Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Նիկո՛լ, գնա, դու էլ գիտես, որ չես կարող այս ճգնաժամից դուրս գալ

Նիկո՛լ, գնա։ Տեսնում ես ու չես կարող չխոստովանել, որ քո իշխանությունը եւ ողջ հասարակությունը դեպրեսիայի ու կաթվածի մեջ է։ Քո կառավարությունը չի կարողանում բավարարել մարդկանց ամենատարրական կարիքները, հիվանդներն արդեն տանն են մահանում՝ պետության կողմից մոռացված, նույնիսկ՝ մերժված։ Անգամ փայտիկ չկա, որ հիվանդները վրան թքեն։ Մեղավորներ փնտրելու ժամանակը չէ հիմա, պետք չէ կրկին ու կրկին հասարակությանը մեղադրել, նկարներ հրապարակել, լայվեր անել, ու փորձել պայծառ ապագան ներկայացնել «Հիվանդությունից բուժումը հիվանդանալու մեջ է» սիլլոգիզմով։

Նիկո՛լ, գնա։ Քո խոսքը չեն լսում ու չեն լսելու, քանի որ երբ պետք էր պայքարել հիվանդության դեմ, դու Հրայրի դեմ էիր պայքարում, դու ընդդիմադիրներին կուլակաթափ անելու օրենքներ էիր ընդունում, մարդկանց անձնական կյանքերն էիր քրքրում։ Դու քո ժամանակը անթույլատրելիորեն բաց թողեցիր, այնպես որ, հիմա գնա, քանի որ երկիրը փրկելու համար միայն հասարակության համախմբվածությունը քիչ է, քո աթոռը այս դեպքում կարեւոր է, շատուշատ գործառույթներ կան, որ պետք է անի այդտեղ նստած մարդը։ Պետության իմաստն ու բնույթն է այդպիսին, այնպես, որ գնա։ Դու լավ գիտես, որ կան լուծումներ, բայց նաեւ գիտես, որ այդ լուծումները քո իշխանության ժամանակ անհնար են։

Նիկո՛լ, գնա։ Գիտեմ, որ քո համար հաճախ են եղել հրաշագործ փրկություններ։ Հիմա էլ նստած սպասում ես հրաշքին, բայց այս անգամ չի լինելու։ Անգամ եթե պատերազմ սկսվի, դա էլ քեզ չի փրկի։ Քո մնալու ամեն օրն ավելացնում է նորանոր մահեր, գոնե մի անգամ ինքդ հավատա քո ասած՝ «Սիրում եմ բոլորիդ»-ին ու գնա։ Մեկ օր շուտ գնաս, հարյուրավոր կյանքեր կփրկես, հազարների անեծքից ու հայհոյանքից կպրծնես։ Քո փրկությունը գրեթե անհնար է, թող գոնե ուրիշները փրկվեն։ Չեմ կարծում, որ հիմա վայելք է մի երկու գդալ ավել իկռան, դաչայի բակից պոկած մի երկու գիլասը, եւս մեկ ինքնաթիռ մաքսանենգ սիգարետը կամ զրահապատ «Մերսեդեսի» պատուհանից մեկ օր ավել մեռնող քաղաքին նայելը։

Նիկո՛լ, գնա։ Քո համար էլ ակնհայտ է, որ դու չես կարողանալու այս ճգնաժամից դուրս գալ։ Թիմ չկա, թիմակիցները ջղաձգումների մեջ են մեկուսի։ Այնքան խորն է հասարակության դեպրեսիան, որ չի կարողանում մի կարգին ընդդիմություն հավաքել, որը կվերցնի գետնին ընկած իշխանությունը ու քեզ կպարտադրի հեռանալ։ Դու ինքդ շատ լավ գիտես բոլոր սահմանադրական ու հակասահմանադրական ձեւերը։ Դրանցից մեկը ընտրիր ու գնա։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>