Թունավորում՝ շմոլ գազից
Մարտի 28-ին` ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1940 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1990 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1992 թ. ծնված Լիլիթ Ա.-ն և 1965 թ. ծնված Խանում Ջ.-ն: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 27-ին` ժամը 23.00-ի սահմաններում, վերջիններս տանն իրենց վատ են զգացել:
Կատարվում է հետաքննություն:

