ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Իշխանությունը փորձում է օգտվել համավարակի իրողությունից խնդրահարույց օրինագծերն ԱԺ-ում անցկացնելոու համար

«Փաստ». թերթը գրում է. «Արտակարգ դրության իրավիճակը երկրի հանրային օրակարգում փոխատեղումների պատճառ է դարձել։ Բազմաթիվ հարցեր, որոնք հանրության համար կարևոր նշանակություն ունեին և զգայուն տարրեր էին պարունակում, կարծես թե երկրորդ պլան են մղվել։

Երկրում առաջին տեղում է հայտնվել կորոնավիրուսի տարածման և դրա առաջացրած հետևանքների թեման, իսկ մյուս հարցերը մնում են այս թեմայի ստվերում։

Ստվերում՝ երբեմն բառիս բուն, իսկ երբեմն էլ՝ փոխաբերական իմաստով: Այն տեսանկյունից, որ կարևոր նշանակության հարցերն անտեսվում են, իսկ հանրության համար խնդրահարույց հարցերը իշխանությունները «սղացնում» են կորոնավիրուսի ստվերի ներքո:

Հարկ է հաշվի առնել նաև այն իրողությունը, որ արտակարգ դրության և պարետային ժամի հաստատման պարագայում մարդկանց տեղաշարժի և հավաքների ազատության որոշակի սահմանափակումներ են գործում։ Եվ, ըստ այդմ, քաղաքացիները չեն կարող լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին։

Ուստի իշխանությունները փորձում են իրենց քաղաքական շահերին համապատասխան օգտագործել ստեղծված իրավիճակը։ Եթե առօրյա իրադրության պայմաններում տարբեր հարցերի շուրջ իշխանությունները փորձում էին քիչ թե շատ շոշափել հանրային տրամադրությունները, հասկանալ, թե դրանց շուրջ ինչ կարգի դժգոհություններ կան, ապա համավարակի տարածման պայմաններում կարծես թե խլացվում է ժողովրդի ձայնը։ 

Եվ պատահական չէր, որ հրատապ կարգով խորհրդարանում վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան, որում ամփոփված դրույթների շուրջ բազմաթիվ մասնագետներ մտահոգություններ ունեն և կարծում են, որ այն հակասում է մեր արժեհամակարգին։

Սակայն, կարծես թե, մեզանում այս թեման այնքան էլ մեծ արձագանք չգտավ, մարդկանց ողջ ուշադրությունը սևեռված էր համավարակի թեմայի վրա, ուստի և բողոքի լուրջ ակցիաներ տեղի չունեցան։ Բայց կարելի է պատկերացնել, թե ինչ բողոքի ալիք կբարձրանար, եթե այս կոնվենցիան վավերացվեր ոչ արտակարգ դրության պայմաններում։

Նույնը կարելի է ասել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել ապրիլի 5-ին, բայց կորոնավիրուսի պատճառով որոշվեց հետաձգել, իսկ հետո խորհրդարանում որոշում կայացվեց հանրաքվեն չեղարկելու մասին։ Փաստորեն՝ իշխանությունները որոշեցին այս հարցում հաշվի չառնել հանրության ձայնը, թե արդյոք քաղաքացիները համաձա՞յն են, որ հանրաքվեն չեղարկվի, թե՞ ոչ։

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ վարչապետից սկսած, ամեն առիթով հայտարարում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց փաստորեն զանց են առնում ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով կարծիք հայտնելու իրավունքը։ Ու ընդհանրապես, իշխանությունները վաղուց թքած ունեն իրենց իշխանության բերած ժողովրդի կարծիքի վրա։

Իշխանությունները հույսեր են կապում, թե քանի դեռ հանրության ուշադրությունը սևեռված է համավարակի վրա, ապա կարելի է խնդրահարույց նախագծերն արագ անցկացնել խորհրդարանում, և արտակարգ դրության ավարտից հետո հասարակությունն արդեն կանգնած կլինի կատարված փաստի առաջ և հնարավորություն չի ունենա ազդել գործընթացների վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>