ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Չես կարող ասել, թե ինչ կարող է սպասվել. հնարավոր է, որ ամեն ինչ կայծակնային արագությամբ փոխվի». Գրիգոր Գրիգորյան

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվածություններ ձեռք բերեցին հրադադարի պահպանման մասով, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր մոտ եղած խնդիրները կարողանա կանոնակարգել: Ըստ նրա՝ հակառակորդն այդ ժամանակը հենց այնպես չօգտագործեց, և իր դիրքերն ամրապնդեց նախիջևանյան թևում:

«Ես անցած անգամ էլ եմ ասել՝ հաջորդ սպառնալիքը, հնարավոր է՝ լինի նախիջևանյան թևում, գնահատեք վերջին իրավիճակը՝ կրակոցներ, մեքենաների այրում, լարվածության սրում: Սա նշանակում է, որ սադրանք կա հակառակորդի կողմից: Եվ, իմ կարծիքով, դա ավելի շատ Թուրքիայի կողմից է: Այո, Նախիջևանն այսօր խնդիր է դարձել նաև Ադրբեջանի համար, որովհետև, իմ կարծիքով, այն ավելի շատ է անցնում Թուրքիայի վերահսկողության ներքո, և ունենում ենք մի վիճակ, երբ երկուսը կռվում են, երրորդն օգտվում է: Երրորդ տարբերակը ձեռք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ ՌԴ-ին: Բայց ամիսներ առաջ եմ ասել և այսօր էլ հավաստիացնում եմ՝ հնարավոր է, որ մեկ-երկու ամսվա ընթացքում գործողություններ սկսվեն այդ ուղղությամբ, իսկ թե հետագայում ինչ կարող է լինել, չեմ կարող ասել:

Մյուս կողմից վստահ եմ՝ լավ է լինելու, քանի որ ունենք հաղթանակած բանակ, զինվոր, որը մեկ անգամ չէ ապացուցել, որ մենք ի վիճակի ենք հաղթել, քանի որ կարևոր չէ զենքի հին ու նորը, կարևոր է այն կիրառելու հմտությունը և կարողությունը: Ադրբեջանը 2016-ին ուներ գերժամանակակից զենքեր՝ «Սմերչ», բայց չկարողացավ իր խնդիրը լուծել, քանի որ ցանկացած զենք պետք է կարողանաս ճիշտ կիրառել: Իհարկե, որքան ունենանք գերժամանակակից զենքեր, դա մեզ համար լավ է, բայց երբ վարչապետը հայտարարում է, որ փակել ենք 80-ականների զենքի էջը, բայց գնում է 70-ականների «Օսա-ԱԿ» կամ «Օսա-ԱԿՄ», և այն ներկայացնում 2019 թվականի զենք, դա ծիծաղելի է: Սա վատ զենք չէ, և մեր բանակում լավ կիրառվել է և իր խնդիրները կատարել է, բայց դա նոր զենք չէ»,- նշեց պահեստազորի գնդապետը:

Այս համատեքստում Գրիգորյանն ասաց, որ չնայած կարանտինային պայմաններին՝ մեծ բարեփոխումներ են իրականացվում հայկական դիրքերում, առաջնագծում, որոնք նպատակային են և ճիշտ ուղղորդված:

«Այսօր մենք ոչ թե զենքի կամ դիրքերն ամրապնդելու խնդիր ունենք, այլ՝ բարոյահոգեբանական վիճակի: Ճիշտ է՝ բանակը դա դեռ իր կաշվի վրա չի զգացել, մեր երկրում է այդ վիճակը ցածրացել, որովհետև սորոսականները, մասոնականները, ԼԳԲՏ-ները, աղանդավորները փորձում են այն, ինչն ազգային է, հնարավորինս ոտնատակ տալ: Բայց իրենք հաշվի չեն առել մի բան. ամեն ինչ կարող է լինել, բայց հայի գենը երբ սկսում է խոսել, երբ դանակը ոսկորին է հասնում, մարդիկ կերպարանափոխվում են, ինչը տեսանք 2016-ին:  Մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես այս հաշվարկը չի արել միշտ և փորձել է ինչ-որ բաներ անել և պատժվել է:

Այս մտքի շրջանակում ուզում եմ անդրադառնալ ԳՇ-ում վերջին նշանակմանը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ դարձավ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Ես կարող եմ ասել, որ նշանակվել է մի մարդ, որն ունի հարուստ անցյալ, և, համոզված եմ, չկա բանակում մեկը, ով նրա հրամանը չի կատարի և չի գնա նրա հետևից մինչև վերջ: Մինչև այսօր եղել են ղեկավարներ, որոնք ուզողներ և չուզողներ են ունեցել, Գասպարյան Օնիկին չուզողներ չկան: Կրկնում եմ՝ բոլորը քայլելու են նրա հետևից»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Հակադարձմանը՝ կան կարծիքներ, որ այս նշանակումից անվտանգային խնդիրների տեսանկյունից կարող ենք շատ ավելի հանգիստ լինել, բայց գեներալ Գասպարյանը պետք է կարողանա աշխատել ներկա իշխանությունների և Գերագույն գլխավոր հրամանատարի հետ, պահեստազորի գնդապետը կարծիք հայտնեց, որ ներկա իշխանություններն ամեն ինչ «փչացրել են» և հիմա փորձում են ինչ-որ շտկումներ մտցնել: Իհարկե, ընդհանուր առմամբ, ըստ Գրիգորյանի՝ դա դժվար ստացվի՝ չբացառելով նոր իշխանափոխության հնարավորությունը, նոր դերակատարների գալը:

