Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
8
Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել Հայաստա՞նն է ավելի շատ կորցնելու, թե՞ ՌԴ-ն․ Բենիամին Մաթևոսյան Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ, նշել իր հասցեն. Ամրամ Մակինյան

Այսօր Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան նկատմամբ նախաքննական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննարկումը:

Հրապարակված որոշման ու դրա պատճառների մասին 168.am զրուցել է Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանի հետ:

-Դատարանը հրապարակեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նախաքննական մարմնի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Ի՞նչ որոշում կայացրեց դատարանը:

– Առաջ ընկնելով` միանգանից ասեմ, որ կայացվեց որոշում, որն ինձ համար սպասելի ու կանխատեսելի էր: Կանխատեսումներ ես արել էի դեռևս ամիսներ առաջ, իսկ շատ ավելի հստակ` հանրային դաշտում` արդեն 10 օր առաջ, ու նշել էի, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ կալանավորման որոշում կկայացվի, որը վերջապես կայացվեց: Բայց մի կարևոր հանգամանքի մասին, այնուամենայնիվ, ուզում եմ նշել. Դատարանը Ռուբեն Հայրապետյանի առնչությունն իրեն մեղսագրված 2 արարքներին առնվազն չհաստատեց, այդ թվում՝ նաև նրան վերագրված առերևույթ ծանր հանցագործությանը, որը որակվել էր՝ որպես հոգեկան ուժեղ տառապանք պատճառել և ապօրինի ազատությունից զրկել: Այս երկու հոդվածներով Ռուբեն Հայրապետյանի առնչությունը չհաստատվեց: Բայց նախաքննական մարմինը Ռուբեն Հայրապետյանին կալանավորելու իր ցանկությունները սկսել էր իրագործել դեռևս ապրիլի 16-ից սկսած, երբ սկսեցին անընդհատ ծանուցագրեր ուղարկել, ու մենք շարունակ հիմնավոր պատասխաններ էինք ներկայացնում վարույթն իրականացնող մարմնին, որ Ռուբեն Հայրապետյանի կոնկրետ գտնվելու վայրը հայտնի է, նա գտնվում է ռիսկային խմբում, մեկուսացման ռեժիմում, ու չի կարող վերադառնալ Հայաստան: Փաստացի մեր ներկայացրած փաստարկները դատարանը հաշվի չառավ, ու դիտարկվեց, որ Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից:

– Պնդում եք, որ Ռուբեն Հայրապետյանը չի թաքնվում քննությունից:

– Ես բացահայտ ու ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել ի լուր աշխարհի՝ Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրը, կոնկրետ հասցեն, որը վարույթն իրականացնող մարմինն ու դատարանը շատ լավ գիտեն:

– Այսինքն` գործի նյութերում կա՞ն այդ տվյալները:

– Միանշանակ: Ես իզուր չէ, որ ավելի վաղ գրել էի՝ «հետախուզվում են հետախուզման հիմքերը»: Հետախուզման հիմքերը երկուսն են` թաքնվելը վարույթն իրականացնող մարմնից ու գտնվելու վայրը պարզ չլինելը: Երկու հիմքն էլ բացակայում են, բայց պետք էր Ռուբեն Հայրապետյանին կալանավորել, այդ որոշումը կայացվեց: Շատ կանխատեսելի որոշում էր, բայց արդարության համար մեկ անգամ էլ կրկնեմ, որ դատարանն արձանագրեց, որ Ռուբեն Հայրապետյանը առնչություն չունի իրեն վերագրված մեկ ծանր և մեկ միջին ծանրության հանցագործությանը, փաստ է: Արձանագրվել է նաև, որ չկա հիմնավոր կասկած Ռաֆիկ Հայրապետյանին` Ռուբեն Հայրապետյանի որդուն վերագրված արարքների մասով, կրկին երկու հոդվածներով:

– Այդ դեպքում ի՞նչ հիմքով կալանքի որոշում կայացրեց դատարանը:

– Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված երեք արարքներից երկուսի մասով չհաստատվեց վերջինիս առնչությունը, մեղսագրված էր նաև ինքնիրավչության արարքը:

– Փաստորեն կալանքի միջնորդությունն ինքնիրավչության հիմքով է բավարարվել:

– Այո:

– Ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու:

– Այս իրավական կամայականություններին մենք արձագանքելու ենք օրենքով չարգելված բոլոր եղանակներով: Չմոռանամ ասել, որ, երբ մենք հասկացանք, որ քննիչն ամեն ինչ անում է Ռուբեն Հայրապետյանին կալանավորման տանելու համար, մենք քննիչի գործողությունները դիտարկեցինք՝ որպես առերևույթ հանցանք, և ես դատախազությանը ներկայացրի հաղորդում հանցագործության մասին:

