Այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրվում է Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ՝ ս. թ. մարտի 27-ին, ժամը 19:00-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը` նվիրված հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:

