Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
30
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Պատերազմ Արցախում
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների

Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելը անպատվաբեր է բոլորի համար

Երբ նորընտիր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշում էր, որ «ուզում է դառնալ բոլոր արցախցիների նախագահը»`  շատերը ճանաչելով նրան  թերահավատորեն էին վերաբերվում նրա այս խոսքերին: Ես այդ շարքից չէի և ուզում էի հավատալ, որ նա անկեղծ էր իր խոսքերում: Երբ նա սկսեց կրկնել Փաշինյանի մտքերը` համաձայնվելով նրա հետ բոլոր հարցերում, ես սկսեցի կասկածել, որ այս մարդն ունակ է պահել քաղաքական բալանսը Արցախում:

Երբ նա Արցախի հարցի շուրջ սկսեց շեշտադրումներ փոխել, ես սկսեցի մտահոգվել, որ սխալվել եմ, որ չեմ հավատացել նրանց, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում Հարությունյանին:

Իսկ  երբ հայտնի դարձավ, որ Հարությունյանը արգելել է «5-րդ» ալիքի հեռարձակումը Արցախում, ես արդեն հասկացա, որ Արցախի ճակատագիրը վտանգված է: Այստեղ իհարկե խնդիրը նրա մեջ չէ, թե «5-րդ» ալիքը կհեռարձակվի Արցախում, թե ոչ: Պարզապես հայտնի դարձավ, որ այսօր Արցախի նախագահի պաշտոնում մի մարդ է, ով կարող է կատարել Փաշինյանի նույնիսկ ամենափոքր կապրիզը:

Ավելին,  սովորաբար դրանից հետո նմանատիպ մարդիկ Փաշինյանին դուր գալու համար կարող են փորձեն դառնալ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ, որպեսզի դրանով փորձեն ապացուցել, որ «նախկինների» հետ ոչ մի կապ չունեն:

Նմանատիպ մարդկանց վրացահայերը կոչում էին «շուռ տվածներ»: Այսինքն մարդիկ, ովքեր հրաժարվելով իրենց ինքնությունից, փորձում են մտնել մի նոր ինքնության մեջ և դրա համար պատրաստ են ամեն ինչի: Սովորաբար նման շուռ տվածները փոխելով իրենց ազգությունը Վրաստանում ավելի մոլեռանդ վրացի ազգայնական էին դառնում, քան բուն վրացական ծագում ունեցող ազգայնականները:

Նման մարդիկ տարբերվում էին Օսմանյան Կայսրության մեջի «ենիչերներից»: Քանզի վերջիններին դաստիրակում էին փոքրից, և նրանք իրենց նախկին ինքնությունը չէին հիշում: Իսկ շուռ տվածները պետք է ապացուցեին, որ իրենց նախկին ինքնության հետ ոչ մի կապ չունեն: Վրաստանի օրինակով նշեմ, որ նման մարդկանց չէին հարգում ոչ տեղի հայերը, ոչ էլ էթնիկ վրացիները, քանզի մի անգամ իր ինքնությունը փոխածը կփոխի նաև մյուս անգամ:

ԽՍՀՄ-ում սրանց մասին էին, որ նշում եին,-  «Сегодня ты играешь джаз а завтра  Родину продашь»:

Վերջում նշենք, որ քաղաքականության մեջ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելու սկսբունքը վերջնարդյունքում ոչ մեկին օգուտ չի բերում՝ ոչ քծնողին, ոչ էլ՝ քծնողի տիրոջը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>