– Որևէ պատասխան ունե՞ք դատախազությունից:

– Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ` դեռ որևէ պատասխան չեմ ստացել: Վարույթն իրականացնող մարմնի հարգելի քննիչը ձգտում է արհեստական ապացույցներ գտնել, թե իբրև Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից:

– Դուք նշում եք, որ գործի նյութերում կա Ռուբեն Հայրապետյանի գտնվելու հասցեն, և պնդում եք, որ նա վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու միտում չունի, սակայն այս համավարակի պայմաններում, երբ սահմանները փակ են, Ռուբեն Հայրապետյանն ինչպե՞ս պետք է վերադառնա:

– Իհարկե, չի կարող վերադառնալ, որովհետև հեռահաղորդակցություն չկա, բայց մի շատ հետաքրքիր հանգամանքի մասին եմ ուզում նշել: Վարույթն իրականացնող մարմինը, «կարևորելով» այս գործը, կապվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հետ, որպեսզի վերջինս ապահովի Ռուբեն Հայրապետյանի` մայիսի 25-ին Հայաստան վերադառնալը, այն դեպքում, երբ այդ օրվա դրությամբ ՀՀ մոտ 3000 քաղաքացի հերթագրված է 220 տեղանոց ինքնաթիռով վերադառնալու համար:

– Ձեր վարկածը ո՞րն է: Ի՞նչ տրամաբանություն եք տեսնում նախաքննական մարմնի ու դատարանի գործողություններում:

– Պատճառները շատ պարզ են: Սա պայմանավորված է Ռուբեն Հայրապետյանի անձով, նրա նկատմամբ դեռևս անցած տարեվերջից սկսված հետապնդումներով: Սա հերթական փուլն էր:

– Ռուբեն Հայրապետյանը մի առիթով 168.amին տված իր հարցազրույցի ժամանակ ասել էր, որ իրեն իշխող խմբակցության պատգամավոր, իր երբեմնի ընկեր Անդրանիկ Քոչարյանը միջնորդավորված առաջարկել է լքել երկիրը, որովհետև իր նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվելու, ինչը վերջինս մերժել է: Այս իրադարձությունները Դուք դիտարկո՞ւմ եք այն համատեքստում, որ իշխանություններն ուզում են հասարակությանը ցույց տալ, որ Ռուբեն Հայրապետյանը մեղավոր է, այլապես կվերադառնար:

– Այո, դիտարկում եմ, և այստեղ մի շատ մեծ ինչո՞ւ կա: Փաստացի վարույթն իրականացնող մարմնի գործողությունները ոչ թե ուղղված են Ռուբեն Հայրապետյանին ՀՀ վերադարձնելուն, այլ վերադարձը խոչընդոտելուն: Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ, նշել իր հասցեն, պատրաստակամությունը նախաքննական մարմնին ներկայանալու, և ասել, որ հանրահայտ փաստ է, որ աշխարհը գտնվում է համավարակի մեջ: Եվ հարց է առաջանում, և ես այն քննիչին ուղղել եմ` պարետի որոշմամբ` ՀՀ վերադարձող ցանկացած անձ գտնվում է 14-օրյա պարտադիր մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմում` պայմանավորված նրա մոտ հայտնաբերված սիմպտոմներով: Անգամ, եթե Ռուբեն Հայարպետյանը կարողանար էլ գար, անհնար էր լինելու նրա ներկայանալը վարույթն իրականացնող մարմնին: Այս ամենը գրավոր քրեական գործի մեջ կա: Թե ոնց էր պատկերացնում քննիչը Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը…

– Ի վերջո, սա ինչի՞ համար է արվում` հանրային կարծիք ձևավորելո՞ւ համար, թե՞ այլ պատճառ էլ կա:

– Առաջինը, սա արվում է Ռուբեն Հայրապետյանի մուտքը ՀՀ արգելափակելու համար:

– Ինչո՞ւ չեն ուզում, ըստ Ձեզ, որ Ռուբեն Հայրապետյանը վերադառնա:

– Այս գործը, որ այժմ այսպես է «պատրաստվել», այլ լույսի ներքո պետք է գնահատվի: Մենք հանցագործության մասին նաև հաղորդում ներկայացրինք, որ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքը տուժող է, և որպեսզի քննությունն այդ ուղղությամբ չընթանա, խոչընդոտում են Ռուբեն Հայրապետյանի մուտքը ՀՀ: Դրան գումարած նաև հանրային կարծիք ձևավորելու գործոնը. Նպատակ կա, որ ամեն ինչ միակողմանի ներկայացվի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>