Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Պարոն Սերժ Թանկյան, առաջնորդե՛ք ամերիկյան փողոցային անկարգությունները

Պարոն Serj Tankian,

ԱՄՆ ժողնախագահ դառնալու շանս ունեք: Առաջնորդե՛ք ամերիկյան փողոցային անկարգությունները: Սա Ձեր խոսքերն են չէ՞՝ «2018 թվականի Հայաստանի խաղաղ հեղափոխության դասերը կարող են կիրառվել ԱՄՆ-ում եւ ամենուրեք աշխարհում: Համակարգեք ձեր գործողությունները օնլայն, փակեք բոլոր փողոցները եւ ստիպեք ռեժիմին հեռանալ: Ժամանակը եկել է: Քո ժամանակը եկել է, Դոնալդ Թրամփ»: Այո, ո՞վ կարող է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության մեթոդաբանությունը ներմուծել ԱՄՆ, եթե ոչ Դուք: Ամեն ինչ կա, ամեն ինչ պատրաստ է. Ձեր ասած «կոռումպացված Թրամփի ռեժիմը» կա, Ջորջ Սորոսը կա, Ձեր երեսի թրաշը կա: Մնում է ուսապարկը վերցնեք ու «մերժիր Դոնալդին» գոռալով՝ Լոս Անջելեսից քայլեք Վաշինգտոն: Ճիշտ է, մի քիչ շոգ կլինի, բայց հեղափոխությունը զոհողություններ է պահանջում: Չմոռանաք վիրակապն ու արյունոտ սրտիկը: Ազգային հերոսի կերպար գտեք ու դարձեք այդ հերոսի ֆեյքը: Գեներալ Դուգլաս Մաքարթուրը կամ Ջորջ Պատտոնը վատ տարբերակներ չեն, ինքներդ որոշեք:

Դրսից անպայման աջակցություն կստանաք. Հրագը ԱՄՆ-ում է, երգ կգրի ու կերգի, Հայաստանից սերիալների դերասաններ կգան ԱՄՆ ու Ձեր միտինգներին կմասնակցեն, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը ժողվարչապետի հրահանգով պարբերաբար հանդես կգա տիրող իրավիճակի, խաղաղ ցուցարարների նկատմամաբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման անհանգստացնող դեպքերի և ոստիկանության գործողություններին իրավական գնահատական տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարություններով:

Չմոռանաք մարդկանց աննորմալ խոստումներ տալ: Դուք դրա փորձն, անշուշտ, ունեք: Չեք ամաչում խոստանալ և չանել: Հայաստանում բնակարան գնելու և ավելի շատ ժամանակ անցկացնելու խոստումը հիշու՞մ եք, որ այդպես էլ չարեցիք: Շարունակեք նույն ոգով, ավելի շուտ՝ նույն «դուխով»: Խոստացեք, որ կոռուպցիան ԱՄՆ-ում մեկ օրում վերացնելու եք, բյուջեն՝ 30 տոկոսով մեծացնելու եք, օլիգարխների՝ Ռոքֆելլերների, Մորգանների ու մյուսների փողերը վերցնելու եք ու ժողովրդին բաժանեք: խոստացեք, որ արագաչափերը վերացնելու եք: Խոստացեք, որ ՆԱՏՕ-ից դուրս եք գալու, իսկ Ռուսաստանին ու Չինաստանին ծնկի եք բերելու: Ի վերջո, խոստացեք, որ Քենեդու սպանությունը բացահայտելու եք... Չմոռանաք ոստիկան Ջոնի տատու անունից կոչեր անելու և Քրիս Կայլի ֆեյք պապուն միտինգային հարթակներ բարձրացնելու տեխնոլոգիաների մասին:

Պարոն Թանկյան, հավատացեք, Դուք կարող եք ԱՄՆ ժողնախագահ դառնալ: Դուք հեղափոխություն արել եք Հայաստանում, կարող եք անել նաև ԱՄՆ-ում: Հետո, իհարկե, կխաբեք բոլորին, ինչպես եղավ Հայաստանում: Ձեր կինը հիմնադրամներ կբացի, Ռոքֆելլերներն ու Մորգանները ինչքան պետք է, այնքան կմուծվեն ու գործարարի ինդուլգենցիա կգնեն Ձեզանից: Սորոսը կդառնա Ձեր ընտանիքի սիրելի գործարար-բարերարը: Բնականաբար ՆԱՏՕ-ից դուրս չեք գա, իսկ Պուտինից և Սի Ցզինպինից վերելակում խաղաղություն կաղերսեք՝ խոստանալով, որ փուլային տարբերակով ամերիկյան զորքերը հանելու եք Արևելյան Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից: Կիմ Չեն Ընը Ձեր վրա կիրթ մարդու և կառուցողական բանակցողի տպավորություն կթողնի:

Կդատեք և հանցագործ կհայտարարեք ամերիկյան բանակի բոլոր գեներալներին՝ որպես թալանչի: Օբամային կնստացնեք, մյուս նախագահների վրա քրեական գործեր կկարեք: Կասեք, որ Ձեզանից առաջ Ամերիկան պատմություն չի ունեցել: Բնականաբար, առավոտից երեկո կգոռաք նախկինների թալանի մասին և այդ ընթացքում մաքսանենգ ադամանդների խմբաքանակներ կուղարկեք Անտվերպեն, մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռներ կուղարկեք Բարսելոնա և Համբուրգ (թղթերով Աֆղանստան): Կոլումբիան և Մեքսիկան Ձեր քթի տակ են, կարելի է նաև ավելի «հետաքրքիր» կանտրաբանդայի մասին մտածել: Զենքի անօրինական բիզնեսի մասին չխոսենք, անծայրածիր հորիզոններ են Ձեր առջև բացվելու: Մի խոսքով՝ մի հապաղեք, արեք Ձեր քայլը: Դուխով պարոն Թանկյան, դուխով...

На изображении может находиться: 1 человек, стоит и текст
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>