Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Գյուղական համայնքներին 2 տոկոս լիզինգով նոր գյուղտեխնիկա կհատկացվի

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ստորագրեցին հուշագիր` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եւ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` Հայաստանի գյուղտեխնիկայի պարկն արդեն մաշված է, եւ անհրաժեշտություն կար թարմացնելու այն: «Կառավարությունը որոշել է աջակցել գյուղտեխնիկայի բազայի թարմացմանը եւ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով նպաստել տրատկորների, կոմբայնների եւ հարակից սարքավորումների ձեռքբերմանը»,- նշեց Մակարյանը:

Ծրագրով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվելիք գյուղա-տնտեսական տեխնիկան կմատակարարվի Եվրասիական տնտեսական միության անդամ եւ այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը հնարավորություն կտա նաեւ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, մարզային մասնաճյուղերի միջոցով նպաստելու է գյուղտեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Մասնաճյուղերի աշխատակիցները գյուղտեխնիկա ձեռք բերել ցանկացողներից կընդունեն հայտերը, կիրականացնեն համապատասխան փաստաթղթավորում եւ կապահովեն հայտերի հետագա ընթացքը` սահմանված կարգով:

Անցած 3 տարիների ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ արդեն ներմուծել եւ արտոնյալ պայմաններով Հայաստանի մարզերի համայնքներին եւ մասնավոր ֆերմերներին է տրամադրել 300-ից ավելի բելառուսական МТЗ տրակտոր, մոտ 10 Нива կոմբայններ եւ կից սարքավորումներ:

«Նոր տրակտորների եւ կից սարքավորումների ներմուծումը նաեւ հնարավորություն կստեղծի մեր գյուղական համայնքներում ստեղծելու նոր ձեռնարկություններ, քանի որ գյուղատնտեսների զգալի մասն արդեն ներգրավված է գյուղմթերքի վերամշակման մեջ»,- շեշտեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են.

ա. կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

բ. տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

գ. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչեւ 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

դ. այլ գյուղատնտեսական գործիքների համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչեւ 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Ընդ որում տրակտորներ եւ այլ գյուղ. տեխնիկա միեւնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի,

ե. Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարի վճարման պայմանով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>