ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Այս տարվա սոցիալ–տնտեսական ցուցանիշները վերջին 20 տարում վատթարագույնն են. Սուրեն Պարսյան

2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության 1,7 տոկոսով նվազումը վաթարագույնն է Հայաստանի վերջին 20 տարիների պաշտոնական վիճակագրության մեջ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով  վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական վերջին ցուցանիշներին։  

«2020 թվականը ճգնաժամային էին համարում բոլորը, բացի ՀՀ իշխանություններից, ովքեր իրար հերթ չտալով հայտարարում էին, որ սա հնարավորություն է մեր տնտեսության համար, և շուտով Հայաստան կհոսեն միլիարդավոր դոլարներ, մինչդեռ իրական պատկերն այլ է»,–ասաց նա։

Նշենք, որ դեռևս օրեր առաջ Սուրեն Պարսյանն իր՝ «2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը» վերտառությամբ հոդվածում ամփոփ ներկայացրել էի մեր տնտեսության մտահոգիչ միտումները և հնարավոր բացասական զարգացումները, որոնք հաստատվեցին վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական նախնական տվյալներով։

«Իշխող ուժի ներկայացուցիչները սիրում են հաճախ կրկնել, որ վերջին տարիների տնտեսական ցուցանիշներն աննախադեպ են, բացառիկ. դրա վառ ապացույցը 2019 թվականի ՀՆԱ-ի 7,6 աճն էր, որը 2017 թվականի աճից ընդամենը 0,1 տոկոսով էր ավելի, բայց առիթը բաց չթողնելով՝ հայտարարվեց, որ այն 2007 թվականից ի վեր՝ ամենաբարձրն է։ Ինչևէ, դրա իրավունքը ունեն, անկախ նրանից, թե 2019 թվականի աճը ինչի հաշվինի է եղել՝ ստվերի կրճատման, հանքարդյունաբերության աճի թե շահումով խաղերի և ֆինանսական համակարգի կողմից հասարակության ունեզրկման»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը 2020թ. առաջին չորս ամիսների ցուցանիշները համեմատելով  2000 թվականից մինչ օրս արձանագրված հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության (մինչև 2010 թվականը ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորի) ցուցանիշների հետ, ուշագրավ փաստեր ներկայացրեց։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը նվազել է 1,7 տոկոս, որը վաթարագույն  է վերջին 20 տարիների պաշտոնական վիճակագրության մեջ։

«Նույնիսկ 2009 թվականի 14,4 տոկոս անկման դեպքում հունվար-ապրիլ ամիսներին տնտեսությունը աճել էր 1,8 տոկոսով։ Վստահաբար, այս կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջին 20 տարիների ամենից ձախողվածն է։ Սա արդեն պաշտոնապես հաստատված փաստ է։ Կարծում եմ՝ նման անկում վերջին անգամ արձանագրվել էր 90-ականների սկզբներին»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այն, որ կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային  տնտեսական ճգնաժամը մեծ հարված կհասցնի նաև մեր տնտեսությանը, սպասելի էր։

«Մասնավորապես՝ այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերությունը անկում է գրանցել 8,6 տոկոսով, շինարարությունը՝ -51 տոկոս, առևտուրը՝ -33,1 տոկոս, ծառայությունները՝ -15,9 տոկոս, արտահանումը՝ -30,3 տոկոս, իսկ ներմուծումը՝ -27,4 տոկոս։ Այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրության առանձին թվեր ուղղակի անտրամաբանական են և հակասող։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ արտակարգ դրության, հարկադիր պարապուրդի և գործազրկության պայմաններում՝ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 9,8 տոկոսով, այդ թվում՝ պետական հատվածում աճը կազմել է 5,1 տոկոս, իսկ մասնավոր ոլորտում՝ 12,8 տոկոս։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում, եթե մեր բնակչության եկամուտները զգալիորեն ավելացել են, ապա ինչու՞ է նվազել առևտրի և ծառայության ոլորտների շրջանառությունը՝ մարդկանց սպառումը։ Եվ եթե մարդկանց սոցիալական վիճակը այդքան լավ էր, ո՞ւմ համար էին կառավարության աջակցության ծրագրերը»,–ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ ներկայումս մեր երկիրը տնտեսական ճգնաժամի սկզբնական փուլում է և գնալով էլ ավելի վատ ցուցանիշներ են արձանագրվելու։

«Պարզ է, որ գործող իշխանություններն ունեն իրավիճակը հաղթահարելու ցանկություն, բայց չունենալով բավարար կարողություններ և երկարաժամկետ տնտեսական ռազմավարարություն (տեսլական)՝ հայ ժողովրդին դատապարտում են աղքատության և տնտեսական ցնցումների»,–եզրափակեց Պարսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>