ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը քաղաքական ակտիվ վերադասավորումների նոր փուլ է թևակոխում։ Հստակեցվում են քաղաքական ուժերի դիրքորոշումները, դրանից զատ նոր քաղաքական միավորներ են ի հայտ գալիս։

Ըստ էության, ընդդիմադիր ուժերի գործունեության ակտիվացում է նկատվում։ Սրան զուգահեռ՝ ռիսկ կա, որ եթե երկրում սոցիալ-տնտեսական և առողջապահական իրավիճակը ավելի վատանա, ապա բացառված չէ նաև, որ իշխանությունների դեմ փողոցային պայքար ծավալվի։

Ներկայիս ճգնաժամային իրավիճակը որոշակի փոփոխություններ է խոստանում նաև իշխող թիմի ներսում։ Ի դեպ, մի շատ կարևոր հանգամանք կա, որը ևս թուլացնում է իշխող քաղաքական ուժի դիրքերն առաջիկա գործընթացներում։

Հարցն այն է, որ ՔՊ-ն, որի առանցքի շուրջ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է իր իշխանությունը, չունի հստակ քաղաքական գաղափարախոսություն։

Եվ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականին, որպես վարչապետի թեկնածու, հայտարարում էր, թե իրեն լիբերալ չի համարում, քանի որ ժամանակակից աշխարհում «իզմերը» կորցրել են իրենց նախնական նշանակությունը։

Սրանով Փաշինյանն ըստ էության խոստովանում էր, որ իր գլխավորած ուժը չունի գաղափարական հենք և փորձում էր հասարակական-քաղաքական զարգացումներում իրեն ավելի ճկուն և ժողովրդահաճո դրսևորել։

Եթե պետք լիներ, իշխող կուսակցությունը կարող էր իրեն դրսևորել լիբերալների պես, մեկ այլ իրավիճակում՝ ազգայնականների և այսպես շարունակ։

Սակայն այսպիսի գործելակերպն ունի իր վտանգները, քանի որ տվյալ դեպքում մարդկանց միավորում են ոչ թե միասնական գաղափարներն ու ծրագրերը, այլ մեկ անձի՝ տվյալ դեպքում Փաշինյանի կամքը։ Եվ երկու տարին հսկայական ժամանակամիջոց էր, որպեսզի Փաշինյանը քաղաքական հստակեցում սահմաներ, թե որ դաշտում է գործելու իրենց կուսակցությունը։

Իսկ սա ենթադրում էր լողացող գործելակերպից անցում կատարել կոնկրետ քաղաքական գաղափարախոսության որդեգրման, սակայն Փաշինյանը չգնաց այդ քայլին։ Թերևս պատճառն այն էր, որ դրանով վարչապետը կարող էր ուժեղացնել քաղաքական թիմը, բայց միևնույն ժամանակ թուլացնել իր՝ չափից ավելի մեծ դերակատարությունը կուսակցության ներսում։

Իսկ դա նրան պետք չէ: Արտաքուստ ժողովրդավարական «մոդելների» ներքո (կուսակցության ղեկավարն ինքը չէ) Փաշինյանին անհրաժեշտ է բացարձակ միահեծանություն թե՛ կուսակցության մեջ, թե՛ ամբողջ երկրում:

Ներկայումս իշխող թիմի ներկայացուցիչներն էլ են հասկանում, որ վարչապետը շատ դեպքերում ոչ հեռանկարային և սխալ մոտեցում է որդեգրել ու արդյունքում կուսակցության քաղաքականությունը հյուսել է իր անձնական վարկանիշի ներքո։

Ուստի պատահական չեն այն խոսակցությունները, որ հենց իշխող թիմի ներկայացուցիչները ինչ-որ մի պահի կարող են անվստահություն հայտնել վարչապետին։ Եվ քանի որ այդ մարդկանց ընդհանուր գաղափարները չեն միավորում, ապա բացառված չէ, որ ժամանակի ընթացքում իշխանությունից տարբեր անձինք այլ դաշտ անցնեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>