ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը:

Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով:

Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը:

Այս օրհասական պայմաններում, թուրք նվաճողների դեմ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսիայի հերոսամարտերից հետո, 1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը:

Առաջին Հանրապետության պատմական նշանակությունը անգնահատելի է:

Կիլիկյան Հայոց թագավորության անկումից ավելի քան 500 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունը: Դա սերունդների երազանքն էր և ազգային-ազատագրական դարավոր պայքարի արդյունքը:

Երկրում ստեղծվեց բազմակուսակցական դեմոկրատական կառավարման համակարգ, հաստատվեցին քաղաքացիական ազատություններ, հավասար ընտրական իրավունքներ, այդ թվում՝ կանանց:

Սկիզբ դրվեց պետական շինարարությանը, զարկ տրվեց լուսավորությանը, գիտությանն ու կրթությանը:

Ամեն կողմից Հայրենիք շտապեցին կարող ուժեր՝ իրենց ծառայությունը մատուցելու նորանկախ պետությանը:

Հայաստանը դարձավ միջազգային սուբյեկտ, հաստատվեցին արտաքին կապեր, մի շարք երկրներում նշանակվեցին Հայաստանի դեսպաններ և ներկայացուցիչներ:

Անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման նպատակը, որը 1919թ. մայիսի 28-ին արձանագրվեց նաև Խորհրդարանի որոշման տեսքով, խտացումն էր ազգային դարավոր պայքարի և գաղափարախոսության, ինչպես նաև ելնում էր ժամանակի աշխարհաքաղաքականությունից, որի արդյունքը եղավ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը:

Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս: Ամենամեծ դասը սեփական ուժերի վրա հենվելն է, իսկ այդ ուժը գոյացնելու համար՝ ազգային գերագույն նպատակ ձևավորելը և դրա շուրջը համախմբվելը:

Մեր ժողովրդի ապահով, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի երաշխիքը պետք է լինի Հայաստանի որպես հայության համար աշխարհաքաղաքական ելակենտրոնի գաղափարախոսության իրագործումը:

Երկար դարեր մեզ միավորել և ուղեկցել է միասնական Հայրենիքի գաղափարը, որ փոխանցվում է սերնդից սերունդ:

Այն մեր ազգային մեծ ուխտն է, մեր քաղաքական և պատմական ժառանգությունը:

Մեր օրերում դա դրսևորվում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծման և Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման հարցերը տեղավորվում են հենց այդ հասկացության մեջ:

Մարդկության պատմական փորձը մեզ ուսանում է, որ գործնական քաղաքականությունը վարվում է ըստ այդ պահին առկա պայմանների և հնարավորությունների, սակայն ազգային գերագույն նպատակը շարժիչ ուժն է ազգի առաջընթացի և հաջողության:

100 տարի առաջ այդ նպատակը մտքում և զենքը ձեռքներին մեր նախնիներն անձնվեր պայքարում էին Հայաստանի փրկության և անկախության համար:

1991թ. անկախությունից հետո Հայաստանը աշխարհում վերագտել է իր ուրույն տեղը: Ներկա և հաջորդ սերունդների պարտքն է կերտել կայուն, զարգացած և միասնական Հայրենիք, որն իր հովանու տակ կառնի ողջ հայ ժողովրդին:

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:

Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:

Փա՛ռք հանուն Հայրենիքի բոլոր ընկածներին:

Աստված պահապան բոլորիս»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>