Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
17
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր

Իրենց ներքին դատարկությունը քայլածները փորձում են քողարկել անգիր արած մի քանի «լոզունգներով»

Երեկ տոն էր, բայց տրամադրությունը տոնական չէր։ Այն, որ Մայիս 28-ը Նիկոլի ու իր շրջապատի անհայրենիքների համար տոն չի, արդեն ակնհայտ է բոլորի համար։ Մարդիկ եկել են նոր Հայաստան սարքելու՝ նոր տոներով, նոր հերոսներով, նոր արժեքներով։ «Մերժիր Սերժին» կարգախոսով և օգտագործելով ժողովրդի օբյեկտիվ դժգոհությունը ճահճացած, զարգացման դինամիկ տեմպը կորցրած, առօրյա տալ-առնելիքով տարված ու ՏԵՍԼԱԿԱՆ չունեցող վարչակարգի դեմ, նրանք այսօր փորձում են մերժել այն ամենն ինչ եղել է իրենցից առաջ։ Նրանց համար մերժելի են անանձնական արժեքները, այն ամենը, ինչի համար հայ ժողովրդի ազատության ու անկախության համար պայքարած ու հաղթած Արամ Մանուկյանն ու մյուս երախտավորները կերտեցին ու մեզ ժառանգեցին մեր Հայրենիքը։

Իրենց ներքին դատարկությունը քայլածները փորձում են քողարկել անգիր արած մի քանի «լոզունգներով», ղժղժում են ազատության մասին՝ իրականում փորձելով բռնապետություն հաստատել, ազնվության մասին՝ ամեն օր ստելով, արդարության մասին՝ փորձելով ամեն գնով բռնաբարել արդարադատությունը, սիրո մասին՝ ատելության անզուսպ նոպաների մեջ ընկնելով ու ճչալով ծեփելու ու փռելու մասին, ժողովրդին բաժանելով յուրայինների ու թշնամիների, հանդուրժողականության մասին՝ պառլամենտում ոհմակով հարձակվելով այլ կարծիք ունեցողի վրա, կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ իրենք ամեն ամիս թաթը բյուջեի մեջ մտցնելով, իրենք իրենց պարգևատրելով և օրեցօր խրվելով ապօրինի գործարքների մեջ, ժողովրդի կյանքը բարելավելու մասին՝ բարձրացնելով հարկերն ու տուգանքների նորանոր ձևեր հայտնագործելով, ազատ կարծիքի մասին՝ իրենց քննադատողներին սպառնալով «գործեր գտնել» նրանց հարազատների դեմ, կանանց իրավունքների մասին՝ վիրավորելով ոչ միայն քաղաքական այլ հայացքներ ունեցող, այլ հենց իրենց կողմնակից կանանց՝ այլ կարծիք ունենալու համար, պետական արդյունավետ կառավարման մասին՝ տապալելով և կազմաքանդելով ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող կարևորագույն ոլորտները, խոսելով «սուվերենության վերականգնման» մասին՝ երկիրը անարժանապատիվ ու ստորադասված վիճակի հասցնելով բոլոր բարեկամ երկրների հետ հարաբերություններում։ Շարքը երկար կարելի է շարունակել։

Ու այս ամենի պատճառով էր, որ երեկ չկար տոնական տրամադրություն։ Արամ Մանուկյանի արձանի մոտ էլ ամոթով գնացինք, քանի որ չենք կարողացել մեր ժողովրդին ապրեցնել իր դավանած արժեքներով ու այսօր, իր ու իր զինակից ընկերների կողմից Անկախ երկիր կերտելուց 102 տարի հետո, մենք ու Հայաստանի քաղաքացիները հանդուրժում ենք, ու, որ ամենասարսափելին է, մի մասը հրճվում ու հիանում են, մեր Հայրենիքը 2 տարում «բուդկա» դարձրած ու «բուդկչու» «ճարպկությամբ» ու մանր խաբեբայի հոգեբանությամբ կառավարող էս անհասկանալի զանգվածի հետ։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>