«Տաքսու վարորդն իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել»․ Աննա Հակոբյան
Դիտել նաև
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն.
«Մերի, Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»:
Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը և ուղևորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետևել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի»:

