ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Եթե աշխատուժի մինիմալ շարունակականություն չապահովվի, շատ ընկերություններ կարող են չգոյատևել, ինչն էլ կարող է բերել ՀՆԱ երկարաժամկետ կորստի. Վաչե Գաբրիելյան

Եթե աշխատուժի մինիմալ շարունակականություն չապահովվի, շատ ընկերություններ կարող են չգոյատևել, ինչն էլ կարող է բերել ՀՆԱ երկարաժամկետ կորստի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան,  ՀՀ նախկի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի տնտեսական վիճակին:

Վաչե Գաբրիելյանը անդրադարձել է նաև ներդրումների խնդրին, տնտեսական սահմանափակումների անհրաժեշտությանը, տնտեսական աճի կանխատեսմանը  և ներկայացրել, որ  Հայաստանի ամերիկյան համալսարանի հարցումներով մայիսին շուրջ 20%-ի մոտ աշխատատեղի կորուստ և հարկադիր պարապուրդ կար և շուրջ 40%-ի մոտ՝ աշխատավարձի կամ եկամուտների նվազեցում, միաժամանակ ճնշող մեծամասնությունը 3 ամսից ավելի խնայողությունների հաշվին ապրելը համարում էր անհնար։ Կրկին ըստ հարցումների, մայիսի 21-ի դրությամբ, կառավարության 14 միջոցառումներից (այն ժամանակ այդքան էր) 52%-ը չէր օգտվում, իսկ ամենաշատն օգտվել էին կոմունալ վճարների 30%-ի չափով սուբսիդավորումից

-Ազգային ժողովում քննարկվում է 2019 թվականի բյուջեի կատարողականը, շատերը կապիտալ ծախսերի թերակատարումը մտահոգիչ են համարում, խնդրում եմ ձեր գնահատականը:

-Կապիտալ ծախսերի թերակատարումը, բնականաբար, մտահոգիչ է, քանի որ դա «տուգանված» տնտեսական աճ է ապագայում։  Թերակատարումը հիմնականում արտասահմանյան ֆինանսավորմամբ ծրագրերով է բացատրվում (Համաշխարհային բանկ, Ասիական Զարգացման բանկ, և այլն)։ Այսպիսի ծրագրերը բանակցվում են ընդհանուր գծերով, հետո ընթացքում դետալացվում են։ Կարծում եմ, որ այդ ծրագրերը դեռևս դետալացված մակարդակով հստակեցված չեն (զանազան պատճառներով՝ ոչ հստակ առաջնահերթություններ, որոշում կայացնելու իրավասությունների անորոշություններ և այլն)։ Սրանք մշտապես առկա խնդիրներ են, ուղղակի հիմա այդ անորոշություններն անհամեմատ ավելին են: Երևի թե ժամանակի հետ այդ հստակեցումները կգան, կոնկրետ երբ՝ չեմ կարող կանխատեսել։

-Ներդրումների ներգրավման հարցում, ի՞նչն եք խնդիր համարում, քանի որ իշխանությունները ընտրություններից հետո ներդրումային «բումի» մասին էին խոսում,  ինչը այդպես էլ չտեսանք: Այս առումով ո՞րն էր կառավարության սխալը:

-Չեմ կարող ասել՝ դա սխալ է, թե մոլորություն։ Երևի թե դա պարզեցված laissez faire մոտեցումներն են՝ այսինքն՝ սպասումներն առ այն, որ արդար ռեժիմի հայտարարությունը կբերի ներդրողների աննախադեպ ակտիվության։ Դա իրականում անխոնջ «էստի համեցեք»-ի արդյունքում է լինում։ «էստի համեցեք»-ն այստեղ միայն ներկայացուցչականության մասին չէ՝ համաժողովներ, ցուցահանդեսներ և այլն։ Դրանք առաջին հերթին խոշորամասշտաբ ծրագրերն են և ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք էականորեն մեծացնում են առկա հնարավորությունների շրջանակը։ Օրինակ՝ ինձ համար ռազմավարական է լայն սպեկտրով գործող էլեկտրոնային առողջապահությունը։ Այս բազայի հիման վրա կարող են զարգանալ ոչ միայն բժշկական, այլև տեխնոլոգիական այլ ապրանքներ և ծառայություններ։ Ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծումը խիստ կարևոր է։ Սակայն բոլոր երկրներում  նմանատիպ ծրագրերն ունենում են խնդիրներ՝ եթե անգամ կոռուպցիոն տարրեր չունեն, ապա նախատեսված բյուջեն գերազանցում են առնվազն երկու անգամ։ Հասարակության համար ընդունելի ռիսկերի մակարդակով այս խնդիրը լուծելն առաջնային մարտահրավեր է անխտիր բոլոր երկրներում, բայց հատկապես դժվար է այն դեպքերում, երբ հանրային դիսկուրսում տիրապետող թեման կոռուպցիայի ուրվականն է։

