Արմավիրում կամրջից նետված 14-ամյա աղջիկը տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք․ վիճակը կայուն է
Դիտել նաև
Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում
Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին
Ադրբեջանը ծանուցել է ԿԽՄԿ-ին երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից երեկ ցած նետված 14-ամյա աղջկան վիրահատել են, նա տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Վիրահատությունը նորմալ է անցել, հիմա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք, վիճակը կայուն է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մ. Մ.-ն ցած էր նետվել Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից»: Տուժածը հոսպիտալացվել էր Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, ատացել էր դիմածնոտային բազում վնասվածքներ։

