Բաղանիս գյուղի մոտ բեռնատարներ են բախվել․ դրանցից մեկի՝ ազգությամբ ռուս վարորդը հոսպիտալացվել է
Դիտել նաև
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան
Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը (տեսանյութ)
Թշնամին կհայտնվի Ոսկեպարի ու Բաղանիսի անմիջական մատույցներում․ Վարդան Ոսկանյան (քարտեզներ)
Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
Բաղանիս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Հունիսի 11-ին՝ ժամը 17:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ , բախվել են բեռնատարներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բաղանիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են կցորդիչով «Howo» մակնիշի (վարորդ՝ Նորիկ Ա․) և «Volvo» մակնիշի (վարորդ՝ Դենիս Ս․, ՌԴ քաղաքացի) բեռնատարները:
Դենիս Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

