Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

«Պատասխանատվության կենթարկի՞ Արտակ Դավթյանին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը տեսնում և չի հրապարակում անցանկալի լուսանկարները

Այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածման դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած ծրագիրը ձախողվեց, գործող վարչակարգը որոշեց վարակի տարածման համար մեղադրել «անկարգապահ» ժողովրդին, ինչն ապացուցելու համար Նիկոլը սկսեց իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «օրինախախտների» լուսանկարները: Այդ գործին միացան նաև Նիկոլին սպասարկող որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ և երեկ մենք ականատես եղանք, թե ինչպես այդ ՀԿ-ներից մեկի ղեկավարը քաղաքացու հետ վեճի էր բռնվել և պնդում էր, որ պարետի որոշման համաձայն՝ քաղաքացիները դիմակները նաև տանը պետք է կրեն, ինչի վերաբերյալ լավ կլինի պարզաբանումներ տան հենց պարետատնից:

Իսկ Նիկոլի ընտրովի ֆոտոսեսիայի արդյունքում աշխատանքից մարդիկ են ազատվում, նկատողություն ստանում: Պարոն վարչապետն իրեն նաև ավելորդություններ է թույլ տալիս՝ հրապարակելով կեղծ տեղեկություններ տարբեր կազմակերպությունների և անձանց վերաբերյալ, ինչպես նաև էժանագին և տղամարդուն ոչ վայել մեկնաբանություն գրում իր կողմից տեղադրված 19-ամյա աղջկա լուսանկարին:

 Նիկոլի էջն ուսումնասիրելուց կարելի է գալ այն եզրակացության, որ իշխանության ներկայացուցիչները շատ օրինապահ են և երբևէ որևէ խախտում չեն անում, այնինչ, պարզվում է, որ հենց իշխանության ներկայացուցիչներն են բացահայտ արհամարհում Փաշինյանի և պարետատան հրահանգները: Կան նաև ապացույցներ, որ նույն Փաշինյանին օգտատերն ուղարկում է լուսանկար՝ ապացույց այն բանի, որ հենց իշխանության ներկայացուցիչներն են խախտում դիմակ դնելու մասին պարետատան որոշումը, սակայն շատ «արդար» վարչապետը տեսնում է այդ լուսանկարը ու չի դնում այն իր էջին, բայց մեծ հաճույքով ու առանց ամաչելու ինչ-որ «ստուկաչի» կողմից Շիրակ գերեզմանատանը արված թաղման արարողության լուսանկարն է տեղադրում՝ իրեն բնորոշ էժանագին մեկնաբանությամբ:

Սա է Փաշինյանի արդարությունը, ով, իր այս ընտրովի «համաճարակի ժողովրդամեղավորության» ֆլեշմոբով իշխանությունների ներկայացուցիչների խախտումները կոծկելով, ապացուցում է, որ նա իշխանական բեսպրեդելի կողմնակից է, որը ծաղկում էր նախորդների օրոք և արժանանում էր ընդդիմադիր Նիկոլի խիստ քննադատությանը: Բայց հիմա պարզվում է` նախկինները ճիշտ էին, իսկ ինքը՝ սխալ:

Հետաքրքիր է, այսօր «արդար» Նիկոլն այդքան ռիսկ կունենա՞ և իր էջում իր ոճին համապատասխան մեկնաբանությամբ կտեղադրի՞ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանեկան արարողության մասին ԶԼՄ-ներից մեկի հրապարակած տեսանյութը, որտեղ, ըստ այդ նույն ԶԼՄ-ի, եղել է 100 մարդ ու պատասխանատվության կենթարկի՞ վերջինիս, թե՞ միայն պարետ Ավինյանին տուն ուղարկելով՝ ամեն ինչ կավարտվի, ինչպես նաև կպարզաբանի, թե այդ ինչպես է իրեն սպասարկող ՀԿ-ներից մեկի ղեկավարը մարդկանց իրենց ավտոտնակներում պարտադրում դիմակ կրել, իսկ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ըստ մի այլ լրատվամիջոցի, «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի կազմակերպում (տեղեկությունը հերքվել է,- խմբ.):

Նրանք Նիկոլի ընտրյալներն են: Իսկ իշխանությունների բացթողումների և տապալումների համար քավության նոխազի դերում հանդես է գալիս «անկարգապահ» ժողովուրդը...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>