Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Իշխանության կրող այդ անիրավների գործողությունների հետևանքները հատուցվում են կրկին մեր քաղաքացիների հաշվին

Հանրային շահի անվան տակ պետություն կոչեցյալը` հանձինս իշխանության կրողների, տարիներ շարունակ մարդկանց որոշ խմբերի ունեզրկել է: Խլել են մարդկանց սեփականությունը անհամարժեք փոխհատուցման դիմաց` փոխանցելով իրավունքը այլ մասնավորի ու սա կոչել են հանրային շահ:

Մարդիկ իրենց իրավունքների համար պայքարի ճանապարհին արդարացիորեն հասել են միջազգային ատյաններ` դատարաններ, քանզի մեր սեփական դատարանները ձախողել են պաշտպանել մարդու` քաղաքացու իրավունքի գերակայությունը: Ու այս գործընթացում կայացրել են նաև անօրեն որոշումներ:

Տարիներ են անցել, մեկը մյուսի հետևից միջազգային դատարանները իրենց իրավունքի համար պայքարող մեր երկրի քաղաքացիների հայցերն ընդդեմ մեր պետության ճանաչում են արդար և պետությանը փոխհատուցում են պարտադրում:

Ինչ է ստացվում: Իշխանության տարբեր թևերի (հիմնականում գործադիր և դատական) կրողների անիրավ գործողությունների արդյունքում բազում քաղաքացիների իրավունքներ, մասնավորապես սեփականության իրավունքը ոտնահարվել է, նրանք վնասներ են կրել և ոչ միայն նյութական: Որոշների դեպքում, որոնք որոշել են շարունակել իրենց իրավունքների համար պայքարը, միջազգային դատարանները մեր պետությանը պարտադրում են նրանց փոխհատուցում տալ: Փոխհատուցումը տրվում է պետական բյուջեից, այսինքն քաղաքացիների գրպանից` մեր վճարած հարկերից:

Այսինքն, իշխանության կրող այդ անիրավների գործողությունների հետևանքները հատուցվում են կրկին մեր քաղաքացիների հաշվին:

Այս պայմաններում, հատկապես իշխանափոխությունից հետո, կուզեք թող լինի հեղափոխություն (արդեն էական էլ չէ), պետությունը ինքը պետք է նախաձեռներ այդ բոլոր տուժողների իրավունքների վերականգնումը` և ոչ թե այլ քաղաքացիների, այսինքն հարկ վճարողների հաշվին, այլ այն սեփականատերերի որոնց օգտին իրականացվել է այս մարդկանց ունեզրկումը:

Սրանով, հանդերձ հաջորդ քայլով, բոլոր այն դատավորները որոնք մասնակից էին եղել այս գործընթացին չպետք է շարունակեին արդարադատության համակարգի մաս կազմել: Եվ այս պատճառով է նաև, որ վեթինգ ասվածը պարտադր բնույթ պետք է կրեր, այլ ոչ փոխարինվեր ինչ-որ անհասկանալի ինքնամաքրման գործընթացով:

Սրա մասին անդրադարձ եմ կատարում, որպեսզի նպաստեմ այս կարևոր հարցին հանրության ուշադրության սևեռմանը, քանզի այս օրերին կարծես շարունակություն է ստանում նախկին կորզող համակարգի կողմից գործի դրված գործիքը` հանրային շահի անվան տակ սեփականության իրավունքի փոխանցում, հիմնականում քաղաքացուց բիզնեսին` ներդրումային ծրագրերի անվան ներքո:

Հարգելիներ կորզող համակարգեր կոչվածը ուղղակի սիրուն ձևակերպումներ չեն, դրանք իրական չարիք են, որոնց չվերացնելը պետության կորստին` ձախողման, կարող է հանգեցնել:

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>