-Ներդրումների առումով ի՞նչ սպասելիք կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով նաև համավարակի ազդեցությունը:

-Ներդրումների առումով սպասումները մեծ չեն։ Մոլորակի մասշտաբով կա հատկապես պահանջարկի անկում, և պահանջարկի խթանման քայլերը պատմականորեն աննախադեպ են։ Անգամ այդ պայմաններում բոլոր արտաքին շուկաներում (բացառությամբ Չինաստանի և հարավ-արևելյան Ասիայի մեկ-երկու օջախի) ակնկալում են անկում, և օտարերկրյա խոշոր ներդրումների շարժ դեպի այլ երկիր այս տարի ակնկալել պետք չէ։  Ներդրումներ հիմնականում պետք է ակնկալել նախկինում նախաձեռնված և այժմ շարունակվող ծրագրերում (որևէ լուրջ ծրագիր մեկամյա չէ): Կարծում եմ, եթե կառավարությունը կենտրոնանա այդ գոյություն ունեցող ծրագրերին հնարավորինս աջակցելուն, դա ամենաարդյունավետ աջակցությունը կլինի։ Օրինակ, այս տարվա ընթացքում արագացված ամորտիզացիայի հնարավորություն ընձեռող օրենքն այդպիսին է։

-Տնտեսական աճի նվազման տարբեր կանխատեսումներ են հնչում, ո՞րն է Ձեր գնահատականը, ի՞նչ են ցույց տալիս հանգամանքները, տնտեսական ճգնաժամի խորացման վտանգ և անկառավարելի դառնալու հավանականություն տեսնո՞ւմ եք:

-Ընդհանրապես, որպես գլոբալ գնահատական հիմա հնչեցնում են 90%-անոց տնտեսության վարկածը (կարանտինի ժամանակ՝60%)։ Տնտեսության կառուցվածքից բխող գնահատականներ շատ չկան, հիմնականում գնահատականները տրվում են աշխատուժի գործարկման մակարդակից ելնելով։ ՀՀ համար այդ մեթոդաբանությամբ առարկայական հաշվարկի հիման վրա գնահատական տվել է Վահրամ Ավանեսյանը, ով տալիս է 11% անկման գնահատականը։ Ես շարունակում եմ մնալ նախկինում հնչեցված իմ կարծիքին, որ 2-3% նվազումը կարելի է համարել մեծ հաջողություն, և 10 տոկոս անկումն այս պահին առավել հավանական եմ համարում։

-Տնտեսական ճգնաժամը կանխելու կառավարության հակաճգնաժամային քայլերը, միջոցառումները և ընդհանրապես տնտեսական գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում:

-Ես արդեն իսկ արտահայտվել եմ․ սկզբում անհրաժեշտ էր շատ ավելի արագ և արդյունքում ոչ թիրախային միջոցառումներ, որպեսզի արդյունավետ կարանտին իրականցվեր։ Մասնավոր հատվածից ստացված իմ արձագանքները  ամրապնդում են իմ կարծիքը։ Հիմա այլ է՝ պետք է ավելի թիրախային, սակայն նաև ավելի երկարատև միջոցառումներ՝ անգամ եթե կարանտին և սահմանափակումներ չկան, օրինակ՝ տուրիզմի ոլորտն առանձնահատուկ մոտեցման կարիք ունի, որովհետև պահանջարկի անկումը հսկայական է։

Ի վերջո, չկան միանշանակ լուծումներ՝ կախված համավարակի դինամիկայից դրանք էապես տարբեր կարող են լինել։ Տնտեսական առումով այս ճգնաժամի հիմնական խնդիրն ապահովության ցանցի արդյունավետությունն է։ Այստեղ նկատի ունեմ հենց տնտեսական, ոչ սոցիալական բաղադրիչը։ Եթե աշխատուժի մինիմալ շարունակականություն չապահովվի, շատ ընկերություններ կարող են չգոյատևել, ինչն էլ կարող է բերել ՀՆԱ երկարաժամկետ կորստի։