«Իհարկե, չեմ ասում՝ հնի վերադարձ»,- լրացրեց Գրիգորյանը:

Ըստ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահի, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, ինչը չի կարող ասել ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանի մասին:

«Դա մի կառույց է, որտեղ պիտի աշխատեն մարդիկ, որոնք պաշտոնի հասել են քրտնաջան աշխատանքի արդյունքում, ինչ-որ ճանապարհ են անցել: Այս կառույցում չի կարող «օդից մարդ ընկնել», և այն էլ՝ ղեկավարի պաշտոնը զբաղեցնել: Ես այդ անձնավորությանը չեմ ճանաչում, գուցե շատ լավ մարդ է, խելացի, բայց այս կառույցում, կրկնում եմ, ղեկավար պաշտոնում «օդից մարդ ընկնել» չի կարող, այլ պետք է լինի դրա մեջ թրծված և համապատասխան ճանապարհ անցած մեկը, որը գիտի՝ ինչ է գաղտնիքը, ազգային անվտանգությունը, երկրի շահը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն, ինչպես և Ոստիկանությունը, այսօր զբաղված է ավելի շատ իշխանությունների համար ներքին խնդիրներ լուծելով, պահեստազորի սպան վստահեցրեց՝ բանակի դեպքում նման բան չկա, բանակը չի խառնվում քաղաքականությանը և իր խնդիրն է կատարում, և այսուհետ ավելի լավ է կատարելու, քանի որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանը շատ ավելի լավ են համագործակցելու, քան Արտակ Դավթյանի դեպքում էր, քանի որ Տոնոյանի և Դավթյանի միջև խնդիրներ են եղել:

«Շատերը քննադատում են Դավիթ Տոնոյանին, շատերը քթները մտցնում են բանակի գործերի մեջ, սակայն միայն արտաքինից է թվում, թե Տոնոյանը թույլ է, ինքը մեկ անգամ չէ  ապացուցել՝ բանակը ճիշտ ուղիով է տանում:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, չեմ կարող այս համատեքստում կարծիք հայտնել, բայց   մի բան հստակ է՝ այն պետք է ղեկավարի ԱԱԾ-ում ճանապարհ անցած մեկը: Ավելին ասեմ՝ դա փակ կառույց պիտի լինի, և ամեն մարդ չպետք է այնտեղ մուտք ունենա: Ինչպես կարելի է ԱԱԾ-ն դարձնել քաղաքական շահարկումների առարկա: ԱԱԾ-ն պետք է միայն լինի արտաքին թշնամու գործողությունները կանխելու, երկրում կամ երկրի համար կարևորագույն հարցեր լուծելու համար,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով,- Այսօր խոսում ենք Մարտի 1-ից, բայց կարող է վաղը զարթնենք և դրանից վատ բաներ տեսնենք: Այսօր ամեն մեկը, ինչպես Կռիլովի հայտնի առակում, սայլն իր կողմն է քաշում, ամեն մեկը քաղաքականությունից ու հայրենասիրությունից է խոսում: Չեմ կարողանում պատկերացնել, թե ով է ճիշտ, բայց փաստ է, որ այս գործող կառավարությունն ամեն ինչ փչացրել է: Չես կարող ասել, թե ինչ կարող է սպասվել, հնարավոր է, որ ամեն ինչ կայծակնային արագությամբ փոխվի»:

Անդրադառնալով բանակին, պահեստազորի գնդապետը պնդեց՝ որքան հնարավոր է՝  ԶՈՒ-ն պետք է անցնի պայմանագրային ծառայության, այսինքն՝ ընդլայնի այն:

Ըստ նրա՝ պայմանագրային ծառայությանը պետք է այնքան գումար հատկացվի, որ մարդիկ քննությունով անցնեն:

Գրիգոր Գրիգորյանը վստահ է՝ ՀՀ-ում և՛ մարդկային, և՛ ֆինանսական բավարար ռեսուրս կա՝ մեծացնելու պայմանագրայինների թիվը:

«Մենք ունենք այդ ռեսուրսները, մի հատ տեսեք, թե ամսական որքան պարգևավճարներ ենք բաժանում, և հաշվեք, թե վերջում դա ինչ թիվ է կազմում՝ միլիարդներ: Այդ ռեսուրսներն ունենք, և եթե ճիշտ օգտագործենք, դրանք մեր սփյուռքահայությունը կեռապատկի: Երբ հասկանան, որ ՀՀ-ում իրենց ուղարկած ռեսուրսները նպատակային են օգտագործվում, հավատացեք, որքան գումար պետք լինի՝ այնքան գումար լինելու է: Ուղղակի ամեն ինչ այնքան ենք փչացրել, որ մարդիկ հույսն ու հավատը կորցրել են»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>