Այսօր Ծաղկազարդ է «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
30
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի

Էլեկտրէներգիայի պլանային անջատումները չեն կարող խափանել Ձեր պլանները. Լուսանկար

«Յունիմայն» ընկերության գործունեության շրջանակը բավական լայն է: Այն սկսեց որպես ավտոմատացման սարքավորումներ ներմուծող, հետո սկսեց կատարել արտադրամասերի էլեկտրականության ավտոմատացում, ավելի ուշ նաև պնևմատիկ ավտոմատացում, ու առաջինն էր Հայաստանում, որ լայն թափով սկսեց զբաղվել գեներատորների ներմուծմամբ ու տեղադրմամբ: Մեր հարցազրույցը «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանի հետ է:


-Գեներատորներն այս պահին «Յունիմայն» ընկերության ինտեսիվ զարգացող ճյուղն են: Ինչո՞վ է պայմանավորված դրանց մեծ պահանջարկը, ինչու՞ են դրանք այդքան կարևորվում բիզնեսում:

-Հիշու՞մ եք անցյալ տարի ամռանը ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիայի անջատում եղավ, ու դա ճգնաժամ էր: Շատ ձեռնարկություններում աշխատանքը կաթվածահար եղավ, բայց քանի-քանիսն էլ, որ ունեին մեր գեներատորներից, զանգահարեցին ու շնորհակալություն հայտնեցին, որովհետև մեր գեներատորները նրանց փրկել էին լուրջ վնասներ կրելուց: Էլեկտրաէներգիայի անջատումները անխուսափելի են, դրանք կարող են լինել անժամանակ ու անսպասելի, և մեծ վնասներ հասցնել հատկապես խոշոր արտադրամասերին, ձկնաբուժարաններին ու բանկերին, չէ՞ որ մեր օրերում ժամանակը «փող» է, և հոսանքի անջատման պատճառով պարտադրված յուրաքանչյուր չաշխատած րոպեն էլ կորցրած գումար: Այդ է պատճառը, որ նման տհաճ անակնկալները բացառելու համար արտադրական ու հասարակական նշանակության խոշոր կառույցներում տեղադրվում են գեներատորներ, որոնք ապահովում են անխափան էներգասնուցում: Բացի այդ նաև ՀՀ կենտրոնական բանկի պահանջն է, որ բանկերն ունենան հավելյալ էներգիայի աղբյուր, ու գեներատոր տեղադրելու համար մեզ են դիմել ու դիմում հայաստանյան շատ բանկեր: Ընդհանրապես, կարելի է ասել, որ գեներատորներ անհրաժեշտ են ամենուր. ոչ միայն մեծ արտադրություններում ու խոշոր կազմակերպություններում, այլ նաև առևտրի խոշոր կենտրոններում ու փոքր խանութներում, գրասենյակներում ու առանձնատներում, սննդի ու զվարճանքի օբյեկտներում, հյուրանոցներում, բոլոր այն վայրերում, որտեղ հոսանքի անջատումը կարող է մեծ անհանգստություն ու վնասներ ստեղծել: Մենք առաջարկում են տարբեր հզորության ու ֆունկցիոնալության գեներատորներ տարբեր վայրերի համար:

-Ինչպե՞ս է շահագործվում գեներատորը, հե՞շտ է այն գործարկելը:

-Մենք ստեղծել ենք www.generator.am կայքը, որով մեր գործընկերները մեզ գտնում են, ծանոթանում գեներատորների տեսականուն, տեխնիակակն բնութագրին, կապ հաստատում մեզ հետ: Բայց մենք պարզապես գեներատոր վաճառող ընկերություն չենք, մենք նաև տեղադրում ենք գեներատորը ու ապահովում դրա հետագա սպասարկումը: Գեներատորի աշխատանքը հսկվում է հատուկ հավելվածով,որը ցույց է տալիս գեներատորի տեխնիկական վիճակը, եթե անհրաժեշտ է, ասենք, յուղը փոխել տեղեկացնում է,կամ ցույց է տալիս որ հոսանքի անջատում եղավ գեներատորը սկսեց աշխատել, հոսանքը միացավ, ավտոմատ դադարեցրեց աշխատանքը: Մեր գեներատորների համար տալիս ենք բարձր երաշխիքներ, դրանք առաջատար արտադրողների գեներատորներ են, որոնք համապատասխանում են միջազգային բարձր ստանդարտների: Մեր մասնագետները հավաստագրվել են արտադրող ընկերություններում և կարողանում են լիարժեք կիրառել գեներատորների ֆունկցիոնալ հնարավորությունները: Մեր տեղադրած բարձրակարգ գեներատորների շնորհիվ հանրապետությունում ավելի ու ավելի շատ կազմակերպություններ են ապահովվում մշտական էլեկտրասնուցմամբ, որը հուսալի է, երկարատև ու անաղմուկ: Գեներատորները, անկախ հզորությունից, ներմուծում ու տեղադրում ենք պայմանագիրը կնքելուց հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում:

