Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Ակնհայտորեն խելամտությունից դուրս կհամարվի, թե որևէ մեկի մտքով այժմ անցնի սահմանադրական կարգի տապալում ձևակերպումը վերագրել Թրամփին

Տպավորություն է՝ Նահանգներում բացվել է ԱՄՆ դեսպանատուն, իսկ թե լուրջ, երկրում, որը մշտապես աշխարհին ներկայացել է որպես հումանիզմի, ազատությունների, մարդու իրավունքների ջատագով, քաոս է, ամենաթողություն, հակաօրինականություն։ Չխորանալով դետալների մեջ՝ միայն փաստենք՝ մարդու իրավունքների՝ ռասսայական խտրականության արդեն չարչրկված քողի ներքո՝ (մարդու դեմ ամեն վատը սովորաբար արվում է《հանուն》 իր իսկ իրավունքների) փողոց դուրս եկած《խաղաղ》ցուցարարները թալանում են խանութներն, ուժ գործադրում, դրսևորում հակաօրինական վարքագիծ, մինչդեռ կան նաև խաղաղ ցուցարարներ, ովքեր, համաչափ օգտվելով իրենց իրավունքներից, բողոքի սեփական ձայնն են բարձրացնում։

Այս իմաստով Նախագահ Թրամփը մեծ հաշվով իրավացի է՝ խաղաղ ցուցարարների հետ է, իսկ հանցագործներն անպայման պատժվելու են։ Օրերս Թրամփը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է ներգրավվեն նաև զինված ուժերն անկարգությունների դեմ պայքարում։ Առերևույթ չափազանց նման իրավիճակ է, ինչ 2008 թվականի գարնանը Հայաստանում՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, սակայն ակնհայտորեն խելամտությունից դուրս կհամարվի, թե որևէ մեկի մտքով այժմ անցնի սահմանադրական կարգի տապալում ձևակերպումը վերագրել Թրամփին, ում գործողություններն անկասկած լինելու են շատ ավելի կոշտ, հատկապես եթե տեղի ունենան《սակրալ》սպանություններ, մասսայական անկարգությունները դառնան անվերահսկելի, իրավիճակը հատի կառավարելիի շեմը։ Նույնիսկ ամերիկյան ուլտրալիբերալների մտքով չի անցնում Թրամփի գործողություններում քրեաիրավական տարրեր տեսնելը, քաղաքական իմաստով շահարկումներ արդեն կան ու դեռ անպայման կլինեն, բայց համաձայնեք՝ քրեաիրավական գնահատականն աբսուրդային կհնչի, մինչդեռ մեր կողքին գործունեություն ծավալող《իրավապաշտպանները》երկամյա կտրվածքով կուրծք են ծեծում՝ ՄԻԵԴ ֊ը սխա՜լ է, միջազգային կառույցների կոչերը զու՜ր են, իրավական համայնքը ծախվա՜ծ է, ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորները նախկին ռեժիմի ծառանե՜ր են, ու միայն իրավացի է արմենդանիելյանական-աննադանիբեկյանական դատարանն ու արթուրդավթյանական-սասուն խաչատրյանական մեղադրանքը. զավե՜շտ է, այն էլ պայմաններում, որ Երկրորդ Նախագահի գործողությունները եղել են բացառապես օրինական՝ հաստատված այն ժամանակվա ԱԺ ֊ով։

