ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Գազի հարցում տանդեմային քաղաքականությունը չի բխում Հայաստանի և Բելառուսի շահերից․ Սիմոնով

«Եթե Հայաստանն ու Բելառուսը քննարկում  են ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը, նոր ժամկետներ և հնարավորություններ են առաջարկում, կառուցողական երկխոսության հայտ ներկայացնում, դա այլ հարց է»,- այս մասին ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-բելառուսական տանդեմին ՌԴ-ից մատակարարվող գազի սակագների հարցում։

Հիշեցնենք, որ օրերս բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Լուկաշենկո հերթական հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ու այլ հարցեր։ Հեռախոսազրույցի մամլո հաղորդագրություններում որևէ խոսք չկա   ռուսական գազի սակագների մասին, ի տարբերություն նրանց նախորդ հեռախոսազրույցի՝ բելառուսական կողմի տարածած հաղորդագրության։

Սակայն չի բացառվում, որ այդ հարցը քննարկվել է և չի հանրայնացվել, քանի որ նախորդ անգամ այդ հարցի քննարկումն այս ձևաչափով դրական արձագանք չունեցավ Մոսկվայից։ Սակայն Փաշինյան-Լուկաշենկո շփումների հաճախականությունը և բնույթը մի շարք վերլուծաբանների թույլ է տալիս ենթադրել, որ տանդեմը շարունակելու է գործել և գազի հարցով պրեսինգի ենթարկել Մոսկվային։

Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ՌԴ նախագահը հստակ սահմանեց գազի հարցով «խաղի կանոնները», եթե ցանկանում ենք էականորեն էժան գազ, քան ներկայիս գներն են, ապա փոխվելու է նաև քաղաքական հարաբերությունների բնույթը, քանի որ խոսքն արդեն ներքին գների մասին է։ Ըստ նրա՝ ռուսական կողմից նման պատասխան է տրվում  նաև այն պատճառով, որ չափազանց անկայուն է աշխարհում իրավիճակը «Գազպրոմ»-ի համար։

«Այնպես չէ, որ Ռուսաստանը ներկայիս գներով փորձելու է օգուտներ ստանալ Հայաստանից և Բելառուսից, հարցն այն է, որ խնդիրներն այս ոլորտում չափազանց շատ են ՌԴ-ի համար, և դրանց գումարվում են նոր պահանջներ՝ հաշվի չի առնվում այն իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը։

Ռուսաստանը ժամանակ է փորձում շահել՝ լուծելու համար սեփական խնդիրները և կայունացնելու շուկան և «Գազպրոմ»-ի դրությունը եվրոպական շուկայում՝ մասնավորապես։ Բնականաբար, այն, որ գազի թեման քննարկում են Հայաստանն ու Բելառուսը, իրենք չունենալով գազ և երկկողմ գազային հարաբերություններ, չի կարող դրական ընկալվել Ռուսաստանում համապատասխան կառույցների կողմից, և այդ ֆոնին բարձրացված հարցն ի՞նչ արձագանք պետք է ստանա։

Մենք տեսնում ենք Ռուսաստանի գիտակից մոտեցումը՝ առանց հավելյալ լարվածության, շարժումների, Ռուսաստանը կենտրոնացած է իր խնդիրների վրա և լուծում է դրանք։ Իսկ գործընկերները, որոնք մշտապես էժան գազ են ստացել, ունեն պահանջներ, ինչը ես ավելի վաղ ևս ասել եմ, որ հասկանալի է, բայց այս փուլում այդ պահանջները չէին բավարարվելու, դա կանխատեսելի էր։ Չեմ կարծում, որ այս հարցում տանդեմային քաղաքականությունը բխում է Հայաստանի և Բելառուսի շահերից։

Հիշեք՝ ինչպես են խնդիրները հարթվել նման դեպքերում Բելառուսի հետ. ըստ էության, ոչ մի կերպ, մենք ծանոթ ենք այդ գործելաոճին, և դա որևէ արդյունք չի ունեցել, այդ փորձը կա, պետք է ուսումնասիրել և հետևություններ անել։ Եթե Հայաստանն ու Բելառուսը քննարկում  են ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ձևավորման հարցը, նոր ժամկետներ և հնարավորություններ են առաջարկում, կառուցողական երկխոսության հայտ ներկայացնում, դա այլ հարց է, սակայն այս ձևով բարձրացված հարցը չունեցավ որևէ դրական արձագանք, քանի որ այն, թե ինչպես էր հարցը բարձրացվել, քննարկվել, անընդունելի էր»,- ասաց Սիմոնովը։

Նրա կարծիքով՝ գուցե պրեսինգի փորձեր ապագայում ևս լինեն, բայց դա որևէ արդյունքի միանշանակորեն չի հանգեցնելու։

«Յուրաքանչյուր երկիր իր գազային խնդիրները Ռուսաստանի և համապատասխան ընկերության հետ պետք է քննարկի առանձին, երկկողմ մակարդակում, դա կլինի քաղաքականապես ճիշտ, որից հետո ըստ իրավիճակի՝ կծավալվեն տնտեսական բնույթի բանակցություններ։

Ավելին, «Գազպրոմ»-ը ներկայումս որևէ երկրի համար թանկացումների չի դիմում, հարցերը պետք է ճիշտ բարձրացվեն՝ թե տնտեսապես, թե քաղաքականապես»,- ասաց Սիմոնովը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>