Չգործող ոսկու հանքի հորանում մահացածները եղել են 27, 29, 34 տարեկան․ ԱԻՆ
Դիտել նաև
Փլուզում՝ Սոթքի հանքավայրում. կան տուժածներ
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները
Վայքի ավագանու անդամը գնել է Վահե Մակունցի հանքարդյունաբերական ընկերությունները և ընդլայնում է բիզնեսը
Սերգեյ Բագրատյանը փորձում է արդարացնել ավազի ապօրինի արդյունահանումը․ «Հետք»
Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում (տեսանյութ)
Հունիսի 9-ին՝ ժամը 22:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդու դի է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 2 կմ):
Հորանում հայտնաբերվել են Հայկ Ս․-ի (ծնված 1986 թ.), Բագրատ Խ․-ի (ծնված 1991 թ.) և Արամ Գ․-ի (ծնված 1993 թ․) դիերը:
Փրկարարները դիերը դուրս են բերել հորանից և տեղի ուժերով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայրում են գտնվել Մեղրաձոր համայքի ղեկավարի ժ/պ Ն․Հարութունյանը, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ:

