Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում
5
5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Պատերազմ Արցախում
Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից ՔՊ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է

Դիմակի գները չկարգավորելու դեպքում երկրում սոցիալական լարվածություն կսկսվի. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ կորոնավիրուսային իրավիճակում դիմակ ներմուծող կամ արտադրող ընկերությունները գերշահույթով են աշխատում, նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում խնդրի վրա: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին ասաց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

Զոհրաբյանը նկատեց՝ ամենահեշտ բանն է ասել, թե որևէ հարց որևէ կառույցի մանդատի մեջ չի մտնում, իրավասության շրջանակում չէ և փորձել այդ ձևով ձերբազատվել կարևորագույն, լրջագույն խնդիրներից:  Դիմելով տնտեսական մրցակցութան պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարին՝ նա ասաց. «Եկեք ընդլայնենք ձեր մանդատը, որպեսզի դուք կարողանաք օրենքով «ականջից բռնել» այն տնտեսավարողներին, որոնք փորձում են այս ֆորսմաժորային իրավիճակում ստանալ մուլտիպլիկատիվ էֆկետով անբարո գերշահույթեր»:

Նրա կարծիքով՝ այն ժամանակ, երբ մոնոպոլիստները դեղատներին մատակարարում էին դիմակներ, և դիմակները վաճառվում էին 20-30 դրամով, նրանք վստահաբար որևէ մեկին լավություն չէին անում: «Նրանք կրկին ունեին իրենց գերշահույթները, իսկ հիմա ունեն հարյուրապատիկ ավել գերշահույթենր: Եվ փետրվարից սկսած դուք ժամանակ ունեիք նրանցից պահանջելու հաշվետվություն, նաև պատասխանատվություն՝ այս անոմալ գերշահույթների համար»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Գ. Գևորգյանին:

Պատգամավորը նաև որակի համեմատություն է արել: Նախկինում 20-30 դրամով վաճառվող դիմակները , ըստ Զոհրաբյանի, շատ ավելի որակյալ էին, քան հիմա վաճառվողները: Զոհրաբյանի կարծիքով՝ դրանք շատ անորակ են, և ինքը նույնիսկ դրանց վտանգազերծիչ ֆունկցիային չի հավատում:

Զոհրաբյանին անգամ 150 դրամով դիմակ չի հանդիպել: Երեկ կենտրոնի դեղատներից մեկից գնել է 220 դրամով: «Սա ուղղակի անթույլատրելի է: Մենք պետք է հասկանանք, որ այս տրամաբանությամբ յուրաքանչյուր ընտանիք նվազագույնը ամսական 60 հազար դրամ պետք է ծախսի դիմակ գնելու համար: Կամ էլ գրպանից պետք է հանի ճմրթած, կեղտոտ դիմակը, որն ուղղակի վիրուսի բուն է: Կարգավորեք այս ոլորտը, այլապես սա սոցիալական լուրջ լարվածություն է բերելու՝ հաշվի առնելով նաև առողջապահության նախարարի վերջին հայտարարությունը, որ առնվազն 2 տարի դեռ պետք է դիմակներ կրենք: Դե հաշվեք, թե դա ընտանիքի բյուջեի վրա ինչքան գումար է լինելու»,-ասաց պատգամավորը:

Զոհրաբյանն անգամ ականատես է եղել, թե ինչպես են նույն դիմակը երկու հոգով դնում ու հերթականությամբ մտնում դեղատուն:  Նրա կարծիքով՝ գոնե սոցիալապես անապահով ընտանիքները պետք է անվճար դիմակ ստանան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>