Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
27
Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Պատերազմ Արցախում
Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ինչպե՞ս է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի վրաերթը․ նոր մանրամասներ (տեսանյութ) ՀԷՑ-ը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից 280 մլն մսխվել է Ամիրյանում նման աշխատանք կատարելու համար Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հ1-ի հետ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած 4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան սպшնեց Սոնա Մնացականյանին և իր չծնված երեխային 36 ժամ ջուր չի լինի Խաբո՛ւմ են․ նախապայմաններ կա՛ն (տեսանյութ) Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի Ի՞նչ էր առաջարկել Քեմալ Աթաթուրքը հայերին (տեսանյութ) Նիկոլի ստերի շարքից․ հիշողության թարմացում (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը Ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել էր «ամսվա ուսուցիչ» Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Ի՞նչ է ասել Ջորջ Բուշը «սիգարի արքա» Ավո Ուվեզյանին

Այս երգը գրել է հայազգի Ավո Ուվեզյանը, որը կյանքից հեռացավ անցած շաբաթ։ Ուվեզյանը պատմել է. «Գրեցի այդ երգի երաժշտությունը, Նյու Յորքում մի ծանոթ ունեի, որը Ֆրենք Սինաթրայի ընկերն էր։ Տարավ երգը ցույց տվեց հայտնի երգչին, նա էլ մի երեք հոգու հրավիրեց, որ բառերը գրեն եւ այդպես մի գիշերում ծնվեց «Strangers in the Night» երգը… Ես հո միայն այդ երգը չեմ գրել, այնքան մեղեդիներ եմ հորինել, տանգոյի երաժշտություն եմ գրել եւ ի դեպ արգենտինացիներն ինձ ասում են. «Ավո, դու միակ ոչ արգենտինացին ես, որն այդքան խորն է զգում տանգոյի ոգին»։


Ավոյի հայրը՝ երաժիշտ եւ կոմպոզիտոր Հակոբ Կույումջյանը հասցրեց տեղափոխվել Թուրքիայից մինչեւ ցեղասպանությունը։ Ավոն ծնվեց Բեյրութում 1926 թվականին։ Երբ 16 տարեկան էր, հայրը մահացավ, բայց այդ ժամանակ Ավոն ընկերների հետ արդեն ստեղծել էր մի երաժշտական խումբ, որը կոչվում էր Լեբանոն բոյզ, այսինքն՝ Լիբանանցի տղաներ եւ կարողանում էր փող վաստակել մորն ու երկու քույրերին ապահովելու համար։ Նրանք նաեւ այլ երկրներում էին հանդես գալիս, նախ գնացին Բաղդադ, բայց ի վերջո պայմանագիր կնքեցին Թեհրանում գտնվող մի հյուրանոցի հետ, որտեղ էլ սկսեցին երգել։ Այդ հյուրանոցը պատկանում էր Իրանի շահ Ռեզա Փեհլեվիին։ Մի անգամ հյուրանոցի կառավարիչը առաջարկեց տղաներին ելույթ ունենալ հենց շահի պալատում՝ օտարերկրյա հյուրերի համար կազմակերպված ընդունելության ժամանակ։ Երբ Ավոն դաշնամուրի մոտ նստած նվագում էր Գլեն Միլլերի երգերից մեկը, շահն ու հյուրերը սկսեցին պարել։ Հանկարծ Ավոն ընդհատեց երաժշտությունը, վեր կացավ ու ասաց՝ «Ախր դուք սխալ եք պարում, այս երգի տակ այսպես չեն պարում, եկեք ձեզ ցույց տամ»։ Ներկաները կարկամեցին, ակնկալելով, որ շահը չի ների տղայի հանդգնությունը, բայց Ռեզա Փեհլեվին շատ սիրալիր վարվեց Ավոյի հետ եւ դրանից հետո անընդհատ հրավիրում էր նրան պալատ՝ նվագելու։ Շահին դուր էր գալիս նաեւ, որ տղան կարողանում էր բոլոր հյուրերի հետ իրենց լեզվով խոսել, որովհետեւ գիտեր հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, արաբերեն եւ պարսկերեն։ Երբ հյուրանոցի հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվեց, շահը Ավոյին հարցրեց՝ Բա հիմա ինչ ես անելու։ Նա էլ պատասխանեց, թե երազում է գնալ Ամերիկա՝ երաժշտական գիտելիքները կատարելագործելու, բայց վիզա չունի։ Այդ խնդիրը շահը շատ արագ լուծեց եւ երկու շաբաթից Ավոն արդեն Նյու Յորքում էր։


Ի վերջո հիմնավորվեց Պուերտո Ռիկոյում, սկսեց նվագել տեղի ռեստորաններից մեկում։ Մի անգամ որոշեց սիգար վաճառել, տուփը դրեց հենց դաշնամուրի վրա, հաճախորդները մոտենում էին, սիգարի համար վճարում էին, հետո նորից էին գալիս, նորը վերցնում, որովհետեւ սիգարներն ընտիր էին։ Ու Ավոն հանկարծ հասկացավ, որ սիգարի բիզնեսը շատ ավելի եկամտաբեր է, քան դաշնամուր նվագելը։ Ահա նրա խոսքերը. «Սիգարը օգնում է իմ գրպանին, երաժշտությունը՝ հոգուս»։ Մի անգամ Պուերտո Ռիկոյում հանդիպել է Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ ավագին։ Այսպես է նկարագրում։ Կանգնած էի հյուրանոցի մուտքի մոտ, սիգար էի ծխում, մեկ էլ մի շքեղ ավտոմեքենա մոտեցավ, դոււռը բացվեց, դուրս եկավ նախագահը, կողքովս անցնելով, զգաց սիգարի բույրը, կանգ առավ ու ասաց՝ «Տեսնում եմ՝ դուք իմ սիգարներից եք ծխում»։ Ես էլ պատասխանեցի՝ «Ոչ, պարոն նախագահ, այդ դուք եք իմ սիգարներից ծխում։ Ես՝ Ավո Ուվեզյանն եմ»…

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>