձանց, անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվության օգնությամբ տվյալ պայմաններում ողջամտության աստիճանի կանխատեսել այն հետևանքները, որ գործողությունը կարող է ունենալ:

Փաստացի այս նոր փաստաթղթով Վենետիկի հանձնաժողովը հաստատեց հենց իր 2009 թվականին Քրեական օրենսգրքի փոփոխությունների և 300.1-րդ հոդվածի մշակման հեղինակների դիրքորոշումները։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի CDL(2009)042 եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող 300.1-րդ հոդվածին, ուղղակի նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»:

Այսպես` 300.1-րդ հոդվածը չի բավարարում որոշակիության և կանխատեսելիության թե՛ Սահմանադրության և թե՛ Եվրոպական Կոնվենցիայի պահանջներին: 300.1-րդ հոդվածի առանձին ձևակերպումներ չեն համապատասխանում որոշակիության նույնիսկ այնպիսի աստիճանի որը հնարավոր կլիներ հաղթահարել իրավակիրառ պրակտիկայի միջոցով:

 

Գրիգորյան Սարգիս

GPartners իրավաբանական ընկերություն

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>