ՀՀ քաղաքացիները երբեք չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվության բաժինը. իմքայլական պատգամավորը մեղադրեց ՀՀ քաղաքացիներին
Դիտել նաև
ՔՊ-ում քննարկվում է վերջին նիստերից մեկի ժամանակ Արփի Դավոյանի բոցաշունչ ելույթը
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Արփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան երկրի շատ կազմակերպությունների կողմից
Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»
Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է. Արփի Դավոյանն իրեն արդեն նախարարից հինգ պակաս է զգում
ՀՀ կառավարությունը երբեք չի ասել, որ ինքը պատասխանատու չէ այս իրավիճակի համար, սակայն ՀՀ քաղաքացիներն էլ երբեք չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվության բաժինը, որի մասին խոսեցին իմ գործընկերները, որի մասին խոսում է ՀՀ վարչապետը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:
«Ես մեր ընդդիմադիր գործընկերներից խոսք չեմ լսել այն մասին, որ պետք է դիմակ կրել, պատասխանատու վարք դրսևորել, մտածել այլ մարդկանց ընտանիքների մասին, մտածել այն մասին, որ համավարակը տարածվում է նաև այն մարդկանց շրջանում, որոնց հետ մենք շփվում ենք: Մենք պետք է հոգատար ու ուշադիր լինենք բոլոր քաղաքացիների նկատմամբ»,-ասաց նա:

