Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Ուժային կառույցներում նման կադրային փոփոխությունները և հստակ հիմնավորումների բացակայությունը վկայում են իշխանության ամենաբարձր շերտերում չափազանց խորը, ծայրահեղ պարանոիդ ճգնաժամի մասին․ Ա․ Սաղաթելյան

Որպես կանոն, ճգնաժամի ընթացքում տարբեր երկրների իշխանություններ մեծացնում են ուժայինների թիվը քաղաքացիական կառույցներում, քանի որ հենց ուժայիններն են, ի տարբերություն «քաղաքացիականների», առավել հարմարված օպտիմալ որոշումների արագ կայացմանը և ի վիճակի են ապահովել դրանց առավել կոշտ իրականացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը: 

««Ուժային» և «ռեֆորմիստական» կառավարումը մենեջմենթի երկու՝ սկզբունքորեն տարբեր հայեցակարգեր են, և որպես կանոն, նախապատվությունն այս կամ այն հայեցակարգին կախված է ժամանակահատվածից, առկա մարտահրավերներից և, որպես հետևանք, ընտրված ռազմավարությունից: Բավական է վերընթերցել Եվրոպայի հետպատերազմական պատմությունը, որպեսզի պատկերավոր կերպով համոզվենք, թե ինչպես են այդ երկու հայեցակարգերը փոխարինել մեկը մյուսին. ուժայինները, որոնք պահանջված էին խիստ ճգնաժամի և պատերազմի ժամանակահատվածում, գործից հեռանում էին, երբ ճգնաժամը վերանում էր, և կրկին վերադառնում արդեն նոր ճգնաժամի շրջանում (Ուինսթոն Չերչիլ, Շառլ դը Գոլ և ուրիշներ):

Սակայն անգամ հրադադարի ժամանակահատվածում դժվար է գերագնահատել ուժայինների և ուժային կառույցների դերը: Հատկապես, երբ այդ հրադադարը բավականին հարաբերական է, ներքին և հատկապես արտաքին սպառնալիքները ոչ ոք չի չեղարկել, իսկ «Covid-19»-ի հետ կապված ճգնաժամային կառավարումը երկրում ամբողջովին տապալված է: Եվ տապալված է, քանի որ ուժայինների և ճգնաժամային կառավարման փորձ ունեցող մարդկանց փոխարեն որոշումներ են ընդունել ընդհանրապես նշանակալի փորձ, գիտելիքներ և հմտություններ չունեցող մարդիկ:

Սակայն խոսքն անգամ դրա մասին չէ: Խոսքը միանգամից երկու ուժային կառույցների ղեկավարների և երկրի ամենաբարձրաստիճան ռազմական պաշտոնյայի (ԶՈՒ ԳՇ պետ) փոփոխության մասին է: Մեկ օրում նմանօրինակ կադրային փոփոխությունները, հստակ հիմնավորումների բացակայությունը, երկու տարում ոստիկանության կազմում և ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների քանակը, ինչպես նաև վերջինում նոր նշանակման բնույթը վկայում է իշխանության ամենաբարձր շերտերում չափազանց խորը և արդեն, թերևս, ծայրահեղ պարանոիդ ճգնաժամի մասին:

Դեռ մի կողմ թողնենք ուժային կառույցներում կադրերի բաշխման հարցը, որոնց պատրաստման համար կարող են տասնամյակներ պահանջվել: ԱԱԾ՝ հրաժարական ներկայացրած ավագ սպային (մայոր և ավելի բարձր) չես փոխարինի փողոցից բերած ինչ-որ թեկնածուով: Որքա՞ն սպաներ են ազատվել «տեղակալի» նախորդ նշանակումից հետո, և դեռ որքա՞ն կհեռանան այժմ: Լսեցի այն մտքերը, որոնք հնչել են ԱԱԾ ղեկավար կազմի առաջ: Լսածիցս հետո դժվար է մնալ թույլատրելիի սահմաններում, և այն, ինչ կարող եմ անել տվյալ պահին, երկաթյա համբերություն մաղթելն է պետության կարևորագույն կառույցներից մեկի սպաներին, որը խաղալիք է դարձել խարդախների ձեռքում:  

Հասկանալով տվյալ նշանակումների իրական մտադրությունը՝ հույս ունեմ, որ ուժ կգտնեք ձեր մեջ զերծ մնալու այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են ձեր իրական առաքելության և սպայի պատվի և արժանիքի հետ: Պատիվ ունեմ»,- գրել է Արման Սաղաթելյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>