Տնտեսվարողների հետ դինամիկ հետադարձ կապը հնարավորություն կտա հասկանալ «ամենանեղ տեղը»։ Իմ կարծիքով դա աշխատուժի վերարտադրությունն է։ Մեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հարցումներով մայիսին շուրջ 20%-ի մոտ աշխատատեղի կորուստ և հարկադիր պարապուրդ կար և շուրջ 40%-ի մոտ՝ աշխատավարձի կամ եկամուտների նվազեցում, միաժամանակ ճնշող մեծամասնությունը 3 ամսից ավելի խնայողությունների հաշվին ապրելը համարում էր անհնար (թեև պատմական փորձը վկայում է այս հեռանկարի չափազանցման մասին)։ Կրկին ըստ մեր հարցումների՝ մայիսի 21-ի դրությամբ, կառավարության 14 միջոցառումներից (այն ժամանակ այդքան էր) 52%-ը չէր օգտվում, իսկ ամենաշատն օգտվել էին կոմունալ վճարների 30%-ի չափով սուբսիդավորումից (12-րդ միջոցառում) ՝ 13,3%։ 10%-ից ավելի օգտվողներ ուներ նաև 9-րդ միջոցառումը (յուրաքանչյուր  երեխայի համար 26 500 ՀՀ դրամ միանվագ դրամական աջակցության մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին, որտեղ երեխայի ծնողները չեն աշխատել)։ Ընդ որում, 8%-ը նշել էր 2 ծրագրի շահառու լինելու մասին։ Եկեք սա դիտարկենք որպես միջոցառումների սկիզբ։

- Որոնք կլինեն Ձեր երեք խորհուրդները կառավարությանը՝ ներկայիս իրավիճակից դուրս գալու համար:

- Թեստավորում, թեստավորում, թեստավորում։ Շատ, ավելի շատ, բազմապատիկ շատ։

- Նոր տնտեսական գործունեության սահմանափակումների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, և ինչի՞ դա կարող է հանգեցնել:

- Նոր սահմանափակումները կարող են թելադրվել միայն առողջապահական վիճակի դինամիկայով, որի կանխատեսմամբ ես չեմ զբաղվում։ Սահմանափակումների համար հիմք պետք է լինի վարակի տարածման արագության գործակիցը կամ R0-ն, օրական նոր հիվանդների կամ մահացությունների քանակը: Եթե տնտեսական գործունեության տեսակներին անդրադառնանք, ապա կան թե՛ պարետատան ցուցումները, թե՛ միջազգային փորձագետների գնահատականները։ Ինձ համար, օրինակ, հետաքրքիր էր, որ նրանք բար հաճախելը համարում են շատ ավելի վտանգավոր, քան վարսավիրանոց հաճախելը։

Կարծում եմ, որ իշխանությունը պետք է անի ամեն ինչ, որ խրախուսի հեռահար աշխատանքը, ինչպես նաև աշխատանքային (այդ թվում սպասարկման) շփումները դարձնել նվազագույն։ Դրա համար, օրինակ, պետք է Աշխատանքային օրենսգիրքն ավելի ճկուն դարձնել։ Օրենսդիրը շատ արագ անդրադարձ կատարեց իրավիճակին, օրինակ՝ ամրագրելով որ որոշ դեպքերում «աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի բացակայելու, ինչպես նաեւ ամբողջ աշխատանքային օրն աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան»: Սակայն այս մոտեցումը դեռևս աշխատողին կապում է աշխատավայրին և աշխատակցին պաշտպանելով, գործատուին բավարար ճկունություն չի ընձեռում։ Դեռևս խորհրդային տարիների կար չնորմավորված աշխատանքային օրվա ռեժիմ հասկացությունը (ԱՄՆ-ում դրանք կոչվում են exempt—այսինքն աշխատանքային օրենսդրության որոշ դրույթներից բացառված)։ Հիմա թեև օրենսգրքի մեկ հոդվածում չնորմավորված բառին հղում կա, գաղափարը վերացված է։ Իսկ նման կարգավորումը կարևոր է, որպեսզի հնարավորինս շատ քանակով մարդկանց տներից աշխատելու հնարավորություն տալ այն դեպքերում, երբ դա հնարավոր է։ Սա, իհարկե, նաև 21-րդ դարի տնտեսական իրողությունների հրամայականն է, երբ աշխատանքի դոմինանտ ձևը խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները չեն և ֆիզիկական աշխատավայրն ու այնտեղ անցկացրած  ժամանակը նույն կարևորությունը չունեն։ Բայց իմ կարծիքով, սա օրակարգային է ոչ միայն այդ պատճառով։ Պետք է բոլորս առնվազն մեկ-երկու տարի ապրենք և աշխատենք նվազագույն սոցիալական և աշխատանքային շփումների տեսլականով։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>