ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Հայտարարում ենք ազգային համաձայնության կառավարության ձևավորման շուրջ խորհրդակցություններ սկսելու անհրաժեշտության և այդ գործընթացին մասնակցելու պատրաստակամության մասին․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը արձանագրում է, որ գործող իշխանությունները, որոնք 2018 թ․ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին ստացել էին ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության վստահության մանդատը, իրենց կառավարման մեկ ու կես տարիների արդյունքում, այսօր Հայաստանը բերել են իր խորությամբ աննախադեպ ճգնաժամի։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․

«Մասնավորապես, իշխանության գործադիր և օրենսդիր թևերում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը տապալել է երկրի առջև ծառացած խնդիրների կառավարման իր պարտականությունները մի քանի առանցքային ուղղություններով՝

ա) թեև համավարակը համաշխարհային մարտահրավեր է, ակնհայտ ձախողել է համավարակի տարածման կանխարգելմանը, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանը ուղղված անհրաժեշտ քայլերի ծրագրումը և իրականացումը, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը արդեն իսկ կանգնել է իր էությամբ համընդգրկուն և հետագա կորուստների ծանրության տեսակետից դեռևս անկանխատեսելի մարտահրավերի առջև,

բ) հասարակությունից թաքցրել և փաստացի տապալել է Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ առկա բանակցային գործընթացը՝ վերադարձնելով բանակցությունները Մադրիդյան սկզբունքների նախնական հանգրվանին, երբ ըստ որևէ կերպ չհերքված տեղեկությունների, քննարկվում է հարցի փուլային կարգավորման այն տարբերակը, որի պարագայում որպես առաջին քայլ ակնկալվում է Արցախի ազատագրված տարածքների զիջումը, Արցախի հետագա անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց,

գ) հենքային վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վարկանիշին, ինչի արդյունքում Հայաստանը էապես վատթարացրել է հարաբերությունները հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների, և մասնավորապես ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ, և դարձել է շատ ավելի խոցելի՝ տարածաշրջանային սպառնալիքների նկատմամբ,

դ) անկարող է եղել կազմակերպել օրեցօր ահագնացող հանցավորության դեմ արդյունավետ պայքար, դրա փոխարեն իրականացրել է իմիտացիոն բնույթի թատերականացված միջոցառումներ, որոնք ուղղակիորեն վարկաբեկել և արժեզրկել են իրավապահ համակարգը։ Հետևողականորեն թուլացվել է նաև բոլոր ուժային կառույցների ինստիտուցիոնալ ներուժը՝ երկիրը դնելով լրջագույն վտանգների առջև,

ե) շարունակաբար կազմաքանդել է պետական կառավարման ողջ համակարգը, լուծարելով գործող հաստատությունները, իսկ այլ կառույցներից էլ դուրս մղելով բարձորակ մասնագետներին և կարևորագույն ոլորտների կառավարումը վստահելով անփորձ քաղաքական դրածոներին։

Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար գործող կառավարության հրաժարականը հասունացած, բացարձակ անհրաժեշտ, սակայն արդեն ոչ բավարար պայման է։ Ճգնաժամի խորությունը և ազգային անվտանգության ահագնացած սպառանալիքները պահանջում են հիմնական քաղաքական ուժերի լայն ներգրավվածությամբ, համատեղ պատասխանատվությամբ և սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որը ծրագրային հիմքի վրա ընդունակ կլինի իրականացնել սթափ և հաշվարկված հակաճգնաժամային կառավարում, ապահովել առկա մարտահրավերներին համարժեք երկրի ներքին և արտաքին անվտանգությունը անցումային շրջանում, և համաձայնեցված ողջամիտ ժամկետներում կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ բարեփոխված ընտրական օրենսգրքի հիման վրա։

Վերոնշյալ համատեքստում «Ազգային Օրակարգ» կուսակցությունը հայտարարում է շահագրգիռ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ գործիչների կողմից Ազգային համաձայնության կառավարության ձևավորման շուրջ խորհրդակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, և հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու այդ գործընթացին։

Միաժամանակ խստորեն կարևորում ենք, որ նախատեսվող քաղաքական գործընթացները տեղի ունենան մասնակից կողմերի միջև բացառապես համաձայնեցված ծրագրային նպատակների և անելիքների շուրջ, լինեն թափանցիկ և հստակ հայ հանրության համար, զերծ մնան ցանկացած անդրկուլիսային պայմանավորվածություններից և օտարերկրյա ազդեցություններից, և անվերապահ ընթանան Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան։

Վստահ ենք, որ հայ ժողովուրդը ունի բավարար ներուժ այս բախտորոշ ժամանակաշրջանում հաղթահարելու Հայաստանի կողմից առերեսվող դժվարին մարտահրավերները, դուրս գալու այս ծանրագույն իրավիճակից, միավորվելու մեր ընդհանուր ազգային շահերի շուրջ, և կերտելու արդար, ազատ և անվտանգ ազգային պետություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>