Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Փաշինյանին ասել եմ, որ չի կարելի թույլ տալ՝ քաղաքական մրցակցությունը, ճգնաճամն ու հանգուցալուծումն ուղեկցեն հայհոյանքով, վիրավորանքով՝ մեր ժողովրդին ոչ հարիր քաղտեխնոլոգիաներով

«Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին: Ասել եմ հետևյալը. դեպքերն ամենաանընդունելի սցենարով են զարգանում. չի կարելի թույլ տալ, որ քաղաքական անգամ ամենասուր մրցակցությունը, ճգնաճամն ու դրա հնարավոր հանգուցալուծումն ուղեկցվի հայհոյանքներով, վիրավորանքներով, անվանարկումներով ու մեր ժողովրդին ոչ հարիր քաղաքական տեխնոլոգիաներով»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով երկրում՝ իշխանափոխությունից հետո տիրող տրամադրություններին: Ֆարմանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին (նկարում): Դա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը, նախորդ օրն արված իմ հորդորին անսալով, եկավ Երևան` խորհրդարան, ու հանդիպեց էդ պահի խորհրդարանական մեծամասնության հետ: Հանդիպման ֆորմալ մասի ավարտից հետո նրա հետ շփվել եմ երկու րոպե: Ասել եմ հետևյալը. դեպքերն ամենաանընդունելի սցենարով են զարգանում. չի կարելի թույլ տալ, որ քաղաքական անգամ ամենասուր մրցակցությունը, ճգնաճամն ու դրա հնարավոր հանգուցալուծումն ուղեկցվի հայհոյանքներով, վիրավորանքներով, անվանարկումներով ու մեր ժողովրդին ոչ հարիր քաղաքական տեխնոլոգիաներով: Բառացի ասացի. «գնա հրապարակ ու հենց հրապարակից կոչ արա, որ նման կեղտոտ տեխնոլոգիաների դիմողը չի կարող համարվել իմ կամ իմ ղեկավարած շարժման աջակից»: Ասացի կանխի էդ անընդունելի երևույթի խորացումը, որովհետև այն արմատներ է գցելու, հետո արդեն բումերանգի նման հետ է գալու, քեզ է հարվածելու: Պատասխանեց, որ լրիվ համաձայն է և հրապարակից անպայման կանի դա: Չարեց: Անկեղծ ասած` միամտորեն հավատում էի, որ ժողովրդական զանգվածների հսկայական աջակցությունն ունեցող ու երկու քայլ առաջ նայող ու պետության ղեկին հավակնող գործիչը կհասկանար էդ ամենն ու գոնե սեփական շահերից ելնելով, կլսեր հորդորս ու կկանխեր այդ ամենը: Չկանխեց:

Հետո արդեն եղավ այն, ինչ եղավ` դագաղներ, սև ժապավեններ, ծաղկեպսակներ և այլն: Ամեն կերպ ինքս ինձ համոզում էի, որ անհնար է, որ մարդը, ում հետ կողք կողքի 6 տարի աշխատել եմ, միասին ճաշել ու սրճել, ճամփորդել, ով ինձ կորստի պահին ցավակցության ձեռք է մեկնել ու ինձ շատ թե քիչ ճանաչում է, ի վիճակի է կազմակերպել ու հրահանգել, որ բերեն իմ տան մոտ, իմ երեխաների աչքի առաջ սև ժապավեն կախեն: Դեռ չէի հավատում, որ դա հնարավոր է: Էդ չհավատալն էր, որ ինձ ստիպեց արդեն մայիսի 1-ի երեկոյան մի անգամ էլ հեռախոսը վերցնել ու զանգել էս անգամ կնոջը` Աննային, նրա միջոցով փոխանցելու նույն ուղերձն ու զայրույթը: Բառացի ասացի հետևյալը.«Դուք չգրված օրենք եք խախտում: Մեկի նյարդերը չեն դիմանա սեփական երեխաների արցունքները տեսնելիս` արյուն կթափվի: Մի՛ արեք»: Պատասխան` «մենք կապ չունենք» և այլն և այլն: Բարեբախտաբար արյուն չթափվեց:

Անցան ժամանակներ, ամեն բան տեղն ընկավ` քար առ քար հավաքվեց, արխիվացվեց ու ամբողջացավ փազլը` ով, երբ, ում հանձնարարությամբ, ինչ խմբերով ու ինչպես է այդ ամենն արվել... Ցավոք, հրահանգները եկել էին մեկից, ով ինձ հետ սեղան էր նստել, ինձ հետ աշխատել, ինձ հետ ճամփորդել... Նա, հենց նա էր հրահանգել սև ժապավեն կախել իմ անունով` իմ երեխաների աչքի առաջ: Նա էր հրահանգել անել այնպես, որ անչափահաս երեխան, տեսնելով մահագույժ ժապավենը, մեկ տարի շարունակ մտքից չհաներ, որ իր հոր հետ հենց 40 տարեկանում շատ վատ բան է պատահել, քանի որ էդ դաժան պատկերը մխրճվել էր իր հիշողության ու հոգու մեջ:

Հետո արդեն մնացածը` արդեն նոր կարմիր գծերի ու նոր չգրված օրենքների վրայով անցնել` քրոջս հանդեպ լկտի ու տմարդի քրեական հետապնդում: Էլի սկզբից չէի ուզում հավատալ, որ պետության ղեկին նստած տղամարդը իր քաղաքական ընդդիմախոսի հետ հարցեր լուծելու համար կդիմի նման ստոր քայլի` անվանարկելով, հետապնդման ենթարկելով ու ի վերջո տարագրության մղելով ընդդիմախոսի ընտանիքի կին անդամին, համալսարանի մանկավարժին, երեք թոռների տատիկին, ում միակ իրական մեղքն այն էր, որ իմ քույրն էր և իմ ազգանունն էր կրում: Ես էլի չէի ուզում հավատալ, որ դա հնարավոր է: Ու էլի հիասթափվեցի. ամեն ինչ շա՜տ մանրամասնորեն ու հետևողականորեն արված էր... հենց իր կողմից:

Ու հիմա, երբ կարդացի Artur Danielyan-ի գրառումը` ինքս տատանվում եմ, թե կշեռքի որ նժարն է առավել ծանր` ներելու, թե՞ չներելու: Մարդու ներքին ձայնը, հիշողությունը, հանրային բարոյականությունը, ապագայում նման ստորության ու քաղաքական խուժանության բացառումը պահանջում է չմոռանալ ու արժանին փոխհատուցել մարդկանց, ովքեր ինչ-որ պահի, մոտալուտ փառքից կուրացած, կորցրել էին չափի զգացումն ու անցել գրված ու չգրված բոլոր օրենքների վրայով` հոգու ցավ ու տառապանք պատճառելով ուրիշներին, հատկապես կանանց ու երեխաներին: Առավել ևս, երբ քեզ անուն առ անուն հայտնի են շղթայի բոլոր օղակները` այդ սրիկայությունների գլխավոր հանձնարարողից մինչև վերջին կատարող: Մյուս կողմից, իմ երազած պետության ապագան պահանջում է` չտրվել նման զգացողությունների, ջնջել էդ էջն ու առաջ գնալ` հանուն ապագայի: Քանի որ իմ երազած ապագայում պետական այրին ոչ վայել մանրախնդրությունը, քինախնդրությունն ու անբարոյականությունը տեղ չպիտի ունենան ու վերջ: Վատ նախադեպն իր կործանարար շարունակությունը չպիտի ունենա ու վերջ: Իմ մտքում կշեռքի ծանր նժարը հենց էս կողմում է: Միանշանակ էս կողմում է: Ու վստահ եմ, որ ինքս ճիշտ եմ մտածում: Պետական շահը, ավելի լավ ու ավելի բարոյական ապագան հենց դա են պահանջում: Ու էս թեմայով շատ հաճախ եմ խոսում տարբեր, շա՜տ տարբեր մարդկանց հետ: Ու հասկանում եմ, որ, ցավոք, ես մենակ եմ...մենակ եմ...մենակ եմ...»:

 

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

 
 
 
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>