Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ հանուն իր արյունոտ միլիոնների Հայաստանը կանգնեցրել է ռազմաքաղաքական մեկուսացման վտանգի առջև. Ս. Ֆարմանյան

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխանի մեկ ուրիշ` ամենակարևոր հարցի` հիմա նա քաղաքական-պետական գործիչ է, թե՞ արդեն միջազգային շուկա դուրս եկած հաջողակ ծովահեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութին, որում վերջինս նշում է, թե փաստեր կան, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա:

Սամվել Ֆարմանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«8 հարց Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, եթե հնարավորություն ունենար «ապացուցել», որ զենքի միջազգային սև շուկայում առևտրի բացահայտված այս սկանդալի ու արյունոտ կոռուպցիայի հետ ինքը առնչություն չունի և, որ ավելի կարևոր է` հասկանում է, թե այս խնդիրը որքան լուրջ է, ինչքան հեռու կարող է գնալ ու ինչ անցանկալի հետևանքների կարող է հանգեցնել կիսապատերազմական վիճակում գտնվող ու զինամթերքի արտաքին մատակարարումներից կախվածություն ունեցող մեր երկրի համար:

1. Նախ պիտի հանգամանորեն ու հրապարակայնորեն ներկայացներ այն հիմքերը, որոնց ուժով իր կառավարությունը որոշել է զենքի մատակարարման/առևտրով զբաղվելու լիզենցիա տրամադրել մի ընկերության, որը գրանցված է ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ` օֆշորային գոտում: Ինչու՞: Որովհետև զենքի մատակարարումը օֆշորային գոտում գրանցված ընկերության միջոցով իրականացնելու պարագայում է միայն, որ հնարավոր է թաքցնել մեկ բան (որպես «կոմերցիոն գաղտնիք»)` զենքի ձեռքբերման գինը: Այսինքն, եթե այդ նույն լիցենզիան տրամադրված լիներ ոչ թե օֆշորային, այլ Հայաստանում գրանցված ընկերության, ապա շատերը հարկային ու այլ փաստաթղթերից, յուրաքանչյուրն ըստ գաղտնիություն ենթադրող տեղեկություններ ստանալու իր իրավունքի աստիճանի, կարող էին դնել ու համեմատել ձեռք բերված զենքի առքի եւ վաճառքի գները, և օրինակ, զարմանքից քար կտրել, երբ իմանային, որ ստացվում է, որ հնարավոր է, օրինակ ինչ-որ զինատեսակ ձեռք բերել, ասենք, 120 պայմանական միավորով, բայց այն մեր զինուժին մատակարարել է 600 պայմանական միավորով` 5 անգամ ավելի թանկ:

2. Պիտի վայրկենապես հանձնարարեր առկա փաստերի ու հրապարակումների առթիվ քրեական գործ հարուցել` հասկանալու, ժողովրդին ու մեր զինուժին, որի ինքնակոչ գերագույն գլխավոր հրամանատար է ինքն իրեն կարգել, բացատրություն տալու, թե այդ ու՞մ թույլտվությամբ, ի՞նչ նպատակով և դեպի ո՞ր երկրներ են «հոսել» Հայաստանի համար նախատեսված գներով կատարված զենքի գնումները, ու՞մ գրպանն են հոսել զենքի ապօրինի վաճառքից ստացված այդ միլիոնավոր դոլարները, ու որ ամենակարևորն է` չլինի՞ բացի սև ու արյունոտ փողը, այդ կերպ ռազմաքաղաքական առումով բավականին խոցելի Հայաստանը ներքաշել են նաև մի այնպիսի աննախադեպ փորձանքի մեջ, որի տակից բարդ է լինելու դուրս գալ առանց մեծ կորուստների ու արտաքին ախարհին արվող էական զիջումների:

3. Պիտի գոնե հիմա հասկանար ու անձամբ հանրայնացներ մի կարևոր տեղեկություն, թե արդյո՞ք այդ նույն ընկերությունն ու անձնավորությունը, բացի արդեն իսկ հրապարակված սկանդալային փաստերը, այլ երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում ևս նման գործունեությամբ չի զբաղվել և իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, օրինակ, տեղեկանար, թե արդյո՞ք այդ մասին իրենց ժամանակին չի փոխանցվել իր արածի մասին «շատ զարմանալի և անսպասելիորեն տխրեցուցիչ» որակում ու կանգառի ուղերձ: Ու պատասխան տար մի հարցի, թե ի՞նչ է արել ինքն անձամբ այդ տեղեկությունները իր աշխատակազմի ղեկավարից ստանալուց հետո և այդ ի՞նչ նպատակով է շարունակել կատարել զենքի կոռուպցիոն ու արյունոտ բիզնեսը:

4. Քանի որ արդեն բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պետական շահի գիտակցությունից իսպառ զուրկ է, չլինի՞ հենց այս պահին էլ նմանատիպ մի ուրիշ սկանդալ է հասունանում արդեն մեկ այլ երկրից նույնատիպ «գնումներ» կատարելու մասով, և եթե շատ փող աշխատելու իր ագահությունը կրկին հաղթի պետական շահի գիտակցությանը, ապա նոր սկանդալից հինգ պակաս ենք:

5. Նաև, ի՞նչ կապ կա Հորդանանից ձեռք բերված սկանդալային այդ մատակարարումների և Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-ի` վերջերս Հայաստան կատարած այցի միջև:

6. Երկիրը ներքաշելով նման խայտառակ, անպատվաբեր ու վտանգավոր իրադարձությունների հորձանուտ` հասկանու՞մ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ ոչ թե ասվածը, այլ շա՜տ ավելին հաստատաբար հասանելի տեղեկություններ կլինեն առնվազն մի քանի զորեղ պետությունների համար, և որ հանուն իր արյունոտ միլիոնների, նա Հայաստանը կանգնեցրել է ռազմաքաղաքական մեկուսացման հնարավոր վտանգի առջև` այդտեղից բխող աղետալի հեռանկարով:

7. Վերջապես, ինչքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում, և ո՞րն է թվային տեսքով այն գինը, հանուն որի նա վտանգի տակ է դրել մեր երկիրն ու նրա անվտանգությունը:

8. Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պիտի պատասխանի մեկ ուրիշ` ամենակարևոր հարցի` հիմա նա քաղաքական-պետական գործիչ է, թե՞ արդեն միջազգային շուկա դուրս եկած հաջողակ ծովահեն: Ու, եթե իր մոտ ակնհայտորեն լավ չի ստացվում պետական կառավարումը, գուցե պիտի թողնի այն ու զբաղվի նրանով, ինչն իր մոտ լա՞վ է ստացվում` ծխախոտի ու ադամանդի մաքսանենգությամբ, զենքի սև շուկայում միջազգային առևտրով»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>