«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքն Ազատության հրապարակում (Տեսանյութ, ֆոտոշարք)
Մարտի 28-ին Ազատության հրապարակում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հանրահավաք է հրավիրել։
«Հերի՛ք է հանդուրժել անարդարությունը, հերի՛ք է հանդուրժել թալանը։ Ազատություն Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին։ Հայ ժողովուրդն ապրիլի 2-ին ունի բացառիկ հնարավորություն՝ իր քվեով խաղաղ ճանապարհով փոխելու իշխանությունը։ Հայ ժողովուրդն ունի հնարավորություն՝ ձևավորելու ազգային համաձայնությամբ իշխանություն՝ երկիրը տանելու զարգացման ճանապարհով։ Մենք պարտք ունենք սերունդների առաջ։ Հերի՛ք է հանդուրժենք»,- ասված է դաշինքի հայտարարությունում։
Հանրահավաքին հաջորդել է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։
Zham.am

