Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների իրավունքը

Մեր երկրում արդեն 85 օր է՝ ինչ արգելված են խաղաղ հավաքները։ Ի սպառ են արգելված։ Մարտի 16-ին դա դեռ հասկանալի էր․ նոր էր մտցվում արտակարգ դրությունը, ժամանակը չէր մտածելու այլ բաների մասին, հանրության բոլոր հատվածները «համերաշխության սպասումի» ռեժիմում էին։

Բայց արի ու տես՝ համերաշխության փոխարեն ստացանք խայտառակությունների մի մեծ շղթա. նախ, իշխանությունը ոտքից գլուխ տապալեց վարակը սանձելու սրբազան առաքելությունը։ Պատերազմական բառապաշարով ասած՝ Լենինգրադն էլ կորցրեց, Ստալինգրադն էլ, Մոսկվան էլ։ Եվ երկրորդը՝ սկսեց օգտվել խաղաղ հավաքների ազատության արգելքից՝ տարբեր վիճելի օրենքներ ու կոնվենցիաներ անցկացնելու, քրգործեր կարելու համար։

Օր օրի «համերաշխության սպասումը» մահացավ և դրան փոխարինելու եկավ դժգոհությունն ու ցասումը, իսկ դրանց արտահայտման թիվ 1 ժողովրդավարական ձևը խաղաղ հավաքներն են։

Ի՞նչ արեց իշխանությունը։ Հրահանգեց ոստիկանությանը ամենախիստ ձևով խափանել քաղաքական երանգ ունեցող ցանկացած ակցիա՝ անկախ հավաքի հասկացությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու հարցից, անկախ մասնակիցների քանակից, անկախ հակահամաճարակային ցուցումները (դիմակ, հեռավորություն) պահպանելուց կամ չպահպանելուց, անկախ ինքնաբուխ, շտապ կամ սովորական լինելուց։ Դա սկսեց կոնկրետ մայիսի 13-ի երեկոյան՝ արտակարգ դրության 58-րդ օրը, երբ մի քանի քաղաքացիներ բողոքում էին «հեծանվի գործով» անցնող Արթուր Ալեքսանյանի ձերբակալման դեմ (հետագայում պարզվեց՝ ո՛չ ձերբակալումն էր իրավաչափ, ո՛չ կալանքը):

Դրանից հետո վարչական ձերբակալման ենթարկվեցին տասնյակ անձինք՝ տարբեր առիթներով, տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, պարզապես բողոքող քաղացիներ։ Ընդ որում՝ միայն Փաշինյանի ընդդիմախոսները։ Օրինակ՝ «դրուժիննիկների ակցիան»՝ մարդկանց դիմակներ դնելու մասին իբր իրազեկելը, որ մեկնարկեց 2 օր առաջ ու հանգեցրեց «գնդապետ-փորձագետ» հայտնի միջադեպին՝ ոչ միայն չի խափանվում, այլև խրախուսվում է։

Հաշված օրեր են մնացել արտակարգ դրությունն արդեն երրորդ անգամ երկարացնելուն, և պետք է վերստին որոշվի յուրաքանչյուր կոնկրետ սահմանափակման «ճակատագիրը»։ Ես այն համոզմանն եմ, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքը վաղուց անհամաչափ է և պետք է վերացվի (փոխարենը պետք է դրվի հակահամաճարակային կանոնները պահպանելու պահանջ)։ Ընդ որում, ի տարբերություն նախորդ երկարացման ժամանակի (մայիսի կեսեր)՝ այս անգամ մենք ունենք նոր փաստեր՝

1) ինքնաբուխ հավաքները կամ նույնիսկ ակցիաները կոշտ ձևով դադարեցվում են։

2) կոշտ ձևով դադարեցվում են միայն ընդդիմադիր ակցիաները. պրոքայլական ակցիաները լավ էլ խրախուսվում են։

3) Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ «հանրային հավաքներ» բաժնում, տեղեկանում ենք, որ կոնկրետ քաղաքացի՝ Գրիշա Վիրաբյանը, նախապես իրազեկել է, որ հունիսի 15-ին Ազատության հրապարակում իրականացնելու է հանրահավաք։ Իրազեկումն ընդունված է ի գիտություն (հավաքը արգելված չէ)։ Սա առաջին իրազեկված (այսինքն՝ ոչ «ինքնաբուխ», ոչ «շտապ») հանրային հավաքն է ամիսներ ի վեր։

Իհարկե, քայլականները չեն գնա խաղաղ հավաքների տոտալ արգելքը վերացնելու քայլին։ Ուստի այստեղ անելիք ունեն ընդդիմադիր 43 պատգամավորները։ Նրանցից ակնկալվում է հետևյալը. (1) ԱԺ-ում արտակարգ դրության երկարացումը քննարկելիս օրակարգ բերել այս խայտառակ արգելքը վերացնելու հարցը, (2) շտապ դիմել Սահմանադրական դատարան՝ այս ակնհայտ հակասահմանադրական արգելքը վերացնելու պահանջով։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>