Երևանի Նար-Դոսի փողոցում ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա
Դիտել նաև
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Մայիսի 25-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում ծառը կոտրվել է, ընկել էլեկտրական լարերի վրա և կախվել դեպի երթևեկելի գոտի․ հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ միասին, ծառի կոտրված հատվածը հեռացրել են անվտանգ տարածք։

