Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Հիմա ասածս ինչ է՝ ինչ-որ անհասկանալի եւ անկանոն շարժումներ են սկսվել մեծամասնության քաղաքական թիմում, սկսվել է մեղավորների ու խայտառակ այս հայտարարության պատասխանատուի փնտրտուք

Եվրոպական խորհրդարանի ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներն ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահը, որը ժամանակին համանախագահել եմ ես, վտանգավոր եւ խայտառակ հակահայ հայտարարություն է տարածել։ Տպավորություն է, որ նշյալ հայտարարությունը, որտեղ Արցախը ներկայացվում է որպես օկուպացված տարածք ու շեշտվում է, որ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, գրվել է Ալիեւի հանգստի սենյակում։ Որպես Հայաստան-ԵՄ համագործակացության կոմիտեի նախկին համանախագահ, ես երբեւէ չեմ հիշում նման լկտի ու հակահայ հայտարարություն այդ կոմիտեի կողմից անգամ այն ժամանակ, երբ տվյալ հանձնախմբի համանախագահը խիստ ադրբեջանամետ Սաջադ Քյարիմն էր։ Անգամ Քյարիմին մենք կարողացանք բերել հնարավորինս կառուցողական դաշտ։
 
Հիմա ասածս ինչ է՝ ինչ-որ անհասկանալի եւ անկանոն շարժումներ են սկսվել մեծամասնության քաղաքական թիմում, սկսվել է մեղավորների ու խայտառակ այս հայտարարության պատասխանատուի փնտրտուք, ու իմ տպավորությամբ մեղավոր են ուզում կարգել այդ կոմիտեի ներկայիս համանախագահ Արման Եղոյանին, ինչը առնվազն ծիծաղելի է, որովհետեւ այս հայտարարությունը մեր ամբողջ արտաքին քաղաքական կորպուսի դիվանագիտական ամոթն է, դաժան պարտությունը ու ես անկեղծորեն ցավում եմ սրա համար, որովհետեւ ավելի հակահայ հայտարարություն ուղղակի հնարավոր չէր պատկերացնել։ Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների դեմ է ու հստակ հակասում է համանախագահների առաջարկությունների փաթեթին։
 
Հա, մի բան էլ. հանկարծ որեւէ պատի տակից մի օսլայած դեմագոգ չծլի ու չասի՝ բա կորոնավիրուսի ժամանակ կարելի՞ է խոսել արտաքին քաղաքական էսպիսի անհամաչափ չափալախների մասին։
 
Էս չե՞ք հասկանում նման հայտարարությունների քաղաքական հետեւանքը։ Էս լուրջ չե՞ք հասկանում, որ նման հայտարարությունները գեներացվում եւ վերածվում են քաղաքական որոշումների։
 
Ինչ վերաբերում է այդ հայտարարության հեղինակ երեք եվրոպատգամավորներին, ապա վերջիններս ուղղակի պատասխանատվություն են կրելու Ադրբեջանի ռամզահռետորաբանության հերթական այս լկտիարցման ու լարվածության էսկալացիայի համար։
 
Կարծում եմ, որպես առաջին քայլ, պետք է դրվի Հայաստանի հարցով զեկուցող, Ալիեւի ջեբի լոբբիստ Տրայան Բեսեսկուին անվստահություն հայտնելու հարցը։
Ու որպեսզի պարզ լինի, թե ճիշտ, համակարգված աշխատելու խորհրդարան, արտաքին քաղաքական գերատեսչություն եւ Սփյուռքի ներուժը օգտագործելու դեպքում ժամանակին մենք նույն կոմիտեի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ հայտարարություն ենք ընդունել, հրապարակում եմ նշյալ հայտարարության՝ ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը.
 
08.12.2010
 
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ հայտարարություն
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ
 
1. ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը բացարձակապես չունի այլընտրանք; կոչ է անում բոլոր կողմերին խոսքով եւ գործով ամբողջությամբ հարգել այդ սկզբունքը եւ ակտիվ ջանքեր գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
2. ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, Մադրիդյան փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքները, 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հիմնարար սկզբունքների ցանկին վերաբերող հայտարարությունը, եւ 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը:
3. սատարում է 2010թ. հուլիսի 17-ին Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որով հանձնառություն ստանձնած կողմերին հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու մասին` հիմնված Հելսինկինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա:
4. գտնում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում:
5. ընդգծում է 2010թ. դեկտեմբերի 1-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արված վերջին համատեղ հայտարարության կարեւորությունը, որում նշվում է, որ ժամանակն է վճռական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ:
6. ընդգծում է, որ 2010թ. հուլիսի 17-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ընդհանուր սկզբունքներից որեւէ մեկին նախապատվություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հակամարտության հավասարակշռված լուծումը:
7. համոզմունք է հայտնում , որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է մեծ օգուտ բերել եւ հակամարտության կարգավորումը այդպիսի համագործակցության համար նոր հնարավորություններ կստեղծի; համոզված է , որ անհրաժեշտ է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը եւ որ դրան ուղղված քայլերը կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության լուծման համար բարենպաստ մթնոլորտի վրա;
8. ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը համաձայնության գալ ուժի չկիրառման եւ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ;
9. ափսոսանք է հայտնում վերջերս շփման գծում տեղի ունեցած զինված աճող միջադեպերի կապակցությամբ, որոնք մարդկային զոհերի պատճառ են հանդիսանում եւ կոչ է անում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ` այդպիսի միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ, ինչպիսին կարող է հանդիսանալ շփման գծում ուժեղացված մոնիտորինգը;
10. ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Աստրախանում արված մարդասիրական ջանքերին, մասնավորապես` պատերազմի գերիների եւ վերջերս տեղի ունեցած հրաձգությունների հետեւանքով սպանվածների դիակների փոխանակմանը վերաբերող համատեղ հայտարարությունը:
Հ. Գ. Նախապես զգուշացնում եմ իշխանական ֆեյք մանուֆակտուրայի դիրեկտորին՝ իմ վրա ֆեյք իմպերիան «քսի» տալը ահավոր զվարճալի է։ Պնդում եմ ասածս՝ մեծ փախուստի ժամանակ ես անձամբ եմ «խիստ բարեկամական զրուցելու» ֆեյք ինդուստրիայի դիրեկտորի հետ։
Ասածս հանկարծ կատակ չընդունեք։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>