Թրամփն, ըստ իս՝ և՛ իրավական, և՛ քաղաքական տեսանկյունից իրավացի է, նույն կերպ իրավացի էր Նախագահ Քոչարյանը տասներկու տարի առաջ, երբ որպես խաղաղ ցուցարար ինքնահռչակվածները ջանք ու եռանդ չէին խնայում տապալելու համար սահմանադրական կարգն, այս իմաստով առանց մանրանալու նշեմ միայն, որ մեկ տարուց ավել տևող հրապարակավ դատաքննությունը երևան չի բերել հակառակը փաստող գեթ մեկ հանգամանք, իսկ քրեական գործ կոչվող քաղաքական այս գործընթացի պատվիրատու վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ ստել՝《Մարտի 1-ն ամբողջ ծավալով, ամբողջապես բացահայտված է》և սուտն այդ այսօր արդեն աքսիոմի պես անառարկելի է։ Բնականաբար, նման իրավիճակում պետության գլուխը պետք է չընկրկի, չհանձնի պատեհապաշտ ամբոխին իշխանությունը, հակառակը՝ պետք է գործի պետական մտածողությամբ, շրջահայաց, սառնասիրտ, հաշվենկատ՝ վեր դասելով բացառապես պետական շահն, ինչպես Երկրորդ Նախագահը։

Գրառմանս ընդդիմախոսել ցանկացողները կհանդիմանեն, թե վերոհիշյալ կերպ չգործեց Երրորդ Նախագահը՝ Թրամփի գործողությունների ու ներհայաստանյան երկու՝ 2008թ. ֊ի ու 2018թ.-ի իրադարձությունների միջև համեմատականներ անցկացնելիս, ուստի կստացվի՝ ինքս ինձ հակասում եմ, որովհետև չեմ քննադատում Երրորդ Նախագահին իշխանությունը հանձնելու համար, վերջապես նույն իրավիճակն է՝ գունավոր հեղափոխության փորձ, խաղաղ ցուցարարներ ինքնահռչակված, բայց անհրաժեշտության դեպքում ամեն անօրինականության պատրաստ ամբոխ, օրինական իշխանությանն ուլտիմատում առաջադրած պետականախույս《հեղափոխականներ》. կարծում եմ՝ եթե նժարին դրված լիներ բացառապես այն, ինչ տեսանելի ու հասանելի էր մեզ երկու տարի առաջ ու մեծ հաշվով նաև այսօր, Սերժ Սարգսյանն անպայման կկասեցներ փաշինյանական՝ հակապետականության ու ապազգայնության դեռ Երևան չմտած քայլքը, մինչդեռ ուրախ եմ՝ առաջիններից եմ եղել, որ տոտալ փաշինյանականացման պայմաններում ու չհանդիսանալով նույնիսկ ՀՀԿ անդամ՝ բարձրաձայնել եմ《Չարյաց փոքրագույնի》մասին վարկածն ու հավատում եմ՝ Երրորդ Նախագահը վաղ, թե ուշ խոսելու է, վարկածս՝ հիմնավորվելու։

Չստացվի, թե Նահանգներում մարդիկ մեռնեն, ուրախանալու եմ կամ ուրախ եմ, որ զոհեր եղան Մարտի 1 ֊ին (ես հո Առաջին Նախագահը չե՞մ, որ ներկա վարչապետի՝ այնժամ իր հոգեզավակի ձեռամբ ի մահ տարված մարդկանց մահվամբ գոհ լինեմ) կամ《Թավշյա Հեղափոխությունն》անարյուն անցավ և այս ամենի հետ մեկտեղ ու մինչևիսկ մարդու իրավունքների հանդեպ ամենայն հարգանքով՝ մարդն, ըստ իս՝ բարձրագույն արժեք չէ, որևէ իրավունք, նույնիսկ կյանքի հիմնարար իրավունքը վեր չէ պետությունից՝ հանուն պետության մեռնելը հերոսություն է սերունդների աչքերում, մեռնողի ու սպանողի համար՝ ծանրագույն պարտք ու Փառք Աստծո՝ և՛ 2008, և՛ 2018 թվականներին խուսափեցինք սպանելուց հանուն պետության, այս իմաստով՝ պետությունը պետք է լինի կրոնը պետական գործչի։

Հ.Գ.《Եթե չհեռանաք, կմեռնեք》՝ այսօր ամերիկյան ազգային գվարդիան էր հայտարարում հոլիվուդյան ծառուղում։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>