Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

Հարգարժան տիկին դեսպաններ,

Արդեն մեկ տարուց ավել հետևում եմ ձեր ինստիտուտների գործունեությանը Հայաստանում։ Հիշում եմ` տարիներ առաջ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված նույնիսկ ամենաչնչին խնդիրների դեպքում ձեր կամ ձեզ աֆիլիացված կառույցների արձագանքը չէր ուշանում, և դա իրոք սթափեցնող դեր էր կատարում իշխանական այրերի համար, որ չգայթակղվեն և իշխանություն կիրառելը չչարաշահեն: Իսկ այսօր, երբ տարբեր շինծու և կարված իբր թե կոռուպցիոն գործերի մասին փաստաբանները հայտարարում են, որ ակնհայտ քաղաքական դատավարություն է, ես իրենց հորդորում եմ այդ տերմինը չօգտագործել: Որովհետև Նիկոլ Փաշինյանը հպարտանում է դրանով, նա ոչ միայն չի ամաչում, նա հպարտանում է դրանով: Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի էլ թաքցնում, որ ինքը մարդկանց դատում է` ելնելով քաղաքական նկատառումներից: Դա արդեն անցյալում է, երբ Հայաստանի իշխանությունն ուշադրություն էր դարձնում այդ հանգամանքին և կոմպլեքսավորվում էր քաղաքական դատավարություններից. հիմա այդպես չէ, և դուք դա շատ լավ գիտեք, դուք դա տեսնում եք:

Եվ, եթե դատավարություններն անթաքույց քաղաքական են, և դուք` տիկնայք դեսպաններ, համառորեն լռում եք, մի բան պետք է հաստատ իմանաք` վաղը լինելու են հակադարձ դատավարություններ: Դա բնական գործընթաց է, դա բնության օրենքն է:

Մենք կորոնավիրուսի մոլեգնման պայմաններում 60-ն անց նախագահ ենք խելագարի պես ամեն գնով կալանքի տակ պահում։ Կարծում եք սա որևէ մեկը մոռանալո՞ւ է։ Խոսք ասե՞լ եք։ Հիշե՛ք, որ վաղն ինչ էլ լինի, չեք կարողանալու այլևս խոսել, դրա բարոյական իրավունքը չեք ունենալու: Հիշե՛ք, որ վաղը նույն ԱԱԾ քննիչի մոտ հարցաքննության են տանելու Մարիամ և Շուշան Փաշինյաններին: Աստված երկար տարիների կյանք տա Վովա Փաշինյանին, բայց վաղը նույն ԱԱԾ-ականները դիմակներով ներխուժելու են նրա Իջևանի առանձնատուն և տան կտուրի տախտակներն է ստուգելու: Վաղը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող մարդկանց գույքը խլելու են ու հաշիվների վրա կալանքներ են դնելու, որ մարդիկ սոված մնան, նույնիսկ իրենց հաշվից չկարողանան հանապազօրյա հացի փող հանել: Նրանց նստացնելու են, նրանց տղաները փորձելու են փախչել ու վտարանդի դառնալ: Ու դուք չեք կարողանալու ձայն հանել, հիշե՛ք դրա մասին:

Ես վաղը իմ ուժերի չափով դրա դեմն առնելու եմ։ Թեև առանձնապես ցանկություն չկա, բայց եթե այնպես ստացվի, որ ես ու իմ ընկերները լինենք իշխանության մեջ, միգուցե և մենք փորձենք կանգնեցնել նման ընթացքը, բայց դուք չեք կարողանալու խոսել: Հիշե՛ք այդ մասին: Հիշե՛ք, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի ճակատագիր է խեղել իշխանությունից գլխապտույտի մեջ հայտնված մոլագարը, քանի ընտանիք է դարձրել վտարանդի, որ դեգերում են օտար եզերքում։ Դուք լուռ եք: Հիշե՛ք, որ հետո էլ պետք է լուռ լինեք, որովհետև հետո ձեզ չեն լսելու: Հիշե՛ք, որ դուք ձայն չհանեցիք, երբ կորոնավիրուսի խայտառակ «հաղթարշավի» պայմաններում մոլագարը բանտից չթողեց ազատեն առողջական խնդիրներ ունեցող ՀՀ երկրորդ նախագահին: Երբ մոլագարին նույն պայմաններում կնստացնեն ու նույնքան քամահրաբար կվերաբերվեն բանտում, հիշե՛ք, որ ձայն չեք հանելու: Ես կարողանալու եմ խոսել նման զարգացումների դեմ, դուք՝ ոչ. դրա բարոյական իրավունքը դուք չունեք: Որովհետև հետո, եթե ես եղա իշխանության մեջ, ես ձեզ չեմ լսելու: Ես, ամենայն հավանականությամբ, կանեմ այն, ինչ դուք հորդորում էիք մինչ հեղափոխություն կոչվող այս մեկ մոլագարի թատրոնը, բայց դուք այլևս չեք կարողանա նոր բան հորդորել: Հիշե՛ք սա, տիկնա՛յք դեսպաններ, և այս մասին «մեմոներ» գրեք ու թողեք նաև ձեզ հաջորդողներին: Թող ձեզ փոխարինման գալիք ապագա դեսպաններն էլ իրազեկված լինեն, ինչի իրենց խոսքը բանի տեղ չեն դնում Հայաստանում։

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>