Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է
Դիտել նաև
Մեխակյանի վարկանիշը բարձրացնելու նպատակով իշխանությունները որոշել են «փիղ ծնել». Տաթևիկ Վիրաբյան
«Ինչո՞ւ է Ադրբեջանը ավելացնում ռազմական ծախսերը»․ Տաթևիկ Հայրապետյան
«Ադրբեջանցի պատգամավորը խոսել է ՀՀ-ում մզկիթների վերականգնման պահանջի մասին»․ Տաթևիկ Հայրապետյան
«Ադրբեջանական թերթում գրված է՝ «մեղադրական եզրակացությունն ուղղված է ՀՀ-ի դեմ»»․ Տաթևիկ Հայրապետյան
«Այս մարդը վտանգավոր ստախոս է․ նա ստում հօգուտ Ադրբեջանի»․ Տաթևիկ Հայրապետյան
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Ջանոյանը։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրապարակման տակ մի օգտատեր Ռևազյանին և նրա նորածին դստերն ուղղված ատելության խոսք պարունակող գրառում էր կատարել, որը հանրության շրջանում բացասական արձագանք էր ստացել։
Դատախազությունը Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր վերաբերյալ գրառումը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն։

