Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ)
17
Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Պատերազմ Արցախում
Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Մեր մեծերը. Վիլյամ Սարոյան (տեսանյութ) Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 5 Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների՝

Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի,

Արևելյան Հայաստանի ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հռչակման օրվա կապակցությամբ և խոնարհվում հմուտ զորականների, քաջ հայորդիների, ամբողջ ժողովրդի միասնական հերոսության առջև։

Այսօր հայկական երկու պետությունների համար լրջագույն մարտահրավերներից է Արցախի անվտանգության, անկախության հարցը, և այդ խնդրի արդարացի լուծման ճանապարհին կարևորագույն նվաճում եմ համարում ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ միջազգային բարձր նորմերին համապատասխան, միմյանց նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտում անցկացված, ազգային ժողովի և նախագահական հերթական ընտրությունները։

Ըստ էության, իշխանության խաղաղ, գեղեցիկ փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի անձնական նախաձեռնությամբ՝ իշխանական և ընդդիմադիր տարբեր թևերի միջև քաղաքակիրթ երկխոսությամբ և համագործակցությամբ, համերաշխության մթնոլորտը պահպանելով և միասնական ջանքերով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում մարդասիրական ծրագրերի, բարեփոխումների իրականացմամբ, ժողովրդագրական խնդիրների հնարավորինս լուծման պատրաստակամությամբ՝

Արցախը հերթական անգամ ժողովրդավարության ու համախմբվածության օրինակ դարձավ և ապացուցեց, որ ի զորու է պաշտպանելու իր իսկ կողմից նվաճած ինքնիշխանությունը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հետ միասնական լինելու կամքն ու իրավունքը։

Ի սրտե մաղթում եմ, որ նորանկախ Հայաստանի և Արցախի երեսնամյա պատմությունը կերտած քաղաքական ուժերը, կուսակցությունները, ռազմաքաղաքական, հասարակական գործիչները, անհատները խելամիտ և պատվասիրությամբ շարունակեն Հայրենիքին ծառայելու խիզախություն դրսևորել, իմաստություն՝ բանավիճելիս միմյանց չնսեմացնելու, բարեվարքության մշակույթը պահպանելու (․․․քանզի մեր պառակտմամբ զվարճացող, մեր անկմանը սպասող դարավոր հակառակորդներ ունենք)․ համազգային համերաշխությամբ, միմյանց նկատմամբ վստահության և փոխօգնության մթնոլորտում շարունակենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու արժանապատիվ, բարեկեցիկ ապագան։

Եվս մեկ անգամ շնորհավորելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ՝

մարդկային պարզ երջանկություն և առողջություն եմ մաղթում բոլորիս։

Խաղաղ ծառայություն Հայկական բանակի ողջ անձնակազմին, որ գիշեր ու զօր հիրավի հերոսական ծառայություն է իրականացնում՝ մշտապես պատրաստ պատվով դիմակայելու, արժանի հակահարված տալու մարտահրավերներին։

Եվ թող ապագայում մեր հաղթանակները լինեն դիվանագիտության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>