Նոյեմբերյանում 12 բուժաշխատող վարակված է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կորոնավիրուսի առկության վերաբերյալ թեստավորում է անցել բժշկական կենտրոնի 81 աշխատակից, որոնցից 12-ի պատասխանը դրական է եղել, այսինքն՝ նրանք վարակված են կորոնավիրուսով։ Բժշկական կենտրոնի աշխատակիցների թիվը մոտ 100 է, աշխատողների մի մասը ներկայումս գտնվում է արձակուրդում։
Առողջապահական այդ հիմնարկի բոլոր աշխատակիցներն առաջիկա օրերերին կթեստավորվեն։ Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակված է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի 2 աշխատակից։ Կորոնավիրուսով վարակվածության դեպքեր կան Տավուշի մարզի բոլոր տարածաշրջաններում։ Իջեւանի տարածաշրջանի Գանձաքարի համայնքապետարանից հայտնեցին, որ Գանձաքարի մի բնակիչ, ով 41 տարեկան է, վարակված է կորոնավիրուսով, նրան բուժման նպատակով տեղափոխել են Երեւան։

