Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է
21
«Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Պատերազմ Արցախում
Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց է, որից չի զեկուցվում 36-ը, 1-ը գաղտնի է. Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 36-ը չի զեկուցվում, եւս 1 հարց գաղտնի է:

Կորոնավիրուսից ապաքինվելուց հետո առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստը վարում է կառավարության շենքից: Նախորդ նիստը նա վարել է իր առանձնատնից, քանի որ վարակակիր էր եւ ինքնմեկուսացած էր:

***

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք 2020 թվականի հունիսի 11-ի կառավարության հերթական նիստի աշխատանքը:

Այսօր՝ նշանակումից հետո, առաջին անգամ կառավարության նիստին մասնակցում են Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը: Ողջունում ենք ձեզ, պարոնայք, և հաջողություններ ենք մաղթում: Եվ այսօրվա կառավարության նիստին իր կարգավիճակով վերջին անգամ մասնակցում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ձեր գործունեության համար: Դրանք բավական բուռն տարիներ են եղել, և այս ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Իհարկե, մենք խոսել ենք, Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին, դրա մասին մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա առաջարկում եմ, որ մենք ծափերով ճանապարհենք պարոն Ջավադյանին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից:

Հարգելի գործընկերներ, ցավոք, Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Պարոն Թորոսյան, խնդրում եմ ներկայացրեք վերջին տվյալները և իրավիճակի Ձեր ընդհանուր գնահատականը: Համեցեք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Թվային առումով ունենք հետևյալ պատկերը՝ երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել. արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Դրական նոր թեստերի տոկոսն ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է, իհարկե, կարևոր է նաև բացարձակ թիվը՝ սպասարկումը հասցնելու տեսանկյունից: Ես դրան էլ քիչ անց կանդրադառնամ: Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք, և ընդհանուր մահերի թիվն այսպիսով դառնում է 245: Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն՝ մահճակալային ֆոնդի տեսանկյունից: Գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար: Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք՝ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է այս պահին: Առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, ովքեր կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4-ն են տանը և մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ:

Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը, իհարկե, շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք, ինչպես ամենասկզբից և այսպիսով այս կառավարելի վիճակը պահենք՝ ինչքան հնարավոր է երկար և գնանք դեպի անկման: Հետևաբար, կարծում եմ, որ պարետատան որոշումների շրջանակում ամեն ինչ պետք է շարունակենք, պարոն վարչապետ, խստացնենք կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով և իրավիճակի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք ըստ իրավիճակի: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, շնորհակալ եմ: Պետք է արձանագրել, որ, այո՛, մեր նպատակադրումը և ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության շրջանում, և մենք դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ այսօրվա մեր, ենթադրենք 100 տոկոսանոց, կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո, այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը:

Էլի ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որպեսզի ճշգրտորեն պահվեն հակահամաճարակային կանոնները, որոնք մենք հնարավորինս պարզ ձևակերպել ենք՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Եվ փորձը ցույց է տալիս, որ այս կանոնների պահպանումը բերում է գրեթե 100 տոկոսանոց արդյունքի, այսինքն՝ վարակման դեպքերի 95 տոկոսը - որովհետև 5 տոկոսանոց այլ հավանականություն կա - նշանակում է՝ կամ դիմակ չի կրվել, կամ սոցիալական հեռավորություն չի պահպանվել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանվել, կամ 3-ը միասին: Սա ակնհայտ է: Դեպքերի 95 տոկոսը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքը չախտահանելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու:

Ցանկանում եմ մեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ վերջին շրջանում մեզ համար շատ լուրջ խնդիր է դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը: Այստեղ շատ կարևոր դեր ունեն ոչ միայն ոստիկանությունը, այլև տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքները, որոնք ամեն նման դեպքում պետք է կարողանան ճիշտ կոմունիկացնել, հաղորդակցության մեջ մտնել քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը և այս իրավիճակում հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Մենք արդեն բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների և հոգեհանգստյան արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է:Հաջորդ խնդիրը, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքներն են, և սա նույնպես դառնում է խնդիր - իմիջայլոց, առաջին օրվանից էլ այդպես է եղել, բայց այն ժամանակ ընդհատակյա չեն եղել այդ միջոցառումները կամ էլ եղել են ընդհատակյա: Եվ շատ կարևոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին:

Էլի ցանկանում եմ ասել՝ մեր գաղափարախոսությունը հետևյալն է, որ այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների միջև զանգվածային համագործակցության միջոցով: Մեր կառավարությունը ձևավորվել է քաղաքական հարթակի և քաղաքացիների զանգվածային համագործակցության շնորհիվ: Դա ընդհանրապես մի գաղափարախոսություն է, որն ընկած է մեր քաղաքական գործունեության հիմքում, և բոլոր այն մակրոխնդիրները, որ լուծել ենք, և այն մակրոխնդիրները, որ պիտի լուծենք, բոլոր դեպքերում դրանց հիմքում ընկած է լինելու նույն բանաձևը՝ կառավարության և քաղաքացիների զանգվածային համագործակցությունը: Եվ, հետևաբար, այս իրավիճակում կառավարության և քաղաքացիների զանգվածային համագործակցությունը պետք է արտահայտվի՝

ա) հակահամաճարակային կանոնների արդյունավետ սահմանմամբ
բ) այդ կանոնների ճշգրիտ պահպանմամբ:

Իհարկե, անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն նաև վարչական մեթոդներ, պետք է կիրառվեն նաև պատժիչ գործողություններ: Բայց ես էլի շարունակում եմ ասել, որ վարչական գործողությունները կարող են լինել արդյունավետ, երբ վարչական հարկադրանքի ենթակա գործողությունը կատարում է հանրության 10, առավելագույնը՝ 20 տոկոսը: Բայց եթե այդ գործողությունն անցնում է 20 տոկոսի շեմը՝ 20, 30, 40 տոկոս, աշխարհում չկա որևէ վարչական մարմին, որ կարողանա այդ մեթոդով հսկողության տակ պահել իրավիճակը: Իհարկե, մենք տեսնում ենք նաև, ակնհայտ է, որ կա դինամիկա, բայց մենք էլի հավատում ենք, որ այդ դինամիկան ոչ միայն վարչական միջոցների արդյունք է, այլև քաղաքացիների հետ մեր շարունակական, հետևողական, անհոգնել երկխոսության, և մենք այդ երկխոսությունը շարունակելու ենք անընդհատ, քանի դեռ այս խնդիրը լուծված չէ:

Էլի ցանկանում եմ ընդգծել, որ մեր հայեցակարգի մյուս կարևոր հարցը հետևյալն է՝ համաճարակը, ճգնաժամը որպես հնարավորություն՝ հասնելու ավելի խորը և բովանդակային փոփոխությունների, և մեր խնդիրն է նաև՝ այս համավարակի հաղթահարման արդյունքում հասնել այդ թվում քաղաքակրթական մակարդակի փոփոխությունների, որոնք կարտահայտվեն մեր հանրության ամենօրյա կյանքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>