-«Յունիմայնը» զբաղվում է նաև տարածքների էլեկտրականության ավտոմատացմամբ, խոսենք նաև այդ մասին, որքանո՞վ է կարևոր ավտոմատացումը արտադրությունում ու մեծ կազմակերպություններում:

Մենք սկսել ենք հենց որպես ավտոմատացման սարքավորումներ ներմուծող ընկերություն և այսօր էլ հանդիսանում ենք ոլորտի մի շարք առաջատարների (Շնայդեր (Schneider Electric), Կրիպալ (Kripal), Սի-Էն-ՍԻ (CNC) և այլն) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր արտադրատեսականին ներկայացված է Նաիրի Զարյան 17 հասցեում: Բայց այս դեպքում էլ մենք չէինք կարող պարզապես վաճառող լինել, մեր գործընկերներին լիարժեք աջակցելու համար մենք սկսեցինք իրականացնել նաև այդ սարքերի տեղադրումը, կատարել էլեկտրականության ավտոմատացում: Ավոտամատացումը ժամանակակից արտադրության պահանջն է, այն անհրաժեշտ է գործարանների, արտադրամասերի բարդ տեխնոլոգիական հագեցվածությունը հեշտ կառավարելի դարձնելու, օպտիմալ աշխատանքային ռեժիմներում տեխնիկան երկար ու անխափան շահագործելու համար: Մենք այսօր իրականացնում ենք էլեկտրական սնուցման այնիպիսի բարդ ավտոմատացումներ, որոնք պահանջում են մեծ փորձ ու հմտություն: Օրինակ՝ վերջերս մոտ 6 ամիս մենք աշխատեցինք մի կազմակերպության համար, որն ունի էլեկտաէներգիայի երեք գիծ ու գեներատոր։ Հավաքել ենք մի մեծ ուղեղ, որը անջատման դեպքում փոխվում է երկրորդի վրա, եթե երկրորդն էլ է անջատված կամ անջավում է, ավտոմատ փոխվում է երրորդ գծի վրա, երրորդը չի լինում , փոխում է գեներատորի վրա, բայց հենց առաջին գծի էլեկտարական սնուցումը միանա, գեներատորից փոխվելու է առաջին գիծ: Իհարկե դժվար է ավտոմատացնել միաժամանակ երեք գիծ այնպես, որ դրանք հանկարծ չխաչվեն ու պայթյուն չլինի, բայց դա մեզ հաջողվել է:

-Հայտնի է, որ «Յունիմայնը» ավելի է առաջ է գնացել, ու իրականացնում է նաև պնևմատիկ ավտոմատացում, ո՞րն է դրա առանձնահատկությունը:

- Մենք ուշադիր ենք մեր գործընկերների պահանջների հանդեպ, ու ընդլայնվում ենք այդ պահանջարկից ելնելով: Մենք սկսեցինք ներմուծել նաև պնևմոմեխանիզմներ, որոնք աշխատում են սեղմված օդով: Պնևմատիկան ժամանակակից արտադրությունում բավական մեծ դեր ունի, նրա օգնությամբ սարքավորումների ու արտադրական պրոցեսների կառավարման ավտոմատացման բարդ խնդիրներ են լուծվում: Ըստ էության, ինչպես տեսնում եք, մենք մեր գործունեությամբ լիարժեք ապահովում ենք մեզ դիմող ընկերությունների պահանջները ավտոմատացման, պնևմատիկայի, գեներատորների տեղադրման ու սպասարման առումով: Եվ շատ խոշոր ու խոշորագույն արտադրողներ ու ընկերություններ այսօր մեր գործընկերներն են: Մենք սպասարկում ենք նաև հանքարդյունաբերությանը՝ մատակարարելով բարձրավոլտ մալուխներ (кабель):

- Իսկ մասնագետների խնդիր ունենու՞մ եք, այսօր շատ կազմակերպություններ են այդ խնդրի առաջ կանգնում:

- Այո, ցավոք, ինժեներների պակաս ունենք: Այսօր բոլորը կա՛մ տնտեսագետ են, կա՛մ իրավաբան, կա՛մ ծրագրավորող, դրանք են համարվում շահութաբեր մասնագիտություններ, ինժեներներ չկան, նրանք էլ, ովքեր կան չեն ցանկանում աշխատել: Մեզ ինժեներներ են պետք, ու մեզ հետ նրանք զարգանալու և առաջ գնալու մեծ հնարավորություններ ունեն:

- Իսկ ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

- Պլանավորում ենք ներմուծել մեծ UPS-ներ (էլեկտրաէներգիայի կուտակիչներ), որոնց միջոցով մեծ հաստատությունները (ուսումնական,բժշկական հաստատություններ, սննդի օբյեկտներ, խանութներ, արտադրամասեր և այլն) անջատումների դեպքում մի քանի ժամ էլեկտրաէներգիա կունենան: Իսկ ընդհանրապես մեր նպատակն է լինել այնտեղ, որտեղ պետք է անխափան էլեկտրասնուցում,ու մեր հետագա բոլոր ծրագրերն էլ միշտ կապված են լինելու մեր գործընկերներին անխափան աշխատանքային պրոցես ապահովելու հետ:

Ավելին ՝ https://www.facebook.com/UnimineLLC/

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>