Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
25
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Պատերազմ Արցախում
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները․ վերլուծում է Սուրենյանցը Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան

Վահան Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

ՀՀ դատախազության հաղորդագրությունը.

Հաշվի առնելով Արթուր Վարդանյանի կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, դրան մասնակցելու, հանցավոր համագործակցության կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելը նախապատրաստելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված թիվ 58213716 քրեական գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և դատական նիստերին նրա չներկայանալու վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն և սպասարկում ինչպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, այնպես էլ իր կողմից հրավիրված բժիշկ-մասնագետների կողմից, այդ թվում՝ քաղաքացական բուժհաստատություններում:

Դեռևս նախաքննության ընթացքում Վ. Շիրխանյանի առողջական վիճակը և նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն նշված փորձաքննության եզրակացության՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար, իսկ ստացված բժշկական օգնությունը՝ ճիշտ և ժամանակին:

Վ. Շիրխանյանի առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար կազմակերպվել է բժշկական կոնսիլիում՝ հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ, բազմիցս խորհրդակցություններ և հետազոտություններ են անցկացվել՝ այդ թվում Վ. Շիրխանյանի հարազատների կողմից հրավիրված մասնագետների կողմից:

Քրեական գործի դատական քննության ընթացքում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից դատարան ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ Վահան Շիրխանյանը գտնվում է բավարար առողջական վիճակում, կարող է ինքնուրույն տեղաշարժվել և վերջինիս պատգարակով դատարան տեղափոխելու անհրաժեշտությունը բացակայում է:

2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վ. Շիրխանյանը հրաժարվել է ինչպես նշանակված դեղորայքի մի մասի ընդունումից, այնպես էլ հրաժարվել է քրեակատարողական հիմնարկ այցելած սրտաբանի, նյարդաբանի և թերապևտի կազմակերպած խորհրդատվություններից և հետազոտումներից:

2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն:

Այնուամենայնիվ, պատճառաբանելով իր առողջական վիճակը, Վ. Շիրխանյանը նշանակված 7 դատական նիստերի չի ներկայացել՝ պահանջելով իրեն դատարան տեղափոխել պատգարակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում առկա հետևությունների արժանահավատությունը վիճարկելու պայմաններում դրանց ստուգումը, ինչպես նաև Վ. Շիրխանյանի՝ դատական քննության ներկայանալու անհնարինության վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած պատճառաբանությունները կարող են հերքվել կամ հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության միջոցով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի դատաքննության չներկայանալու արդյունքում խախտվում է տվյալ գործում ներգրավված այլ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը, իսկ Վ. Շիրխանյանի պաշտպանը, ի հիմնավորումն իր պաշտպանյալի բացակայության վերաբերյալ արված հայտարարությունների, փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացնում, մեղադրող դատախազն ինքը միջնորդել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար Վ. Շիրխանյանի՝ դատարան ներկայանալու, դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը:

Հակառակ սպասվող ողջամիտ դատավարական ակնկալիքին, որ ներկայացված միջնորդությունը, հաշվի առնելով նաև իրենց պաշտպանյալների դատավարական շահը, աջակցություն կստանա նաև տվյալ գործում ներգրավված մնացած բոլոր ամբաստանյալների և նրանց պաշտպանների կողմից, ամբաստանյալների պաշտպաններից գրեթե ոչ ոք չի միացել միջնորդությանը, իսկ որոշներն առարկել են դրա դեմ:

Դատարանի կողմից 2017 թվականի մարտի 17-ի որոշմամբ մեղադրողի միջնորդությունը բավարարվել է՝ հիմք ընդունելով տվյալ գործում ներգրավված դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության և դատավարության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>