Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

«Խայտառակ պարտություն». Վազգեն Մանուկյան

Անկախի խնդրանքով «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադառնում է Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, իշխանությունների գործելաոճին ու վարքագծին, կառավարության հրաժարականի պահանջներին և այլ հարցերի։

-Պարոն Մանուկյան, արդյո՞ք համավարակը պատերազմ է, և եթե այո, ի՞նչ դիրքերում ենք մենք այդ պատերազմում։

-Այն, որ սա պատերազմ է, առաջինը հայտարարեց Ֆրանսիայի նախագահը, որից հետո այդ միտքը կրկնվեց աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և մեր երկրում։ Այո՛, սա պատերազմ է, և մենք այդ պատերազմում խայտառակ պարտություն ենք կրում։

Այն ցուցանիշները, որ մենք ունենք՝ հարյուրավոր մահեր, հազարավոր հիվանդներ ու վարակակիրներ, վկայում են, որ մենք վատ առումով տարբերվում ենք ոչ միայն մեր հարևան, այլև շատ ուրիշ երկրներից։

Ո՞վ է մեղավոր և ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար։

Եթե ժողովրդի մասին խոսենք, ապա աշխարհի ոչ մի երկրի ժողովուրդ էլ չի ուզում մեկուսանալ, չի ուզում ենթարկվել սահմանափակումներին, ապստամբում է և այլն։ Այդ տեսակետից մեր ժողովուրդն այս հարցում համեմատաբար ավելի կարգապահ է, քան շատ ուրիշ երկրների ժողովուրդներ։ Դա ցույց տվեց նաև առաջին օրերին պարտադրված մեկուսացումը, երբ իշխանությունների վերահսկողությունը դեռևս ձևական բնույթ չէր կրում։

Իսկ միգուցե մեղավոր է մեր առողջապահակա՞ն համակարգը կամ մեղավոր են բժիշկնե՞րը։

Ի տարբերություն շատ այլ երկրների՝ մեր առողջապահական համակարգն ու մեր բժիշկները սովոր են աշխատել էքստրեմալ իրավիճակներում։ Ե՛վ Արցախյան պատերազմի ժամանակ, և՛ սահմանային ընդհարումների ժամանակ մեր բժիշկները հարյուրավոր ծանր վիրավորների են փրկել ու չեն տրտնջացել։ Այս տեսանկյունից՝ մեր բժիշկներն ավելի պատրաստ են էքստրեմալ իրավիճակներում աշխատելուն, քան շատ ուրիշ երկրների բժիշկներ։

Այս իրավիճակի միակ պատասխանատուն իշխանություններն են։

Ես ինքս ապրել եմ Հայաստանի մի շարք ղեկավարների օրոք և հնարավորություն եմ ունեցել նրանց գործունեությունը գնահատել ոչ միայն իբրև քաղաքացի, այլև անձամբ շփվելով նրանց հետ՝ Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Կարող եմ պնդել, որ նրանցից որևէ մեկի օրոք նման իրավիճակ չէր ստեղծվի։ Հայաստանի ղեկավարները նաև միշտ անուղղակի ու չգրված ձևով մրցել են մեր հարևանների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ և երբեք թույլ չէին տա, որպեսզի մենք նման խայտառակ վիճակում հայտնվենք։ Հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչ էր պետք անել, որ չարվեց, ինչ պետք չէր անել կամ ինչ է պետք անել հիմա։ Դա առանձին խոսակցության թեմա է։ Բայց պետք է ֆիքսենք, որ իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է։

Ժամանակին, երբ մենք անցնում էինք իրական պատերազմի միջով և այդ պատերազմի պատասխանատուներն էինք, ցանկացած պատերազմական գործողությունից առաջ նախևառաջ քննարկվում և հաշվի էր առնվում, թե դա որքան մարդկային կյանք կարժենա։ Եվ երբեմն մենք տվյալ գործողությունը հետաձգում կամ ձևափոխում էինք, որպեսզի զոհերի թիվը հնարավորինս քիչ լիներ։ Քելբաջարն ազատագրելիս մենք մի քանի տասնյակ զոհ ունեցանք, բայց յուրաքանչյուր դեպքը շատ խստորեն քննարկեցինք ու բացահայտեցինք պատճառները։ Այսինքն, մարդկային կյանքը նույնիսկ իրական պատերազմի ժամանակ ամենակարևոր արժեքն է, որն այս օրերին, փաստորեն, արժեք չունի։

-Իշխանությունն ասում է, որ պատերազմական իրավիճակում պետք է բոլորը համախմբվեն իր շուրջ և չքննադատեն։ Ավելին, դա համարում են դավաճանություն։

-Նախևառաջ ի՞նչ է նշանակում համախմբվել մեզ պարտության տանող իշխանության շուրջ, ընդ որում՝ ոչ միայն այս հարցում պարտության տանող։

