20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էր պատրաստել․ ոստիկանների բացահայտումը. Տեսանյութ
Դիտել նաև
ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն
Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկաններով (տեսանյութ)
Ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է
Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ պահել, պատրաստել և իրացրել է 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
Տարածքային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին երիտասարդի վարձակալած բնակարանը։ Հայտնաբերվեցին 20 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ ու տպիչ սարք, որով, նախնական տվյալներով՝ պատրաստվել էին կեղծ թղթադրամները։
Երիտասարդը կալանավորվել է։ Տուժած անձանց հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

