ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

ՌԴ-ն վարկային միջոցներն առաջարկում էր տարեկան 3 %-ով, նոր որոշմամբ՝ միջազգային շուկայում մեր պարտատոմսերը տեղաբաշխված են մոտ 8 %-ով, ՀՀ-ն զրկվում է նաև ուրանը զեղչով գնելու հնարավորությունից․ Դավթյան

Առաջին հերթին՝ ռուսական վարկից հրաժարվելը նշանակում է ինչ-որ իմաստով վնասել ՀՀ-ի վարկային պատմությանը, որովհետև ստեղծվել է մի իրավիճակ, երբ 2015 թվականի  միջպետական պայմանագրով ստացել ենք ռուսական կողմից վարկ, այնուհետև տեղի է ունեցել այդ վարկի ապարդյուն կառավարում, որի արդյունքում հայտնվել ենք փակուղում, որն էլ ստիպել է այսօր հրաժարվել այդ վարկից: Սա միաջազգային վարկատու կազմակերպությունների և Եվրասիական Զարգացման Բանկի կողմից համապատասխան  գնահատական է ստանալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը՝ խոսելով Հայաստանի կառավարության այն որոշման մասին, ըստ որի՝ ՀՀ-ն  հրաժարվում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից:

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ՝ վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին։

«Երբ մենք խոսում ենք այն մասին, որ հրաժարվում ենք ռուսական վարկից և փոխարենը փորձում ենք գնալ ներքին ֆինանսավորման ճանապարհով, մենք արդյո՞ք կարող ենք ապահովել այն պայմանները, որոնք առաջարկվում էր ռուսական կողմից: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2015 թվականի պայմանագրով նախատեսվում էր վարկային միջոցների տրամադրում տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով և եթե համեմատականներ տանենք, ապա կտեսնենք, որ այն  բավական լավ առաջարկվող պայման էր»,- ասաց Դավթյանը:

Դավթյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ երկրում էլեկտրաէներգիայի գեներացման անկում է նկատվում, որին նպաստում է նաև երկրում տիրող համավարակային ճգնաժամը:

«Ստեղծվում է մի իրավիճակ, երբ էլեկտրաէներգիայի գեներացնող օբյեկտները, էլեկտրաէներգետիկ համակարգը, այդ թվում նաև ատոմակայանը, գտնվելով բավականին ծանր վարկային բեռի տակ և ունենալով ցածր ՕԳԳ, ստիպված վաղ, թե ուշ պետք է գնան երկրի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ճանապարհով»,- նշեց նա և հիշեցրեց, որ խոսվում էր այն մասին, թե 2021 թվականին այս հարցը տնտեսական օրակարգ է բերվելու:

Խոսելով ատոմակայանի ֆինանսավորման մասին՝ փորձագետը նշեց, որ վարկի մարումը ենթադրում է, որ երկրի գործող էլեկտրաէներգիայի սակագների վրա հավելյալ բեռ է գոյանալու 2 դրամի չափով: Ըստ նրա՝ պետք է դիտարկել, որ իրար հաջորդող խնդիրներից մեկը քաղաքական է, որովհետև ակնհայտ է, որ այս խնդիրը զուգահեռներ է տանում երկրի անվտանգային երկու ուղղություններով՝ էներգետիկ և տրասպորտային:

«Մենք բավական լարված իրավիճակում ենք Ռուսաստանի հետ և ես կարծում եմ՝ այս գործընթացները կարող ենք համալիր կերպով ուսումնասիրել և տալ ընդհանուր քաղաքական գնահատական՝ դիտարկելով դրանք հայ-ռուսական հարաբերությունների ինդիկատոր»,- շեշտեց փորձագետը:

Վահե Դավթյանը հիշեցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հայտարարությունը, թե այս որոշումը բերելու է նրան, որ ատոմակայանում էլեկտրաէներգիայի ինքնարժեքը ընկնելու է: «Տեսնենք՝ ինչ պայմաններով են տրամադրվում, այնուհետև հստակ գնահատականներ կտանք: Այժմ միայն կարող եմ ասել, որ վերջին շրջանում նկատվում է, որ համաշխարհային շուկայում և Ռուսաստանում ուրանի գինը բարձրանում է, իսկ միջուկային վառալիքը մենք Ռուսաստանից ենք ստանում և երկար տարիներ շարունակելու ենք նրանցից ստանալ»:

Ըստ նրա՝ այս դեպքում ռուսական կողմից տրվող վարկը նշանակում է, որ միջազգային շուկայում, եթե անգամ ուրանի գնի աճ նկատվեր, մենք կարող էինք որոշակի զեղչ ստանալ, սակայն այս հնարավորությունից Հայաստանն արդեն զրկվում է: «Մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է հաշվի առնենք, որ ամբողջ աշխարհում ատոմակայանի կառուցումը, շահագործումը, վերազինումը երկար միջազգային համագործակցության արդյունք է: Հայկական ատոմակայանը Խորհրդային Միությունից մնացած ժառանգություն է, որը  հիմնականում կառավարվել է ռուսական նորմատիվերով և ստեղծված իրավիճակում ռուսական կողմի աջակցությունը հույժ անհրաժեշտ և տրամաբանական է»:

Անդրադառնալով Կառավարության որոշմանը, թե ԱԷԿ ֆինանսավորումը պետք է իրականացվի ներքին աղբյուրների միջոցով, որի նպատակով կթողարկվեն պետական պարտատոմսեր, Դավթյանը նշեց՝ սրա փորձը Հայաստանը ունեցել է, սակայն այն այդքան էլ հաջող չէ:

«Խոսքը նրա մասին է, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է ուղարկել լրացուցիչ գանձապետական պարտատոմսեր, դեպի բյուջե հոսքեր ապահովելու և տարատեսական խոշոր նախագծեր իրականացնելու համար, տվյալ դեպքում ատոմակայանի վերազինմանը վարկային միջոցներ տրամադրելու համար, իսկ միջազգային շուկայում մեր պարտատոմսերը տեղաբաշխված են մոտավորապես 8 տոկոս տոկոսադրույքով»,- ամփոփեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>