Եթե խոսքն այն մասին է, որ վարակի տարածումը կանխելու համար միասնաբար բոլորս պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները, դա այլ հարց է, այստեղ երկրորդ կարծիք չկա։ Իհարկե կան մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվում այս վարակին, դրսում էլ շատ հոդվածներ են տպագրվում, թե սա շինծու է և այլն։ Միգուցե իսկապես այս ամենի մեջ կան որոշ կասկածելի էլեմենտներ, բայց կորոնավիրուսն իսկապե՛ս լուրջ խնդիր է, պետք է շատ լրջորեն մոտենալ դրան և պետք է այս «պատերազմում» հաղթել, որովհետև դրանից կախված է մեր ժողովրդի և պետության ապագան։

Ինչ վերաբերում է ծանր վիճակներում ժողովրդի միասնությանն ու համախմբմանը, ապա դրա ապահովման պատասխանատուն նույնպես իշխանությունն է։ Միշտ էլ կլինի ընդդիմություն, որը կքննադատի, դա ընդդիմության գործն է և դա նաև օգտակար է։ Իսկ իշխանության գործը ժողովրդի միասնությունն ապահովելն է։ Տեսնո՞ւմ ենք մենք նման բան Հայաստանում, բացարձակապես ոչ։ Ե՛վ մինչև համավարակը, և՛ համավարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անընդհատ, երբեմն նենգ մեթոդներով, երբեմն ստի միջոցով, բացառիկ անհանդուրժողականությամբ ու վրեժխնդրության մոլուցքով ջարդում ու քայքայում է մեր ժողովրդի միասնությունը։

Բայց բոլոր դեպքերում այս ծանր իրավիճակում ժողովուրդը պետք է կարողանա համախմբվել։ Համախմբվել ոչ թե որևէ անձի կամ քաղաքական ուժի շուրջ, այլ նախևառաջ՝ գաղափարների։ Երեք սյուն կա, որոնց հիմքի վրա պետք է համախմբվենք. առաջինը՝ ազգային ու անվտանգության հարցերն են, երկրորդը՝ ազատության, ժողովրդավարության ու իրավական պետության հարցերը և երրորդը՝ տնտեսության զարգացման ու հատկապես ստեղծված իրավիճակում ժողովրդի սոցիալական խնդիրները կարգավորելու հարցերը։

Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ դիմել նաև մեր երիտասարդությանը։ Սիրելի՛ երիտասարդներ, ազատության համար պայքարը մենք սկսել ենք դեռևս Խորհրդային միությունում։ Մեզանից շատերը բանտերով ու ռազմաճակատներով են անցել, որպեսզի ձեզ թողնենք ազատ երկիր։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ երբ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները գտնվում են մեկ մարդու ձեռքում, ընդունվում են օրենքներ, որոնք գործադիրին տալիս են հասարակությանն ամբողջովին վերահսկելու լծակներ, սա արդեն ցույց է տալիս, որ դուք զրկվում եք այդ ազատությունից։ Եվ դո՛ւք եք, որ առաջինը պիտի գլուխ բարձրացնեք և պայքարեք այդ ազատության համար։

-Վերջերս ավելի ու ավելի հաճախ են հնչում հայտարարություններ գործող կառավարության հրաժարականի և հակաճգնաժամային, անցումային կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին։ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը և ինչպե՞ս եք տեսնում դրա իրականացումը։

-Կա այս կորոնավիրուսի հարցը, բայց կան նաև այլ հարցեր։ Կորոնավիրուսի հետևանքով աշխարհը փոխվում է։ Եթե մինչ այդ էլ հասկացվում էր, որ աշխարհը փոփոխվում է, բայց լավ չէր գծագրվում, թե դեպի ուր է գնում, հիմա կարելի է հստակ ձևակերպել: Եվ խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորություններն էապես ավելի բարդանում են։ Բոլոր դեպքերում այս իշխանությունն այդ խնդիրները լուծողը չի, մեզ նոր իշխանություն է պետք։ Նոր իշխանությունը կձևավորվի Ազգային ժողովի հերթակա՞ն ընտրություններով, թե՞ արտահերթ՝ դա արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ այս իրավիճակի համար իսկապես նպատակահարմար է ստեղծել անցումային կամ հակաճգնաժամային մի կառավարություն, բայց նախևառաջ պետք է սկզբունքները դնել, թե այդ ժամանակավոր կառավարությունն ի՞նչ խնդիրներ պետք է լուծի, ի՞նչ մեխանիզմներով պետք է ձևավորվի, ինչ քաղաքական ուժերով և ի՞նչ որակի մարդկանցով, որովհետև ամեն մի փոփոխություն չէ, որ կարող է օգտակար լինել։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, և նրան ուղղակի փոխարինի իր իշխանությունից որևէ մեկը, ոչ միայն խնդիրները չեն լուծվի, այլ մի բան էլ կարող են խորանալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>