Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Փաշինյանի պետականակործան քարոզչությունը միայն երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն իր ուսերից գցելու համար չէ, սա դիվերսիա է ընդդեմ մեր անկախության․ Սամվել Ֆարմանյան

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերում հնչած դիտարկումներին, մասնավորապես՝ համավարակի պայմաններում իշխանության կոչերին ենթարկվել-չենթարկվելու պատմական-հոգեբանական ասպեկտներին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես նշել է․ «Պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված երևույթ, և հետևաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ, այդպես եղել է նաև Երրորդ Հանրապետության ժամանակ․․․ պետական կարգը միշտ մեր ենթագիտակցության մեջ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ»։

Վերոնշյալին ի պատասխան Սամվել Ֆարմանյանը գրել է․

«Ո՛չ մի կորոնավիրուս, ո՛չ մի պատերազմ ու անգամ ո՛չ մի բնական աղետ չի կարող այնքան կործանարար լինել մեզ համար, որքան այն, ինչ անթաքույց ու հետևողականորեն արվում է այսօր. հայ ժողովրդի գիտակցության մեջ մեխել այն փնթի, կեղծ ու մակերեսային դիլետանտիզմը, թե մենք անկարգապահ, սեփական պետությունը չհարգող, օտարի լծից մինչև վերջ հոգեբանորեն չձերբազատված, պատմության մեջ սեփական կարգը երբեք չստեղծած ժողովուրդ ենք: Նիկոլ Փաշինյանի առավոտյան եթերն այդ մասին էր:

Չգերազանցված ողբերգություն է տեսնել, թե ինչպես է աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն առաջնորդելու կոչված վարչապետը, լավ չճանաչելով սեփական իսկ ժողովրդին, անտեղյակ լինելով նրա իսկ պատմությունը, թշնամական նման քարոզչությամբ անվստահություն սերմանում մեր սեփական ուժերի, մեր ժողովրդի հավաքական որակների հանդեպ: Հլը կողք ու բոլորը նայե՜ք: Հլը ժամանակի հեռվից նայե՜ք: Քո թշնամին սեփական պատմություն իսկ չունեցող իր ժողովրդին փառաբանում` ամպերին է հասցնում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը առավոտից իրիկուն սեփական ժողովրդին է փնովում ու կասկածի տակ դնում նրա հավաքական որակները: Ու այս ամենը ամեն րոպե հնարավոր պատերազմից հինգ պակաս..

Չսխալվե՛ք. Նիկոլի պետականակործան այս քարոզչությունը միայն երկրում ստեղծված աղետալի իրավիճակի պատասպանատվությունն իր ու կառավարության ուսերից գցելու համար չէ: Սա դիվերսիա է: Խորքային իմաստով դիվերսիա ընդդեմ մեր անկախության, ընդդեմ սեփական պետականությունն ունենալուն արժանի լինելու մեր հավատի ու կամքի:

Քաղաքականության, իշխանության, պայքարի ու ամեն ինչի հերն էլ անիծած: Սա, ախր, լրի՜վ ուրիշ հարց է: Չի կարելի կեղծ ու դիլետանտ նման քարոզչությամբ սեփական ժողովրդի ողնաշարը ջարդել: Ու՜ր են մեր վաստակաշատ ազգաբաններն ու պատմաբանները, ու՜ր են սոցիալական հոգեբանության ու այլ ոլորտների մասնագետները: Ինչու՞ չի լսվում նրանց մասնագիտական ձայնը, նրանց սթափեցնող խոսքը, նրանց գիտական խիղճը: Բա էլ ովքե՞ր կարող են այս համատարած աղմուկի մեջ լայն թափ հավաքող քարոզչական այս ազգակործան դիվերսիայի դեմն առնել, եթե ոչ հենց իրենք»

Հ.Գ. Եթե խնդրանքս դիտվի անձնական, թող, որ լինի այդպես: Նիկո՛լ, այլևս երբեք մի խոսիր մեր պատմության ու մեր ժողովրդի հոգեկերտվածքի մասին: Դու ոչ մեր ժողովրդին ես ճանաչում, ոչ էլ նրա պատմությունը գիտես»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>