Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Մենք այլ ելք չունենք, քան մեր պետականության համար կռիվ տալը, մեր պետականությունը պահպանելն ու հզորացնելը. Ի՞նչ եկավ Դաղստանում

Դաղստանում իշխանությունները տապալել էին կորոնավիրուսի դեմ պայքարը։ Իրական պատկերը թաքցնում էին ոչ միայն բնակչությունից, այլև Մոսկվայից։
 
Ըստ այդմ դաշնային կենտրոնից ստանում էին ավելի քիչ դեղեր և սարքավորում, քան իրականում պետք էր, ինչն էլ ավելի ու ավելի էր խորացնում աղետը։
 
Բանը հասավ նրան, որ Դաղստանի առողջապահության նախարարը՝ հասկանալով, որ տակից դուրս եկող չի ու վերջում ամեն ինչ իր գլխին է ջարդվելու, ընդդիմադիր մի բլոգերի հետ հարցազրույցում հայտարարեց, որ վարակվածների և մահացածների իրական թվերը շատ ավելի մեծ են պաշտոնականից։
 
Մեծ սկանդալ եղավ, բայց նաև օգուտ. Դաղստանը հայտնվեց Մոսկվայի ուշադրության կենտրոնում, ամբողջ Ռուսաստանից սկսեցին օգնություն ուղարկել, մասնագետներ գործուղեցին, ՊՆ-ն դաշտային հոսպիտալներ բացազատեց, և այլն։
 
Բայց մինչ այդ ամենը Դաղստանի շատ համայնքներում՝ հասկանալով, որ իշխանությունները չեղածի հաշիվ են, սկսեցին ինքնակազմակերպվել։
 
Ասում են, որ տեղական կրոնական համայնքները (այսպես կոչված՝ ջամաաթները) շատ լուրջ դեր են խաղացել պաշտոնական իշխանության չգոյության պարագայում բնակչությունը մոբիլիզացնելու գործում։
 
Օրինակ՝ տեղական համայնքների ուժերով կազմակերպել են առանձին գյուղերի բնակիչների ռեգուլյար ջերմաչափում, հիվանդների ընտանիքներն են մեկուսացրել, Մոսկվայում ապրող հայրենակիցների միջոցներով դիմակներ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ են հայթայթել և բաժանել համայնքների անդամներին։
 
Նույնիսկ ցուցումներ են մշակել և տարածել, հետևել, որ բոլորը դրանց հետևեն։
 
Պետականությունը հենց այն բանի համար է պետք, որ գլոբալ, համապետական խնդիրների լուծումը չարվի հատվածաբար, առանձին աուլների, գյուղապետերի, մոլաների կամ թեկուզ թաղային հեղինակությունների մակարդակով, «ում բախտը ոնց բերի» սկզբունքով։
 
Երբ եսակենտրոն քաղաքական գործիչը փորձում է բոլոր պետական ինստիտուտներն իրենով փոխարինել, պետությունը շատ արագ վերածվում է պայմանական «դաղստանի», դառնում սարերով ու ձորերով իրարից անջատված աուլների ցանց, որտեղ ամեն եղունգ ունեցող հեղինակություն իր աուլի գլուխն է քորում։
 
Բայց իրական Դաղստանն ունի վերադաս՝ Մոսկվան, որն ինչ-որ պահից օգնության է հասնում։
 
Մենք այդպիսի «բարի պապա» չունենք, որ հեռու-հեռուներից ուղղաթիռներով կգա ու կսկսի Հայաստանի ղեկավարների ապիկարության հետևանքները չեզոքացնել, հոսպիտալներ բացազատել։
 
Վերածվել ցաքուցրիվ եղած «ջամաաթների ցանցի» մենք նույնպես չենք կարող, որովհետև Հայաստանը ոչ թե աշխարհից կտրված և օվկիանոսի հազարավոր կիլոմետրերով պաշտպանված կղզի է, այլ դեպի ծով ելք չունեցող, 2 կողմից թշնամիներով շրջապատված պատերազմող երկիր է։
 
Մենք այլ ելք չունենք, քան մեր պետականության համար կռիվ տալը, մեր պետականությունը պահպանելն ու հզորացնելը։
 
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>