Դռնփակ դատական նիստում կայացված դատավճիռն ամբողջությամբ հրապարակելը ոչ միայն անօրինական է, այլ նաև անբարոյականություն. փաստաբանը՝ Ծառուկյանի գործի մասին
Դիտել նաև
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան
Համացանցում տարածվել է Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց վերաբերյալ 1979թ. ՀՍՍՀ Գերագույն դատարանի կոլեգիայի դատավճիռը: Երբեք չեմ հանդիսացել Ծառուկյանի կողմնակիցը, անձամբ չեմ ճանաչում: Բայց որպես իրավաբան չեմ կարող չասել հետևյալը՝
Դռնփակ դատական նիստում կայացված դատավճիռն ամբողջությամբ հրապարակելը ոչ միայն անօրինական է, այլ նաև անբարոյականություն: 21 տարվա մասնագիտական փորձս ինձ թույլ է տալիս ըստ դատավճռի էության ասել, որ բռնաբարություն կամ սեռական այլ հանցագործություն այդտեղ չկա: Կողոպուտի մասով պետք է եզրակացնել, որ 22-24 տարեկան տղերքը պարզապես վերջում անցել են որոշակի սահմաններ. պետք է նորմալ ճանապարհեին այդ կանանց, բայց կյանքի փորձի պակասի հետևանքով ընկել են պրոբլեմի մեջ: Չլիներ այդ ոսկեղենը, չէր լինի այդ գործը:
Եվ վերջում՝ Գագիկ Ծառուկյանի հետ առճակատման ամենածանր պահին էլ, ես վստահ եմ, Սերժ Սարգսյանի մտքով անգամ չէր անցնի նման ստոր քայլի դիմելը:
Անբարոյականության մեջ խրված, ուրիշի ընտանիքը և զավակներին չհարգող իշխանության օրերը շատ կարճ են:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

